90 տոկոսանոց հին համակարգի պայմաններում վարչապետն ինչպե՞ս է պատկերացնում վստահելիության մակարդակի բարձրացումը. Սիսակ Գաբրիելյանի հարցը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+40.09 oC

90 տոկոսանոց հին համակարգի պայմաններում վարչապետն ինչպե՞ս է պատկերացնում վստահելիության մակարդակի բարձրացումը. Սիսակ Գաբրիելյանի հարցը

11:56 13.02.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սիսակ Գաբրիելյանը փետրվարի 13-ին խորհրդարանում Կառավարության նիստի քննարկմանն անդրադարձավ փողոցային առևտրի հարցին: Նա ասաց, որ հարցը իր և գործընկերների ուշադրության կենտրոնում է: Նրանք քաղաքապետարանից ճշտել են, որ յուրաքանչյուր վարչական շրջանում նվազագույնը երեք անվճար տեղ է հատկացվում՝ վեց ամսով, ավելին, մոտ 500 փողոցային առևտրականներից 400-ից ավելին համաձայնել է: Գաբրիելյանը, սակայն, ասաց՝ երբ այս տեղեկությունները փոխանցել է իրեն այդ խնդրով դիմած առևտրականներից մեկին, մոտավորապես հետևյալ պատասխանն է ստացել. «Թաղեմ ձեզ էլ, ձեր շուկան էլ: Իմ երկիրն ա, կուզեմ՝ կգնամ հրապարակի գորգի վրա կիրականացնեմ իմ առևտուրը»:

Պատգամավորը նաև ասաց, որ գործընկերների հետ մտադիր էին օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ՝ պարգևավճարների հարցով, ու պարզեցին, որ վարչապետի աշխատակազմն այդ մասով դեռ նոյեմբերից որոշակի հանձնարարականներ է տվել քաղծառայության գրասենյակին: Գաբրիելյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց՝ ներքին անվտանգության ոլորտում վստահելիության մակարդակի բարձրացումը վարչապետն ինչպե՞ս է պատկերացնում, երբ 90 տոկոսը հին համակարգն է, քանի որ մարդիկ ասում են՝ այնտեղ չի փոխվում, ուզում եք՝ մենք մեր վարքագիծը փոխե՞նք:

«Մեր պլանը ո՞րն է, մարդկանց փոխելու համար պետք է ֆիզիկապե՞ս փոխել, թե՞ մտածողության մեջ: Մեր կանխավարկածն էն է, որ բոլոր ոստիկաններին ազատում ենք, նորերին ընդունում, ու այն նորը, որ նախկինում չի ծառայել, շատ ավելի լա՞վն է լինելու: Ես էլի եմ ասել՝ նորերը կարող են շատ արագ հնանալ, այսինքն՝ ոչ մի երաշխիք չկա, որ մեկին զրոյից ինչ-որ դրեցիր, արդեն ուրիշ իրավիճակ է, ուրիշ մարդ: Վստահելիության մակարդակի բարձրացումը ժողովրդավարությունն է, վերահսկողությունը, աշխատանքի արդյունքի վրա հիմնված գնահատումը, առաջնորդությունը, նաև քաղաքական առաջնորդությունը, թե ինչ հրահանգներ են տրվում ոստիկանությանը, թե ինչպես պետք է քաղաքացիների հետ շփվի, հարաբերվի, ինչպես պետք է վարվեն այս կամ այն ճգնաժամային իրավիճակներում»,- արձագանքեց Փաշինյանը:

Փաշինյանն ասաց՝ գծեր և հավասարակշռություններ կան, որ կարևոր է պահպանել, ոստիկանությունը հասարակական կարգը պետք է պահպանի, մի կողմից՝ թույլ չտա, որ պատեհ-անպատեհ ճանապարհներ փակեն, մյուս կողմից` չի կարող լինել բիրտ ուժ կիրառող, մարդկանց խոշտանգող, «քացու տակ տվող» մարմին: Վարչապետի համոզմամբ՝ սա է ճանապարհը, ոչ թե բոլոր հներին հանել ու նորերով փոխարինելը: Նա ընդգծեց՝ չի կարելի ասել, որ Հայաստանում հեղափոխությունը տեղի է ունեցել քաղաքացիների մի մասի համար, մյուսների համար տեղի չի ունեցել:

Նա հիշեցրեց՝ ԱԱԾ-ի մասնագիտական տոնին կառույցի հնաբնակներից մեկը ելույթ ունեցավ ու ասաց, որ ԱԱԾ-ն ամենաընդդիմադիր կառույցն է եղել և միշտ քվեարկել է ընդդիմության օգտին:

«Որքանո՞վ է սա ճիշտ …»,- ասաց Փաշինյանը, ապա հավելեց. «Պարոն Անդրանիկ Քոչարյանը թարս-թարս նայում է»:

Գաբրիելյանը նկատեց՝ օրինակ՝ Ճանապարհային ոստիկանությունը հետաքրքիր գործելաոճ ունի, որոշակի պարբերականությամբ քաղաքացիներին հրավիրում է ՃՈ, միասին առավոտյան շրջում են: Սա, ըստ Գաբրիելյանի, լավ օրինակ է:

Փաշինյանը, արձագանքելով, կատակեց.

«Ձեր ասածն ամենաշատը կիրառելի է ԱԱԾ-ի դեպքում, որ քաղաքացիներին հրավիրեն «ժուչոկ» տեղադրելու կամ հանելու պրոցեսին ականատես լինելու»:

Կառավարության ղեկավարն ասաց, որ հեղափոխությունից անմիջապես հետո նկատվել էր գործընթաց, որ հները, գործողները համատարած մի պահ հեղափոխության ալիքի տակ հեռանում-հեռացվում էին, ու մի պահ ինքն արձանագրեց, որ այդ ալիքի տակ ավելի հներն են վերադառնում:

«Ոստիկանությունում, ենթադրենք, կա պրիտենզիա: Որ գնդապետին հանեցիր, պիտի գնդապետ գա, չէ՞, այսինքն՝ արդյունքում պիտի գան ավելի հները՝ էն ավելի փարթամ ժամանակներից, որ էն ամենակոռուպցիոներներն են»,- ասաց նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է 24 ժամվա ընթացքում 98 պաղեստինցի մահվան մասին

17:20 02.08.2025

Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է 24 ժամվա ընթացքում 98 պաղեստինցի մահվան մասին

Գազայի հատվածում Իսրայելի կողմից վերջին 24 ժամվա ընթացքում ձեռնարկված գործողությունների հետևանքով զոհվել է առնվազն 98 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 1000-ը, հայտնել է անկլավի առողջապահության նախարարությունը իր պաշտոնական Telegram ալիքում։ «Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածի հիվանդանոցներ են տեղափոխվել 98 զոհված (այդ թվում՝ 15-ը, որոնք հանվել են փլատակներից) և 1079 վիրավոր»,-ասվում է տեքստում։ Այսպիսով, 2023 թվականի […] ...

Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

17:10 02.08.2025

Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 4-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Սարի Թաղ 2-6 փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Լեոյի փ. 50-103 առանձնատներ մասնակի, Երևանցու փ. 5-48 առանձնատներ մասնակի, Կոնդ թաղամաս 91-253 առանձնատներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, […] ...

«Գալաթասարայը» խոշոր գումարով ձեռք է բերել Օսիմհենի տրանսֆերային իրավունքը

17:00 02.08.2025

«Գալաթասարայը» խոշոր գումարով ձեռք է բերել Օսիմհենի տրանսֆերային իրավունքը

Թուրքիայի չեմպիոն «Գալաթասարայն» իտալական «Նապոլիից» ձեռք է բերել Նիգերիայի հավաքականի հարձակվող Վիկտոր Օսիմհենի տրանսֆերային իրավունքը։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Ստամբուլը ներկայացնող ակումբն Իտալիայի չեմպիոնին 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար 75 միլիոն եվրո է վճարել: Կողմերը չորս տարվա պայմանագիր են համաձայնեցրել: Օսիմհենը նախորդ մրցաշրջանը վարձավճարով էր անցկացրել «Գալաթասարայում»: ...

Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է Պակիստան

16:51 02.08.2025

Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է Պակիստան

Պակիստանի վարչապետի պաշտոնական հրավերով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկօրյա այցով մեկնել է Պակիստան: Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, Փեզեշքիանը հանդիպումներ կունենա Պակիստանի վարչապետի, նախագահի, ինչպես նաև Ազգային ժողովի և Սենատի ղեկավարների հետ։ Այցի ընթացքում երկու երկրի պաշտոնյաները կստորագրեն մի շարք կարևոր համագործակցության փաստաթղթեր: ...

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալ

16:46 02.08.2025

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալ

Ուկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

16:30 02.08.2025

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

BACK_TO_TOP