00:50 14.02.2019
«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը խոսել է հետհեղափոխական շրջանում հայ-իրանական հարաբերությունների սառեցման վերաբերյալ լուրերի մասին:
Անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք դա բացթողում չի կարելի համարել բարեկամ երկրների միջև հարաբերություններում՝ Վլադիմիր Կարապետյանն ասել է, որ երկու երկրների միջև հարաբերությունները միշտ էլ ջերմ են եղել ու այս ընթացքում նախապատրաստական աշխատանքներ են տարվել առաջիկա պաշտոնական հանդիպման ուղղությամբ:
«Բացթողում չէի ասի: Մենք իսկապես նախապատրաստվում էինք այդ այցին: Ես հիշում եմ վարչապետի խոսքերը հենց առաջին օրվանից, երբ ինքը ստանձնեց պաշտոնը, երբ նա կարևորում էր հարևան պետությունների հետ գործակցությունը: Միշտ բոլոր ելույթներում ինքն առանձնահատուկ ընդգծում էր Վրաստանի և Իրանի հետ փոխհարաբերությունների կարևորությունը»,- ասել է նա: Նա նաև հայտնել է, որ վարչապետի կողմից դեպի Իրան նախատեսվող պաշտոնական այցն իրականացվելու է հայկական կողմի նախաձեռնությամբ: Իր խոսքով՝ այս քայլն էլ ավելի դրական նոտա կլինի երկու երկրների փոխհարաբերությունների զարգացման ու գործակցության շարունակականության ամրապնդման գործում:
Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ փետրվարի վերջին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է պաշտոնական այց կատարել դեպի Իրանի Հանրապետություն:
Այլ մանրամասները՝ տեսանյութում:
16:42 03.08.2025
Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 3-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․82 դրամ: ...
16:21 03.08.2025
Ինչպիսի եղանակ է սպասվում օգոստոսի 3-8-ըԵրևանում օգոստոսի 3-ի ցերեկը, 4-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպավում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։ Մարզերում օգոստոսի 3-ի ցերեկը, 4-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ։ Օգոստոսի 3-8-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ ...
16:00 03.08.2025
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը կոչ է արել գրավել ԳազանԻսրայելի ազգային անվտանգության նախարար Իթամար Բեն-Գվիրը բարձրացել է Երուսաղեմում Տաճարի լեռ: Այնտեղ գտնվելու ընթացքում նա կոչ է արել արագ պարտության մատնել պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժմանը, «ամբողջությամբ գրավել» Գազայի հատվածը և հետագայում ստեղծել պայմաններ անկլավի բնակիչների «կամավոր արտագաղթի» համար: «Հենց այստեղից՝ Տաճարի լեռան վրայից, այն վայրից, որտեղ մենք ապացուցեցինք Իսրայելի ինքնիշխանության հնարավորությունը, մենք պետք է ազդանշան […] ...
15:33 03.08.2025
ՆԱՏՕ-ն քննարկում է Էստոնիայում ռազմական ստորաբաժանում տեղակայելու հնարավորությունըՆԱՏՕ-ն կարող է որոշում կայացնել դաշնակից ուժերի գերմանա-հոլանդական կորպուս տեղակայելու մասին Էստոնիայի Պյարնու քաղաքում: Այս մասին հայտնել է ERR հեռուստառադիոընկերությունը՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը: «Սա կազդի ոչ միայն մեր դաշնակիցների վրա, որոնք կատարում են հրամանատարական գործառույթներ, այլև էստոնացի զինծառայողների, այդ թվում՝ ժամկետային զինծառայողների վրա։ Սա ռազմավարական առումով կարևոր քայլ է Պաշտպանության ուժերի համար», – […] ...
15:00 03.08.2025
Ջոնսը նվեր է ստացել ոսկուց պատրաստված iPhoneUFC-ի երկու քաշային կարգերի չեմպիոն Ջոն Ջոնսը սոցցանցերում հայտնել է, որ ոսկուց պատրաստված iPhone-ի վերջին մոդել է նվեր ստացել: «Ես ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել Դուբայում գտնվող իմ ընկերներին, ովքեր ինձ նվիրեցին այս գեղեցիկ iPhone 16 Pro Max-ը՝ պատրաստված մաքուր ոսկուց», – գրել է ամերիկացի մարտիկը: Սմարթֆոնի հետևի հատվածում փորագրված է առյուծի պատկեր, որի դնչի […] ...
14:55 03.08.2025
Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Շարուրի, Գարեգին Նժդեհի փողոցների, Արշակունյաց պողոտայի, Արտաշատյան խճուղու մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...