13:48 14.02.2019
«Բոլորս էլ հաշվել գիտենք ու պատկերացնում ենք, որ 88 պատգամավոր ունեցող «Իմ քայլը» քվեարկելու է կողմ ու անցնելու է կառավարության ծրագիրը, ցնցող նորություն չկա»,- ԱԺ-ում ունեցած ելույթի ժամանակ իր վրդովմունքը հայտնեց պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:
ԲՀԿ անդամի համար անընդունելի է եղել այն, որ իշխող ուժը, ի դեմս վարչապետի, անհանդուրժողականություն է ցուցաբերել իրենց քննադատությունների նկատմամբ: Հետևաբար, պատգամավորն ասաց.
«Հասկանալի է, որ վստահության 70 տոկոսի արժանացած քաղաքական ուժը կարող է ցանկացած նախագիծ անցկացնել: Վահե Էնֆիաջյանի բարձրացրած հարցը, որն արժանացավ վարչապետի կողմից հանդիմանանքի, պարո´ն վարչապետ, հարցը կա, և եթե գտնում ենք` սխալ է, պետք է լուծում տալ»:
Նշեց, որ քննարկումն անհրաժեշտ է, ուստի կոչ արեց.
«Կխնդրեմ, որ միմյանց նկատմամբ գործընկերային հարաբերություն ունենանք, և չփորձեն շահարկել վարչապետի բարձր վարկանիշը, որովհետև բոլորս դեր ենք ունեցել, և ժողովուրդն է նպաստել դրան, ու մենք շատ ենք ցանկանում, որ ավելի բարձրանա, և տնտեսության զարգացումը կբերի դրան: Մենք կնպաստենք, բայց չնշել մեզ համար տեսանելի այլ ուղղությունները, իրավունք չունենք: Դրա համար կխնդրեմ, պարո´ն վարչապետ, որ մենք համակցման, փոխըմբռնման ճանապարհով գնանք, ոչ թե առճակատման կամ կոշտ քննադատության, որովհետև լուծումներն այդտեղ չեն»:
Անդրադառնալով ծրագրային դրույթներին` պատգամավորը մեջբերեց միջազգային փորձը, հեղափոխությունների ճանապարհ անցած երկրների հաջողությունների բանաձևերը՝ վստահ լինելով, որ դրանք պետք է հաշվի առնի նաև Հայաստանը:
Մի քանի երկրի օրինակ բերելով՝ հավելեց, որ դրանք կատարվել են և´ խիստ ռեժիմային հնարավորության պայմաններում, և´ ազատ դեմոկրատական պայմաններում:
«Այստեղ նույնպես ընտրության խնդիր է,- ասաց նա՝ ավելացնելով,- այսինքն՝ մենք հեղափոխություն ենք արել, և դեմոկրատական իրավիճակ է, պետք է հետևենք Հոնգկոնգի, Ճապոնիայի մոդելներին, չենք կարող աշխարհի փորձը հաշվի չառնել»:
17:17 03.08.2025
Գազայում սովից մահացածների թիվը հասել է 175-իԳազայի հատվածում վերջին շրջանում սովից մահացել է առնվազն 175 մարդ, այդ թվում՝ 93 երեխա: Այս մասին հայտնել է անկլավի առողջապահության նախարարությունը իր Telegram ալիքում: «Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հիվանդանոցներում գրանցվել է մահվան 6 դեպք՝ սովի և թերսնման պատճառով», – հայտնել է նախարարությունը։ Սովից մահացածների ընդհանուր թիվը հասել է 175-ի, այդ թվում՝ 93 անչափահաս։ Առողջապահության […] ...
17:00 03.08.2025
«Ցրվենա Զվեզդայի» մասնակցությամբ հանդիպումը հետաձգվել էՍերբիայի Սուպերլիգայի երրորդ տուրի «Վոյվոդինա» – «Ցրվենա Զվեզդա» հանդիպումը հետաձգվել է։ Այս մասին հայտնում է առաջնության պաշտոնական կայքը։ Որոշումը կայացվել է «Ցրվենա Զվեզդայի»` Լեհաստանի չեմպիոն «Լեխի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին հանդիպմանն ավելի լավ պատրաստվելու համար։ «Վոյվոդինա» – «Ցրվենա Զվեզդա» հանդիպումը պետք է կայանար օգոստոսի 2-ին։ Սերբիայի չեմպիոնը «Լեխի» դեմ առաջին հանդիպումը կանցկացնի […] ...
16:42 03.08.2025
Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 3-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․82 դրամ: ...
16:21 03.08.2025
Ինչպիսի եղանակ է սպասվում օգոստոսի 3-8-ըԵրևանում օգոստոսի 3-ի ցերեկը, 4-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպավում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։ Մարզերում օգոստոսի 3-ի ցերեկը, 4-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ։ Օգոստոսի 3-8-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ ...
16:00 03.08.2025
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը կոչ է արել գրավել ԳազանԻսրայելի ազգային անվտանգության նախարար Իթամար Բեն-Գվիրը բարձրացել է Երուսաղեմում Տաճարի լեռ: Այնտեղ գտնվելու ընթացքում նա կոչ է արել արագ պարտության մատնել պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժմանը, «ամբողջությամբ գրավել» Գազայի հատվածը և հետագայում ստեղծել պայմաններ անկլավի բնակիչների «կամավոր արտագաղթի» համար: «Հենց այստեղից՝ Տաճարի լեռան վրայից, այն վայրից, որտեղ մենք ապացուցեցինք Իսրայելի ինքնիշխանության հնարավորությունը, մենք պետք է ազդանշան […] ...
15:33 03.08.2025
ՆԱՏՕ-ն քննարկում է Էստոնիայում ռազմական ստորաբաժանում տեղակայելու հնարավորությունըՆԱՏՕ-ն կարող է որոշում կայացնել դաշնակից ուժերի գերմանա-հոլանդական կորպուս տեղակայելու մասին Էստոնիայի Պյարնու քաղաքում: Այս մասին հայտնել է ERR հեռուստառադիոընկերությունը՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը: «Սա կազդի ոչ միայն մեր դաշնակիցների վրա, որոնք կատարում են հրամանատարական գործառույթներ, այլև էստոնացի զինծառայողների, այդ թվում՝ ժամկետային զինծառայողների վրա։ Սա ռազմավարական առումով կարևոր քայլ է Պաշտպանության ուժերի համար», – […] ...