16:40 14.02.2019
ՀՀ Սահմանադրական դատարանը քննության է ընդունել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումը՝ Քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 2-րդ մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ, SHANTNEWS.am-ին տված պարզաբանման ժամանակ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը նշել է, որ դիմումը վերաբերում է ՀՀ քրեական օրենսգրքի 419-րդ հոդվածի 2-րդ մասին: Դիմումը ներկայացրել էին 2019 թվականի հունվարի 18-ին:
«Այս կարգավորմամբ՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունն է հստակեցվում, թե վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելուց հետո ինչ որոշում պետք է կայացնի դատարանը՝ գործը, ըստ էության, չլուծող դատական ակտերի դեպքում: Օրինակ՝ կալանքը: Օրենքը հստակ ասում է՝ կա՛մ պետք է մերժվի, կա՛մ նոր դատական ակտ կայացվի: Գործն ըստ էության լուծող դատական ակտերի մասով Վճռաբեկ դատարանն ունի բեկանելու, նոր քննություն իրականացնելու հստակ լիազորութուններ: Վճռաբեկ դատարանը մի քանի տարի առաջ իր նախադեպային որոշմամբ նախատեսել է, որ բոլոր այն լիազորությունները, որոնք առկա են գործն ըստ էության լուծող դատական ակտերի դեպքում, կիրառելի են նաև գործն ըստ էության չլուծող դատական ակտերի դեպքում: Նման մեկնաբանությունն ու կիրառումը խնդիր են առաջացնում կիրառության և արդար դատաքննության հետ կապված: Գործն ըստ էության չլուծող դատական ակտերը պիտի ունենան որոշակի տրամաբանություն և ավարտ, այլ ոչ այն նույն ցիկլով կրկին ու կրկին անցնեն: Երկրորդ խնդիրը վերաբերում էր կալանքի քննության առանձնահատկություններին Վճռաբեկ վարույթում: Երբ կալանքի գործը քննվում է Ընդհանուր իրավասության դատաանում կամ Վերաքննիչում, այդ գործի առանձնահատկություններն առկա են, կան հստակ ժամկետներ, մինչդեռ Վճռաբեկ դատարանում այդ առանձնահատկություններն ու ժամկետները չկան:
Բացի այդ, կա երրորդ հանգամանքը՝ երբ առաջին ատյանի դատարանը բավարարում է կալանքի միջնորդությունը, երկրորդ ատյանը վերացնում է այն, ստացվում է ՝ անձը և՛ եղել է ազատության մեջ, և՛ չի եղել և որոշակի վարքագիծ է դրսևորել: Եվ այն վարքագիծը, որը դրսևորվել է ազատության մեջ, քննության ժամանակ չի դիտարկվում որպես ապացույց, արդար դատաքննության և իրավունքի տեսանկյունից խնդիր է առաջացնում: Այս հարցերին է վերաբերում հունվարի 18-ին Սահմանադրական դատարան ներկայացրած դիմումը, որը վարույթ է ընդունվել աշխատակազմի կողմից և քննության օր է նշանակվել ապրիլի 9-ը»,- ասել է փաստաբանը:
Արամ Վարդևանյանը նաև տեղեկացրել է, որ գործով զեկուցող է նշանակվել ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանը, իսկ դատաքննությունը տեղի կունենա գրավոր ընթացակարգով։
16:51 02.08.2025
Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է Պակիստան16:46 02.08.2025
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալՈւկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
16:16 02.08.2025
Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունըԱնգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...
15:58 02.08.2025
Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. ՍուրենյանԺամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...
15:46 02.08.2025
Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժածԱյսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...