16:22 14.02.2019
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը փետրվարի 14-ին խորհրդարանում նշեց՝ վերջին երեք օրերին կառավարության ծրագրի քննարկումների ընթացքում ներկայացրին, թե ինչպես են տեսնում և ինչպիսին պիտի լիներ հանրային բարձր լեգիտիմություն ունեցող իշխանության ներկայացրած ծրագիրը:
Այն, ըստ Զոհրաբյանի, պետք է լիներ հեղափոխական, մինչդեռ քաղաքական մեծամասնության ներկայացուցիչների ամեն հաջորդ բառը «Փաշինյանի իշխանության բարձր լեգիտիմությունն» է: Նա նշեց՝ իրեն իրավունք է վերապահում ասվածը խմբագրել և ասել՝ Փաշինյանի անձի բարձր լեգիտիմությունը, ապա ասաց՝ այդ ռեսուրսը հաշվի առնելով է, որ ասում են՝ այն, ինչ ներկայացրել են, վախվորած է, զգուշավոր, այնքան զգուշավոր, որ եթե անգամ օրական 5000 անգամ կրկնեն, որ ունեն բարձր լեգիտիմություն, դա չի լուծելու խնդիրների այն բեռը, որի լուծման համար ժողովուրդը նրանց տվեց վստահության աննախադեպ քվե:
Զոհրաբյանը հիշեցրեց՝ հանրային վստահությունը հավերժ չի լինելու, կա քաղաքական հստակ օրինաչափություն, ամենամեծ վստահությունն անգամ մաշվելու հատկություն ունի՝ անկախ առկա գերդոզայից, բացառություններ չեն լինում:
«Այն, ինչ կատարվեց, աննախադեպ էր, ոչ ոք չէր կարծում, որ հնարավոր բոլոր ախտերի մեջ թաթախված իշխանությունը հնարավոր է՝ հեռանա, բոլորը վստահ էին, որ նրանք մնալու են երկրի բկին չոքած, բայց քանդվեց ժողովրդի հուսալքության պատը, քաղաքացին սկսեց թունելի վերջում լույս տեսնել, հաջողվեց մարդկանց մեջ արթնացնել քաղաքացուն, ով հասկացավ, որ ունի արդար, բարեկեցիկ ապրելու և իր իրավունքներին տեր կանգնելու լեգիտիմ իրավունք: Ձեր ներկայացրած ծրագիրը նման բարձր լեգիտիմություն ունեցող իշխանության ծրագիր չէ, այն չի լուծելու խնդիրները, առանց որի տնտեսությունը մնալու է հաշմանդամ»,- ասաց նա:
Զոհրաբյանը մեջբերեց իրենց քաղաքական ուժի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խոստումը՝ եթե որևէ լուրջ տնտեսագետ կապացուցի, որ այս ծրագիրը կլուծի տնտեսական հեղափոխության խնդիրը, իրենք պատրաստ կլինեն այն ընդունել, ապա ցավով նշեց, որ դա չի կատարվել:
«Ես վախենում եմ, որ հանրությունը կամաց-կամաց սկսի կորցնել հավատն իր ապագայի հանդեպ, որ ունեցել է ապրիլ-մայիսին ու նաև դեկտեմբերի 9-ին, մեր նպատակը հեղափոխությանը նպաստելն է, մենք կոնկրետ առաջարկներ ենք ներկայացրել, չնայած հասկանում ենք, որ Սահմանադրությունը թույլ չի տալիս»,- նշեց նա:
23:59 01.08.2025
Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:56 01.08.2025
Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համարՌուսաստանի կառավարությունը Հայաստանի խնդրանքով հանձնարարել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստան հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսի անցակետով կազմակերպելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստանի Հանրապետություն հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսով կազմակերպելու համար, որոնց տեղաշարժը սահմանափակվել էր վատ եղանակի և սելավի պատճառով։ Մենք փորձում […] ...
23:49 01.08.2025
El Tiempo. Կոլումբիայի նախկին նախագահը կդատապարտվի 12 տարվա ազատազրկման՝ վկային կաշառելու համարԴատարանը Կոլումբիայի նախկին նախագահ Ալվարո Ուրիբեին, որը մեղավոր է ճանաչվել վկային կաշառելու մեջ, կդատապարտի 12 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնել է El Tiempo թերթը, որը ծանոթացել է դատավորի վճռին։ «Ալվարո Ուրիբե Վելեսը կդատապարտվի 144 ամսվա, այսինքն՝ 12 տարվա ազատազրկման, նվազագույն աշխատավարձի 2420 չափով տուգանքի և 100 ամիս 20 օր ժամկետով պետական պաշտոններ զբաղեցնելու արգելքի», – […] ...
23:40 01.08.2025
Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմինՕգոստոսի 1-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մարտունի խոշորացված համայնքի Արծվանիստ բնակավայրի Սևանա լճում դի կա։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ քաղաքացիները ափից մոտ 200 մետր հեռավորության […] ...
23:29 01.08.2025
Հութիները հայտարարել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռ արձակելու մասինԵմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հութիները գերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել են Թել Ավիվի Բեն-Գուրիոն օդանավակայանին։ Այս մասին հայտարարել է ապստամբների ներկայացուցիչ Յահյա Սարիան։ «Հրթիռային զորքերն իրականացրել են եզակի ռազմական գործողություն՝ հարձակվելով Լոդ օդանավակայանի (խմբ. Բեն-Գուրիոն) վրա՝ օգտագործելով «Պաղեստին-2» տիպի գերձայնային բալիստիկ հրթիռ», – ասել է Սարիան, որի ելույթը հեռարձակվել է ապստամբներին պատկանող Al Masirah հեռուստաալիքով։ […] ...
23:17 01.08.2025
Փրկարարներն ուղղել են կողաշրջված բեռնատարըՕգոստոսի 1-ին, ժամը 16։20-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Աղվանի ավտոճանապարհի 31-րդ կմ-ին բեռնատարը կողաշրջվել է, ճանապարհը դարձել է միակողմանի, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Աղվանու հենակետից մեկական մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «KamAZ» մակնիշի բեռնատարը […] ...