15:32 14.02.2019
Խորհրդարանում SHANTNEWS.am-ը հետաքրքրվել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցից, թե ինչ որոշում են կայացրել փակ նիստից հետո՝ պատգամավորներն ազա՞տ են լինելու կառավարության ծրագրին դեմ կամ կողմ քվեարկելու հարցում:
«Նախ ճշտեմ նորից՝ նիստ չէ, այլ խորհրդակցություն, որովհետև 15 րոպեում, կամ 10 րոպեում իրականում նիստ չեն անում: Խորհրդակցություն, մտքերի փոխանակություն այն մասին, որ անվերապահ աջակցում ենք կառավարության ներկայացրած ծրագրի նախագծին»,- ասել է Մակունցը:
Ինչ վերաբերում է ընդդիմադիր խմբակցություններից ստացած առաջարկներին ու դրանց վերաբերյալ ունեցած դիրքորոշմանը, Մակունցն ասել է, որ հասցեատերն իրենք չեն, այլ կառավարությունը:
Լրագրողները հիշեցրին «Իմ քայլը» խմբակցության ղեկավարին ընդդիմադիր խմբակցության ներկայացուցիչների այն դժգոհության մասին, որ ընդդիմությունից իշխանություն դառնալուց հետո «Իմ քայլը» անհանդուրժող է դարձել:
«Թույլ տվեք չհամաձայնել այդ մեկնաբանության հետ և ասել, որ բոլորը՝ թե՛ խորհրդարանական մեծամասնությունը, թե՛ մյուս խմբակցությունները տեղ-տեղ էմոցիոնալ են իրենց ելույթներում, և դա նորմալ է խորհրդարանական քննարկումների ժամանակ: Կարևորում եմ բոլոր կողմերից բարձրաձայնված այն միտքը, որ ցանկացած էմոցիոնալ քննարկում պետք է լինի կոռեկտության և անձնական տիրույթ չներխուժելու տրամաբանությամբ»,- հավելել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը:
Լիլիթ Մակունցը նաև ասել է, որ ուրախ կլիներ, եթե ընդդիմությունը նույնպես աջակցեր կառավարության կողմից ներկայացված ծրագրին:
«Հասկանալի է, որ ծրագրի հաստատվելու դեպքում թե՛ խորհրդարանական մեծամասնությունը, թե՛ մյուս խմբակցություններն աշխատելու են այդ ուղղությամբ: Իհարկե, ցանկալի կլիներ, որ ի սկզբանե ամրագրեինք նաև վստահությունը ծրագրի նկատմամբ և աշխատեինք այդ ուղղությամբ: Ծրագիրն առանձին քննարկվել է «Իմ քայլը» խմբակցության առանձին մասնագիտական տիրույթներում, վեր են հանվել տարբեր ասպեկտները, տարբեր կողմերը, այդ թվում նաև այն, թե ինչը տեղ չի գտել կառավարության ծրագրում, այդ մասով «Իմ քայլը» խմբակցությունը տեսել է իր անելիքը, և մենք, որպես օրենսդիր, ինչ կարող ենք անել և ինչպես պետք է լրացնենք դա: Այո՛, այդ առումով մեր անելիքը բավականին շատ է, միևնույն ժամանակ՝ ծրագիրը բավականին ընդհանուր է, լայն է, ճկուն է: Եթե մենք գտնում ենք, որ գործողությունների պլանում ճանապարհային քարտեզը ձևավորելիս կա ավել գործողություններ իրականացնելու անհրաժեշտություն, ապա, այո՛, մենք այդ առաջարկը ներկայացնելու ենք կառավարությանը»,- հավելել է Լիլիթ Մակունցը:
Լիլիթ Մակունցն ասել է, որ օրվա վերջում իրենք գրավոր առաջարկներ կներկայացնեն կառավարությանը:
«Առաջարկների փաթեթն այն մասին է, թե մենք ինչ կարող ենք անել»,- ասել է Մակունցը:
Ինչ վերաբերում է հարցին, թե մարդիկ ե՞րբ կզգան դրական տեղաշարժ, Մակունցն ասել է, որ աշխատում է խուսափել փիլիսոփայական հարցերին փիլիսոփայորեն պատասխանելուց: Չի կարծում, որ այս ճեպազրույցի շրջանակներում պետք է պատասխանի այդ հարցին:
«Ծրագրի ընդունումից անմիջապես հետո գործադիր մարմինը պետք է անցնի գործողությունների, մենք էլ մեր տիրույթում ևս»,- հավելել է Լիլիթ Մակունցը:
Հարց է հնչել` անվերապահ աջակցությունը բխո՞ւմ է այն դրույթից, որ եթե մի տող էլ գրված լիներ, կողմ են քվեարկելու.
«Անվերապահ աջակցությունը բխում է հեղափոխության երկրորդ փուլի տրամաբանությունից: Հեղափոխության առաջին փուլը հաջողությամբ ավարտել ենք, բայց դա միայն առաջին փուլն էր: Հիմա երկրորդ փուլն է սկսվում, որն առաջինի տրամաբանական շարունակությունն է, նույն արժեքային տիրույթում է: Մենք հայտնում ենք մեր անվերապահ աջակցությունը հեղափոխության հաջորդ փուլը նույնպես հաջողությամբ ավարտին հասցնելու համար»,- ասել է Մակունցը:
11:07 02.08.2025
Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...
10:45 02.08.2025
Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցելԱֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...
10:16 02.08.2025
Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...
09:53 02.08.2025
Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցելՃապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...
09:30 02.08.2025
Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...
08:55 02.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...