Փողոցային առևտրով զբաղվող քաղաքացիները խոստանում են վաղվանից կտրուկ քայլերի դիմել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+31.09 oC

Փողոցային առևտրով զբաղվող քաղաքացիները խոստանում են վաղվանից կտրուկ քայլերի դիմել

17:45 14.02.2019

Այսօր դարձյալ բողոքի ցույց են անցկացրել փողոցային առևտրով զբաղվող քաղաքացիները, ովքեր նախ` հավաքվել են կառավարչության առջև, որից հետո գնացել Երևանի քաղաքապետարան:

«Պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ մարդաշատ վայրերում կառուցվեին տաղավարներ, որպեսզի մարդիկ անցնեին հարկային դաշտ և նորմալ պահմաններում աշխատեին: Ամիսուկես անց լսում ենք՝ քննարկում կլինի, կլինեն պատասխաններ: Այսօր, եթե մեր պետությունը չի կարողանում ապահովել արժանապատիվ նպաստով, թոշակով, մարդը ստիպված դուրս է գալիս փողոց: Հավատում ենք, որ ժամանակ է պետք, մտնում ենք վիճակի մեջ, բայց տվեք էդ ժամանակը մեզ էլ, մենք աշխատենք»,- ասաց առևտրականներից Կարեն Դադոյանը:

Մեկ այլ առևտրական արդեն Էրեբունի վարչական շրջանից վստահեցրեց, որ իրենք ժամանակին կառուցել էին տաղավարներ հենց քաղաքապետարանի պահանջով, բայց հետագայում կրկին հայտնվել են փողոցում:

«Նախ` այդ փողոցային բառն արդեն սխալ է, դրսում առևտուր էինք անում, բայց մենք երեք տարի ամեն անգամ դիմել ենք, որ մեզ տաղավար հատկացնեն, մեզ դուր չի եկել այդ ձևով առևտուր անենք, մենք Էրեբունիում կառուցեինք տաղավարները իրենց նախագծով, մեկ օր հետո արգելեցին: Էրեբունիում շուկա չկա, մեզ ասում են` գնացե´ք Կայարան: Ոնց քարշ տամ էդ ապրանքը Կայարան»,- ասաց կինը:

Հավաքվածները դժգոհում էին, որ կառավարությունը դեռ որևէ աշխատատեղ չստեղծած՝ քաղաքացիներին զրկում են եկամուտի աղբյուրից: Քաղաքացիները որոշել են շարունակել բողոքի ակցիան: Կարեն Դադոյանը, որը բանակցել էր քաղաքապետարանի աշխատակիցների հետ ու որևէ վստահելի խոստում չէր ստացել, նշեց, որ վաղն առավոտյան ժամը 11։30-ից շարունակելու են իրենց բողոքի ակցիան քաղաքապետարանի առջև:

«Կտրուկ քայլերի ենք գնալու, եթե կառավարությունը չի լսում: Չէ՞ որ էդ կառավարությունը ձևավորվել է այս ժողովրդի միջոցով»,- նշեց առևտրականը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունը

10:16 02.08.2025

Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

09:53 02.08.2025

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Ճապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

09:30 02.08.2025

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

08:55 02.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ՃՏՊ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհին․ կա տուժած

08:30 02.08.2025

ՃՏՊ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհին․ կա տուժած

Օգոստոսի 2-ին, ժամը 05։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-էջմիածին ավտոճանապարհին՝ Զվարթնոց թաղամասի խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «VAZ» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած «ZIL» մակնիշի բեռնատարին․ […] ...

Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. Ավինյան

23:59 01.08.2025

Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP