19:30 15.02.2019
Գյումրիում անօթևանության խնդիրը միայն տնակների բնակիչներով չի սահմանափակվում: Երկրաշարժին բնակարան կորցրած ու փոխհատուցում չստացած, նաև մասնակի փոխհատուցում ստացած և անօթևանի կարգավիճակ չունեցող բազմաթիվ ընտանիքներ բնակվում են նախկին մանկապարտեզներում ու վարչական շենքերում:
30 տարում չհստակեցվեց նաև այդ շենքերի կարգավիճակը, որոնց մեծ մասը վթարային է: Տարբեր տարիների քաղաքապետարանը շատ ընտանիքների բնակության տարածք է տվել նախկին մանկապարտեզներում՝ խոստանալով, որ կթույլատրվի զբաղեցրած սենյակները սեփականաշնորհել, ինչն այդպես էլ տեղի չի ունեցել:
Գյումրիի Սարուխանյան փողոցի 10-րդ մանկապարտեզն է. դուռ, լուսամուտ, ջրակոյուղատար ցանց, ամբողջը թալանված է, առաջին հարկն էլ հասարակական զուգարանի է վերածվել: Իսկ 2-րդ հարկում 2 ընտանիք է բնակվում: Յուղաբեր Մարտիրոսյանի ընտանիքին վթարային այս մանկապարտեզում քաղաքապետարանը բնակվելու տեղ է տվել 2006 թվականին, իսկ ընտանիքի տնակի տարածքը նույն թվին քաղաքապետարանը վաճառել էր, տնակը քանդել:
2 ամսական Մանեն առնետների կողքին է մեծանում: Խոնավությունից 2-րդ հարկի հատակին անցք է բացվել, որտեղից առաջին հարկը պարզ երևում է: Ու այս շենքը, ինչպես նաև Գյումրիի ևս 10 նախկին մանկապարտեզները, քաղաքապետարանի բնակֆոնդն են ու եթե տնակային տարածք ազատելու խնդիր դրվի, բնակիչներին դարձյալ այստեղ կուղղորդեն: Հարևանությամբ ու նույն կարգավիճակով մյուս մանկապարտեզում էլ ընտանիքներ են ապրում:
4-րդ աստիճանի վթարայնության շենք է, այն ոչ մի համատիրություն իր հաշվեկշիռ չի վերցրել: Խոսքը թիվ 43 մանկապարտեզի մասին է արդեն, և բնակիչների անձնագրերում մանկապարտեզի հասցեն է նշված որպես բնակության վայր:
Էլցանցին կամ գազամատակարարին սա զավեշտ է թվում, բայց բնակիչներին՝ ոչ: Կատակով ասում են՝ միշտ մանկապարտեզ են գնում:
Ընտանիքների մի մասն օրդեր ունի, մի մասը՝ ոչ: Տնակներից այստեղ վերաբնակեցված ընտանիքները օրդերի դիմաց հրաժարվել են անօթևանության կարգավիճակից, և նրանց անունները Գյումրիի քաղաքապետարանը հերթացուցակից դուրս է բերել: Հիմա նրանք անօթևաններ չեն, բայց փաստացի բնակարանատեր էլ չեն: Ավելին, 2009 թվականին Գյումրիի ավագանին մանկապարտեզներն արագ սեփականաշնորհելու մասին որոշում էր ընդունել: Հասցրել են մի քանի սենյակ սեփականաշնորհել, բայց հետո կառավարությունը արգելեց: Հիմա 4-րդ աստիճանի վթարայնության շենքը ո’չ ամրացնում են, ո’չ սպասարկում, ո’չ էլ սեփականաշնորհում: Քաղաքապետարանը մի քանի անգամ դիմել է սենյակների սեփականաշնորհման խնդրով, բայց թույլտվություն չկա:
Բացի դրանից, նախկին մանկապարտեզները, եթե պիտանի լինեին, կամրացվեին ու որպես մանկապարտեզ կօգտագործվեին: Դրա համար է նաև կառավարությունը հրաժարվում այս շենքերի նշանակությունը փոխել, այսինքն` սեփականաշնորհումն էլ է բացառվում:
Քաղաքում տնակային հասցեներով մանկապարտեզներ էլ կան ու միայն դրանք են տնակների հաշվառման ժամանակ փաստագրվում: Գյումրիի նախկին 11 մանկապարտեզներում ապրում է 90 ընտանիք: Քաղաքապետարանը առաջիկայում նրանց կարգավիճակներն ուսումնասիրելու գործառույթ չի ձեռնարկելու, բայց դա արգելք չէ սենյակների առք ու վաճառքի համար:
13:14 02.08.2025
Տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման ռազմավարական ուղիները. Forbes ամսագրում հրապարակվել է Մխիթար Հայրապետյանի հոդվածըՕգոստոսի 1-ին հեղինակավոր Forbes ամսագրում հրապարակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի հեղինակած հոդվածը, որը ներկայացնում է զարգացող կիսահաղորդչային և արհեստական բանականության հաբեր մուտք գործելու կարևորությունն ու ռազմավարական ուղիները։ Հոդվածում Մխիթար Հայրապետյանը խորը վերլուծությամբ ներկայացնում է այն մարտահրավերներն ու հնարավորությունները, որոնք ծառանում են զարգացող երկրներում տեխնոլոգիական ներդրումների իրականացման ճանապարհին։ Ըստ նախարարի՝ ներդրումային որոշումներ […] ...
13:00 02.08.2025
Սելարայանի գեղեցիկ գոլն ու «Բելգրանոյի» հաղթանակը․ Արգենտինայի գավաթԱրգենտինայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում «Բելգրանոն» 2-0 հաշվով հաղթել է «Ինդեպենդյենտեին»։ «Բելգրանոյից» ամբողջ հանդիպմանը մասնակցել է թիմ ավագ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը, որը նաև գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել 71-րդ րոպեին։ Սելարայանը ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։ Սելարայանի թիմը դուրս է եկել քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի «Աթլետիկո Տուկուման» – «Նյուելս Օլդ Բոյս» զույգի […] ...
12:49 02.08.2025
Արմավիրի համայնքային ոստիկաններին տեսնելով` երիտասարդը դիմեց փախուստի. նրա ձեռքին եղած կիսաչոր կանեփը կշռում էր մոտ 12 կիլոգրամՀամայնքային ոստիկանության Արմավիրի բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Արևիկ գյուղի բնակչ 53-ամյա մի տղամարդ հողամասում աճեցնում է կանեփ ու նաև ապօրինի պահում է թմրամիջոց։ Տեղեկությունը ստուգվեց հուլիսի 30-ին: Մինչ համայնքային ոստիկանները կհասնեին սեփականաշնորհված հողամաս` ճանապարհին նկատեցին մի երիտասարդի, որը կանեփի բույսեր ձեռքին վազում էր։ Ժամը 14.35-ին նա ձերբակալվեց և տեղափոխվեց բաժին: Պարզվեց, որ փախչողը […] ...
12:40 02.08.2025
Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են հետախուզվողի․ խափանման միջոցը կալանքՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողները հետախուզվողի թաքնվելու վայրի վերաբերյալ ստացած օպերատիվ տեղեկությունն իրացրին հուլիսի 31-ի առավոտյան: Ժամը 10-ին Կոմիտասի պողոտայում հայտնաբերվեց և վարչություն տեղափոխվեց մայրաքաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակիչ 40-ամյա տղամարդ։ Նա հուլիսի 23-ից հետախուզվում էր զենքի կամ նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի գործադրմամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու […] ...
12:39 02.08.2025
Թուրքիայում ձերբակալվել են ահաբեկչական հարձակումներ նախապատրաստելու մեջ կասկածվող անձինքԹուրքիայի իրավապահ մարմինները երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Բուրսայում ձերբակալել են չորս անձանց, որոնք կասկածվում են հանրապետությունում ահաբեկչական հարձակումներ նախապատրաստելու մեջ, հաղորդում է կառավարամետ «Türkiye» թերթը։ Ըստ տեղեկությունների՝ իրավապահ մարմինների աշխատակիցները Բուրսա նահանգի մուտքի մոտ կանգնեցրել են կասկածելի մեքենա, և ուղևորներից առգրավվել է երկու ձեռքի նռնակ։ «Կազմակերպված հանցագործության դեմ պայքարի բյուրոյի կողմից անցկացված հետաքննության ընթացքում պարզվել է, […] ...
12:35 02.08.2025
Իրավապահները Տափերական գյուղում հայտնաբերել են հրացաններՔրեական վարույթի շրջանակում, դատարանի որոշմամբ, հուլիսի 30-ին Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արարատի մարզային քննչական վարչության ծառայողները խուզարկել են Արարատի մարզի Տափերական գյուղի բնակիչ 27-ամյա երիտասարդի տունը՝ հայտնաբերելով երկու հրացան։ Պարզվել է, որ դրանք տարիներ առաջ երիտասարդի հայրն է բերել Լեռնային Ղարաբաղից։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ ...