13:33 15.02.2019
Հայ մեծանուն գրող Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակի կապակցությամբ Գրողների միությունը մի շարք միջոցառումներ է իրականացնելու:
«Տարբեր երկրների գրական կազմակերպությունների հետ աշխատելու ենք և ո՛չ միայն այս օրերին՝ 18-ին, 19-ին, այլև առաջիկա շաբաթում ու ամբողջ տարվա մեջ պետք է լինեն միջոցառումներ՝ նվիրված Թումանյանին: Լիբանանի դպրոցներում, մանկապարտեզներում կլինեն միջոցառումներ, մեր գրական համայնքն է այդ գործերը կազմակերպելու՝ տեղական մշակութային և եկեղեցական կառույցների հետ: Այսօր Թեհրանի գրողների մեր բաժանմունքը ևս հավաքվում է և իրենց ծրագրերն են քննարկելու տարվա կտրվածքով»,- մանրամասնեց Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:
Մեծ միջոցառումների շարք է նախատեսվում նաև Հայաստանում և Արցախում: Ինչպես Թումանյանը 1914-ին էր Վանում ման եկել կառքով, այդպես էլ Արցախում է լինելու: Թումանյանի կերպարով ու կառքով շրջելու են Ստեփանակերտում, ծաղիկներ են դնելու նրա արձանին, և գիտաժողով է լինելու՝ նվիրված Թումանյանին:
«Թիֆլիսի ծրագիրն առանձնահատուկ է: Ծրագիրն ուղարկել է Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Մեր հանրապետության տարբեր մշակութային միությունների, մեր գրողների ու մի շարք մարմինների հետ նախատեսել են փետրվարի 19-ին` ժամը 14-ին, Թումանյանի տուն-թանգարանում հանդիպում, այնուհետև գնալու են Խոջիվանք պանթեոն, որտեղ կլինի հոգեհանգստյան կարգ: Կարդալու են Թումանյան, գիրք նվիրելու արարողություն է լինելու, և Վրաստանի խորհրդարանի ազգային գրադարանում բացվելու է Թումանյանին նվիրված գեղանկարների ցուցահանդես: Արդեն երեկոյան «Թումանյանը մեզ հետ է» խորագրով մեծ հանդիսություն կլինի գրադարանում՝ Վրաստանի գրողների միության ու պաշտոնատար անձանց մասնակցությամբ»,- տեղեկացրեց Էդվարդ Միլիտոնյանը:
Ջավախքում ևս լայն ծրագիր կա: Միջոցառումներ են նախատեսված նաև բոլոր մարզերում, հանդիպումներ են լինելու, Թումանյանի մասին են խոսելու հայ գրողները, Արմավիրում, Արագածոտնում, Արարատում, Կոտայքում, Գյումրիում ու Լոռիում նախատեսված են մի շարք միջոցառումներ:
«Դսեղում կլինի հանդիպում, ժողովուրդը կհավաքվի, կգնա եկեղեցի ու եկեղեցուց կգա, Դսեղի հրապարակում տեղի կունենա 150-ամյակին նվիրված հանդիսություն, որտեղ հրավիրված եմ նաև ես՝ խոսք ասելու: Բազմաթիվ գրքեր ենք այդ օրը նվիրելու թանգարանին և մեր ընթերցողներին»,- նշեց Միլիտոնյանը:
Փետրվարի 19-ին` ժամը 14-ին, Գրողների միության շենքի առջև լինելու է ֆլեշմոբ, և գրողները գրքեր են նվիրելու անցորդներին:
23:59 02.08.2025
Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանԷդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...
23:55 02.08.2025
Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքըՕգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...
23:44 02.08.2025
Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համարԵրևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...
23:32 02.08.2025
Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներՕգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...
23:18 02.08.2025
Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչՄ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին: Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...
23:04 02.08.2025
Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավորOգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Բավրա-Գյումրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողշարջված հայտնվել ձորում։ Ինչպես hայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր […] ...