Գյումրիի նախկին Տեքստիլ կոմբինատի հանրակացարանի բնակիչներին վտարում է սպառնում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+38.09 oC

Գյումրիի նախկին Տեքստիլ կոմբինատի հանրակացարանի բնակիչներին վտարում է սպառնում

20:00 15.02.2019

Գյումրիի նախկին Տեքստիլ կոմբինատի հանրակացարանային մասնաշենքից բնակիչներին վտարելու վերաբերյալ դատական երկրորդ որոշումն է կայացվել: Շենքում մնացած 3 միայնակ տարեցներին տարածքն ազատելու պահանջով կառույցի սեփականատերը հայց էր ներկայացրել Շիրակի մարզի առաջին ատյանի դատարան:

Հայցը բավարարվել էր, որից հետո բնակիչներն այն բողոքարկել էին Վերաքննիչ դատարում: Վերաքննիչը մի քանի ամիս քննելուց հետո վճիռն անփոփոխ է թողել, ինչը նշանակում է, որ քաղաքապետարանի համար նորից օրակարգային է դառնում բնակիչների բնակարանային հարցի լուծումը:

Նախկին Տեքստիլ կոմբինատի համար կառուցված առաջին հանրակացարաններից մեկն է եղել կիսախարխուլ այս շենքը: Հետո դրա կողքին ևս մեկ մասնաշենք է կառուցվել, որ բավարարեր տարբեր բնակավայրերից Լենինական աշխատանքի տեղափոխվածներին: Գայանե Տարոյանը մեկ առ մեկ հիշում է բոլոր նրանց, ովքեր ապրել են այս շենքում տարբեր տարիներին: Տեքստիլի երկարակյաց աշխատակիցներից է այս շենքի հնաբնակը: 50 տարի ինքն ու աշխատանքային ընկերուհին հարևանությամբ են ապրում: Շենքի փլուզված հատվածին կից սենյակներում են: Միայնակ ծերերին փլատակներից ընդամենը 1 պատ է բաժանում:

Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանը վճռել է, իսկ Վերաքննիչ դատարանը նույնն է թողել բնակիչներին վտարելու որոշումը: Վտարման վճիռներում նշանակություն է ունեցել նաև շենքի վթարայնությունը: Դատարանը չի կարող քանդման ենթակա շենքից բնակիչներին չվտարելու որոշում կայացնել:

Շենքի բնակիչների փաստաբանն է նշում՝ վտարման որոշումը, սակայն, նոր բնակարանով ապահովելու պարտավորություն չի սահմանում:

«Վճիռ է կայացվել այդ շենքից բնակիչներին վտարելու մասին, իսկ բնակարան հատկացնելու մասին ոչ մի խոսք չեղավ, թեև բնակիչներն անօթևան են երկրաշարժի հետևանքով: Այսինքն` վտարում են առանց բնակարան հատկացնելու, որը օրենքի խիստ խախտում է, թեկուզ մարդը լրիվ ապօրինի այն զբաղեցրած լինի»,- SHANTNEWS.am-ին ասել է շենքի բնակիչների փաստաբան Ռոբերտ Մուրադյանը:

Անօթևանության կարգավիճակը բնակարանի գնման վկայագրից օգտվելու հնարավորություն է տվել նրանց տարիներ առաջ: Վկայագրերից, ինչպես նաև քաղաքապետարանի այլընտրանքային մյուս առաջարկներից բնակիչները հրաժարվել են,  իսկ այդ առաջարկներն արվել են մինչ Վերաքննիչ դատարան հասնելը:

«Ժամանակին բնակարանի գնման վկայագրերից են հրաժարվել, հետո «Արդա» բարեգործական հիմնադրամի կառուցած սոցիալական բնակարաններից: Անցած տարի շենքում տեղի ունեցած հերթական փլուզումից հետո նրանց առաջարկվել են հանրակացարանային այլ սենյակներ, որոնցից նույնպես կտրականապես հրաժարվել են: Հիմա, եթե գործը հասնի վտարմանը, Գյումրիի քաղաքապետարանը քննարկելու է, թե համայնքային ենթակայության ինչ բնակֆոնդ կա, որը կարող ենք հատկացնել այդ բնակիչներին»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է Գյումրիի քաղաքապետի տեղակալ Վաղարշակ Մխիթարյանը:

Անցած տարեվերջին, ըստ բնակիչների, դիմել են սոցիալական բնակարաններ ստանալու համար ու համաձայն եղել են տարածքն ազատել, բայց այս անգամ էլ քաղաքապետարանն է հրաժարվել իրենց սոցիալական նոր բնակարաններ հատկացնել:

Ներկայումս Վերաքննիչ դատարանի որոշումը քաղաքապետարանին նորից պարտավորեցնում է նոր տարածք գտնել բնակիչների համար: Որոշումը ուժի մեջ է մտնելու մեկասմյա ժամկետում ու եթե չբողոքարկեցին Վճռաբեկ դատարանում,  ապա բնակիչներին հարկադիր վտարում է սպասվում: Բնակիչները դեռ չեն որոշել` բողոքարկելո՞ւ են որոշումը, թե՞ ոչ, իսկ շենքի քանդման վերջնաժամկետը լրացել է փետրվարի 6-ին:

Սեփականատերը քանդման նոր թույլտվություն արդեն ստացել է: Հիմա էլ պարտավորվում է շենքն ապամոնտաժել 14-ամսյա ժամկետում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ադրբեջանը սկսել է գազի մատակարարումը Սիրիա՝ Թուրքիայի միջոցով

19:17 02.08.2025

Ադրբեջանը սկսել է գազի մատակարարումը Սիրիա՝ Թուրքիայի միջոցով

Ադրբեջանական կողմը սկսել է բնական գազ մատակարարել Սիրիային Թուրքիայի միջոցով, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունից։ «Կայացել է Քիլիս-Հալեպ սահմանային խողովակաշարի գործարկման արարողությունը, որը կապահովի ադրբեջանական գազի տեղափոխումը Սիրիա Թուրքիայի միջոցով։ Արարողությունը տեղի է ունեցել Թուրքիայի Քիլիս նահանգի Յավուզլու գյուղում՝ Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբարովի, Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան […] ...

Հայկ Մուսախանյանը՝ ԲԱՏԷ-ի ֆուտբոլիստ

19:05 02.08.2025

Հայկ Մուսախանյանը՝ ԲԱՏԷ-ի ֆուտբոլիստ

Հայկ Մուսախանյանը համալրել է ԲԱՏԷ-ի կազմը։ Այս մասին հայտնում է բելառուսական ակումբի մամուլի ծառայությունը: Կողմերը կնքել են կես տարվա պայմանագիր, որի ժամկետը կսպառվի 2026 թվականի հունվարի 1-ին: 27-ամյա Մուսախանյանը 2025 թվականի հունվարին միացել էր «Ալաշկերտին», որի կազմում մասնակցել է 12 հանդիպման: Նոր թիմում Հայկ Մուսախանյանը կխաղա «6» համարի մարզաշապիկով: ...

ՀԱՄԱՍ-ը հաստատել է, որ զենքը վայր չի դնի, քանի դեռ Իսրայելը շարունակում է օկուպացիան

18:58 02.08.2025

ՀԱՄԱՍ-ը հաստատել է, որ զենքը վայր չի դնի, քանի դեռ Իսրայելը շարունակում է օկուպացիան

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հաստատել է, որ չի զինաթափվի քանի դեռ իսրայելական օկուպացիան շարունակվում է և պաղեստինցի ժողովրդի իրավունքները լիովին վերականգնված չեն։ Այս մասին ասվում է շարժման պաշտոնական Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ՝ կապված «որոշ լրատվամիջոցների կողմից ԱՄՆ նախագահի հատուկ դեսպան Սթիվեն Ուիթքոֆին հղում անելով ՀԱՄԱՍ-ի կողմից զենքը վայր դնելու պատրաստակամության մասին հաղորդագրությունների» հետ։ «Մենք կրկին […] ...

Ուկրաինայի ՊՆ-ը ավելի քան 190 միլիոն դոլար է հատկացրել երկրի զինված ուժերին անօդաչու համակարգերի տրամադրման համար

18:47 02.08.2025

Ուկրաինայի ՊՆ-ը ավելի քան 190 միլիոն դոլար է հատկացրել երկրի զինված ուժերին անօդաչու համակարգերի տրամադրման համար

Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը 8 միլիարդ գրիվնա (191,8 միլիոն դոլար) է հատկացրել «Անօդաչու թռչող սարքերի գիծ» նախագծում ներգրավված զորամասերի անհետաձգելի կարիքների համար։ Այս մասին հայտնել է պաշտպանության նախարար Դենիս Շմիգալը։ «Մենք ավելացնում ենք ուկրաինական անօդաչու թռչող սարքերի մեջ ներդրումները և ամրապնդում պաշտպանական ուժերը։ Գերագույն գլխավոր հրամանատարի շտաբի որոշման համաձայն՝ Պաշտպանության նախարարությունը հաստատել է ուկրաինական բանակի կարիքների […] ...

Ո՞վ իդեալական մրցակից կլինի Ծառուկյանի համար

18:36 02.08.2025

Ո՞վ իդեալական մրցակից կլինի Ծառուկյանի համար

Արման Ծառուկյանի մենեջեր Սայաթ Աբդրահմանովը նշել է, թե ով իդեալական մրցակից կլինի UFC-ի առաջատար հայ մարտիկի համար, հաղորդում է Sport24-ը: «Իդեալական մրցակիցը կամ Ջասթին Գեյջին է, կամ Փեդի Փիմբլեթը։ Բայց նրանք երկուսն էլ հրապարակավ հայտարարել են, որ չեն ցանկանում մենամարտել Արմանի հետ, ինչպես Տոպուրիան։ Սա շատ բան է ասում։ Նրանք հասկանում են Արմանի մակարդակը, հասկանում […] ...

Թուրքիան հայտարարել է, որ արտահերթ նախագահական ընտրությունների օրակարգ չկա

18:28 02.08.2025

Թուրքիան հայտարարել է, որ արտահերթ նախագահական ընտրությունների օրակարգ չկա

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (Ակ Փարթի) «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, որ 2027 թվականին հնարավոր արտահերթ նախագահական ընտրությունների օրակարգ չկա։ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն նախկինում թույլատրել էր հանրապետությունում նախագահական ընտրություններ անցկացնել 2027 թվականին։ «Նման օրակարգ չկա», -«ՌԻԱ Նովոստի»-ին ասել են կուսակցությունից, երբ խնդրել են մեկնաբանել 2027 թվականին արտահերթ նախագահական ընտրությունների հավանականությունը։ ...

BACK_TO_TOP