15:23 15.02.2019
Ոռոգման սեզոնին ընդառաջ տարածքային կառավարման նախարարությունը մինչև մարտի 15-ը մտադիր է լուծել Հայաստանում գյուղատնտեսական հողերի ոռոգման հարցը։ Կառավարության նիստի ընթացքում, վարչապետի հարցին ի պատասխան, զեկուցեց տարածքային կառավարման նախարարը։ Նիկոլ Փաշինյանը հանձնարարեց այդ աշխատանքներում ներգրավել նաև տեղացիներին, քանի որ նրանց պատճառով են խնդիրները ստեղծվել ժամանակին։
«Շատ դեպքերում մենք հիմա աշխատում ենք քաղաքացիների կողմից առաջացած խնդիրները լուծելու համար։ Օրինակ` ի՞նչ խնդիր։ Որ ջրանցքները օգտագործում են որպես աղբանոցներ։ Հիմա, ասենք, պետական բյուջեից միջոցներ ենք տրամադրում, որ ջրանցքների այդ աղբը մաքրվի։ Հիմա, ենթադրենք, եթե կառավարությունը չաշխատի այս ուղղությամբ, նշանակում է, որ ջրամատակարարումը պատշաճ մակարդակի չի արվի։ Բայց հարց․ ինչո՞ւ է այդ աղբը հայտնվել այդտեղ։ Որովհետև քաղաքացիները աղբը լցնում են ջրանցքներ»,- ասաց Փաշինյանը։
Նա նաև շղթան բացատրեց․ աղբը լցվում է ջրանցքները, քանի որ համայնքներում աղբահանություն չի արվում, քանի որ գյուղապետի ու ավագանու ընտրությունների ժամանակ գյուղացիները առաջնորդվում են ոչ թե նրանով, թե որ թեկնածուն կլուծի այդ խնդիրները, այլ նրանով, թե ով 5000 դրամ կտա, որի հետ բարեկամ են կամ շահեր ունեն։
«Երբ մենք ասում ենք՝ մեր հետագա տնտեսական զարգացման համար մարդու տնտեսական վարքագծի փոփոխությունն է կարևոր, նաև էս նկատի ունենք։ Որովհետև գյուղապետ ընտրել, ավագանի ընտրել, նաև էս տրամաբանությամբ՝ աղբը լցնել-չլցնել իրեն իսկ մատակարարող ջրանցքի մեջ, էդ էլ տնտեսական վարքագծի փոփոխություն է»,- ասաց Փաշինյանը։
Նրա խոսքերով՝ հաճախ գյուղացիները աղբը լցնում են ջրանցքները, դրանք քանդում, «լևի» գծեր են քաշում, հետո էլ ոռոգման սեզոնի պիկին ասում են՝ ջուր չկա։ Փաշինյանը կոչ արեց, որ գյուղացիները հակառակը՝ օգնեն, որ այդ աշխատանքները կատարվեն և հետագայում էլ ջրանցքները օգտագործվեն խնամքով։
10:16 02.08.2025
Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...
09:53 02.08.2025
Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցելՃապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...
09:30 02.08.2025
Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...
08:55 02.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:30 02.08.2025
ՃՏՊ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհին․ կա տուժածՕգոստոսի 2-ին, ժամը 05։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-էջմիածին ավտոճանապարհին՝ Զվարթնոց թաղամասի խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «VAZ» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած «ZIL» մակնիշի բեռնատարին․ […] ...
23:59 01.08.2025
Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...