Ուսման վարձի զեղչ երկու և ավելի անչափահաս երեխա ունեցող ուսանողների համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+40.09 oC

Ուսման վարձի զեղչ երկու և ավելի անչափահաս երեխա ունեցող ուսանողների համար

16:30 15.02.2019

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 13-ի որոշումը, ՀՀ կրթության և գիտության նախարարության և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի միջև կնքված նվիրաբերության պայմանագիրը` 2019 թվականի փետրվարի 11-ից մարտի 1-ը մեկնարկում է  երկու և ավելի անչափահաս երեխա ունեցող ուսանողների փաստաթղթերի ընդունելությունը` ուսման վարձի զեղչի նպատակով: Այս մասին հայտնում են ԿԳՆ-ից:

Ծրագրին կարող են դիմել ՀՀ մասնակցությամբ հիմնված բարձրագույն ուսումնական հաստատությունների անվճար համակարգում չընդգրկված երկու և ավելի անչափահաս երեխա ունեցող առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրում ընդգրկված այն ուսանողները, ովքեր 2018-2019թթ. ուստարվա առաջին կիսամյակում սովորել են առկա համակարգում:
Ուսման վարձի փոխհատուցումը կատարվելու է ամբողջությամբ՝ բուհի կողմից փոխհատուցվող գումարի և ուսման վարձավճարի տարբերության չափով: Փոխհատուցումը իրականացվելու է 2018-2019 ուսումնական տարվա համար:

Դիմողները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
1.անձնագրի կամ նույնականացման քարտի բնօրինակը և պատճենը /բնօրինակը տեղում հետ կվերադարձվի/,
2.3×4 չափսի մեկ լուսանկար,
3.ուսանողական տոմսի պատճեն,
4.ստուգման գրքույկի պատճեն՝ հաստատված դեկանի կողմից,
5.տեղեկանք բուհից, որտեղ նշված պետք է լինի ֆակուլտետը, կուրսը, առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրում սովորելու հանգամանքը, ուսման վարձի չափը, ինչպես նաև այն փաստը, որ ուսանողն օգտվում է բուհի կողմից սահմանված զեղչից, թե՝ ոչ, օգտվելու դեպքում պետք է նշված լինի զեղչի չափսը)
6.երեխաների ծննդյան վկայականների պատճենները,
7.լրացված դիմումը, որը կարող եք ներբեռնել հետևյալ հղումով:
Դիմումներն ընդունվում են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գրասենյակում (ՀՀ, ք. Երևան, Աբովյան 50/5) յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 10:00-17:00: Ընդմիջում՝ 13:00-14:00:
Այլ հարցերի համար զանգահարել 010 545802, 010 567922:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալ

16:46 02.08.2025

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալ

Ուկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

16:30 02.08.2025

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունը

16:16 02.08.2025

Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունը

Անգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

15:58 02.08.2025

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

15:46 02.08.2025

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

Այսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

15:30 02.08.2025

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...

BACK_TO_TOP