00:15 16.02.2019
E-draft իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թ. հոկտեմբերի 7-ի N 1616-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» նախագիծը: Այն հեղինակել է Մշակույթի նախարարությունը:
Նախագծում նշված է, որ համաձայն «ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասով և 34-րդ հոդվածի 1-ին մասով՝ ՀՀ կառավարությունը որոշում է.
ՀՀ կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 7-ի «ՀՀ Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը հաստատելու մասին» N 1616-Ն որոշման N 1 հավելվածում կատարել լրացումներ:
Վերոնշյալ ցուցակը հարստանում է հետևյալ օբյեկտներով՝
Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարան (1981 թ., ճարտ.` Ջ. Թորոսյան, Մ. Մինասյան, ՀԽՍՀ պետական մրցանակ՝ 1983 թ., սեփ.՝ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ),
Կինոթատրոն «Մոսկվա» (ամառային կինոթատրոն), ( 1966 թ., ճարտ.` Ս. Կնտեղցյան, Թ. Գևորգյան, սեփ.՝ «Կինոթատրոն Մոսկվա» ՍՊԸ),
Երևանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարան (1981 թ., ճարտ.` Ս. Քյուրքչյան, «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ),
«Հրազդան» կենտրոնական մարզադաշտ (1971 թ., ճարտ.` Գ. Հակոբյան, Գ. Մուշեղյան, ՀԽՍՀ պետական մրցանակ՝ 1979 թ., սեփ.՝ «Հրազդան» կենտրոնական մարզադաշտ» ՓԲԸ),
Քաղաքաշինական համալիր «Կասկադ» («Գաֆէսճեան» արվեստի կենտրոն), (1980-ական թթ.- 2009 թ. Ճարտ.` Ջ. Թորոսյան, սեփ.՝ «Գաֆէսճեան» հիմնադրամ),
Կինոթատրոն «Այրարատ (Ռոսիա)», (1975 թ., ճարտ.` Ա. Թարխանյան, Ս. Խաչիկյան, Հ. Պողոսյան, ՀԽՍՀ պետական մրցանակ՝ 1979 թ., սեփ.` «Նարեկ» ՍՊԸ),
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հին մասնաշենք, (1981 թ., ճարտ.-ներ՝ Ա. Թարխանյան, Ս. Խաչիկյան, Լ. Չերքեզյան, Լ. Շեխյան, ՀԽՍՀ պետ. մրցանակ՝ 1985 թ.):
Նախագծի ընդունումը պայմանավորված է «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի 12-14-րդ հոդվածների պահանջները` Երևան քաղաքում գտնվող նորահայտ հուշարձաններն անկախ սեփականության ձևից պետական հաշվառման վերցնելու, Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ընդգրկելու և պատմամշակութային հուշարձանի կարգավիճակ տալու, մշակութային ժառանգության հնարավորինս անաղարտ պահպանությունն ապահովելու անհրաժեշտությամբ:
Ներկայացվող օբյեկտները ՀՀ մշակույթի նախարարության փորձագիտական հանձնաժողովի կողմից (2018 թ. հուլիսի 11-ի N 2 նիստ) արժևորվել են որպես պատմամշակութային արժեքներ, որոնք կարևոր նշանակություն ունեն հայ մշակույթի և հայկական նորագույն ժամանակաշրջանի մոդեռնիստական ճարտարապետության ուսումնասիրման համար:
Ներկայում այդ օբյեկտները ներառված չեն Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում, ինչի պատճառով հնարավոր չէ գործող օրենսդրության սահմաններում ապահովել դրանց անխաթար պահպանությունը, կանոնակարգել պահպանության, ուսումնասիրման, վերականգնման, օգտագործման և հանրահռչակման հետ կապված հետագա գործընթացները. իրավիճակ, որը կարող է պատճառ դառնալ այդ նորահայտ հուշարձանների ճարտարապետական արժեքների խաթարման, պատմագեղարվեստական տեսքի աղավաղման և պահպանվածության վիճակի վատթարացման: Ներկայացված օբյեկտներից մեկը՝ «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը, ներառված է եղել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 7-ի «Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը հաստատելու մասին» N 1616-Ն որոշմամբ հաստատված «Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում (պետ. ցուցիչ՝ 1.6.178.3.2), սակայն ՀՀ կառավարության 2010 թ. մարտի 4-ի N 206-Ն որոշմամբ հանվել էր:
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունն է նոր հայտնաբերված օբյեկտներին նորահայտ հուշարձանի կարգավիճակ տալը, Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ընդգրկելը, դրանց անխաթար պահպանության ապահովումը:
21:56 07.06.2025
Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-նՀունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա M1 ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են Վրաստանի քաղաքացի 40-ամյա Վիլեն Վարդապետյանի վարած «Audi» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Սամվել Գոմցյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս․ Գոմցյանը և ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Ամալյա Մուրադյանը մարմնական […] ...
21:46 07.06.2025
Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Շաքիի ջրվեժ: «Շաքիի ջրվեժի հմայքը»- գրել է Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:37 07.06.2025
Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջԳերմանիայի հարավում գտնվող Պասաու քաղաքում (Բավարիայի դաշնային երկրամաս) մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ոստիկանությունը չի բացառում դիտավորյալ բախման հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է Focus Online պորտալը: Հաղորդվում է, որ Mercedes-ը վարել է 48-ամյա տղամարդ։ Վարորդը ձերբակալվել է։ Իրավապահ մարմինների նախնական եզրակացությունների համաձայն՝ վրաերթի ենթարկվածների թվում են վարորդի 38-ամյա կինը և նրանց 5-ամյա դուստրը։ Ոստիկանությունը […] ...
21:28 07.06.2025
Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվելՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի հունիսի 2-ի ԲԴԽ-37-Ո-74 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ռուզաննա Ամիրջանյանին նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի […] ...
21:16 07.06.2025
Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսումՀունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Մինաս Մ.-ն իր վարած «Neta» մակնիշի ավտոմեքենայով, որի վրա եղել են տրանզիտ համարանիշներ, Հյուսիս-հարավ նոր կառուցվող ճանապարհի Բաբաջանյան փողոցի չգործող հատվածից «Արմենիկում» կլինիկական կենտրոնի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդ Մինաս Մ.-ն […] ...