09:58 16.02.2019
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՔԾ-ն ավարտել է «Մարտ 1»-ի գործի նախաքննությունը` բայց միայն սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքի դրվագով: ՀՔԾ հաղորդագրության համաձայն` «Քրեական գործով վարույթն իրականացնող մարմինը, համարելով, որ գործով ձեռք բերված ապացույցները բավարար են ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Սեյրան Օհանյանի, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցած Յուրի Խաչատուրովի և ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Արմեն Գևորգյանի վերաբերյալ մեղադրական եզրակացություն կազմելու և գործը դատարան ուղարկելու համար, վերը նշված անձանց մասով քրեական գործի նախաքննությունն ավարտել է»: Չորս նախկին բարձրաստիճան պաշտոնյաները մեղադրվում են սահմանադրական կարգը տապալելու համար:
Հետաքրքիրն այն է, որ ՀՔԾ հաղորդագրության մեջ որևէ բառ չկա այս գործից մաս առանձնացնելու վերաբերյալ: Սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվողները հինգն են, այդ թվում` ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը, որի նկատմամբ հայտարարված է հետախուզում, և որը, ինչպես պարզվում է, վաղուց ՌԴ քաղաքացիություն է ստացել:
Բացի այդ, այդ գործով առանձին դրվագ կա մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարկում նստացույցն օրենքի խախտմամբ դադարեցնելու և հետագայում ոստիկանության այդ գործողություններն արդարացնելու համար կեղծ փաստաթղթեր սարքելու մասով: Թեև ՀՔԾ-ն տեղեկացրել էր այդ դրվագով նախաքննության մասին, սակայն մինչև հիմա չի հաղորդվել՝ ոստիկանության նախկին ղեկավարությանն արդյոք մեղադրանք առաջադրվել է, թե ոչ:
Ու, վերջապես, պարզ չէ՝ բացահայտվել են արդյոք կոնկրետ մարտի 1-ի 10 սպանություններն իրականացնողները, այս ուղղությամբ քրեական գործն ինչ փուլում է:
Ամեն դեպքում, «Մարտի 1»-ի քրեական գործն առավել քան լուրջ է, և առավել քան լուրջ մոտեցում է այն պահանջում. պետք է ամեն ինչ արվի` սահմանադրության և օրենքի տառին համապատասխան, որպեսզի հետագայում խնդիրներ չունենա առաջին հերթին Հայաստանի Հանրապետությունը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
22:07 06.06.2025
Տեղ համայնքի անչափահաս բնակիչները, ովքեր մոլորվել էին, հայտնաբերվել են և այժմ գտնվում են ՀՀ-ում․ ԱԱԾԱԱԾ-ն հայտարարել է, որ Սյունիքի մարզից մոլորված անչափահասներն այժմ ՀՀ-ում են։ «Ի լրումն այսօր տարածած հաղորդագրության, հայտնում ենք, որ Սյունիքի մարզի Տեղ համայնքի անչափահաս բնակիչները, ովքեր մոլորվել էին, հայտնաբերվել են և այժմ գտնվում են Հայաստանի Հանրապետությունում: Լրացուցիչ տեղեկությունները կհաղորդենք հաջորդիվ»,- նշվում է հաղորդագրության մեջ: ...
21:52 06.06.2025
Դևիդ Բեքհեմն ասպետի կոչում կստանաԱնգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դեյվիդ Բեքհեմին կշնորհվի ասպետի կոչում, հաղորդում է The Sun-ը։ Բեքհեմը ասպետական կոչում ստանալուց հետո կստանա Սըր Դեյվիդ կոչումը, իսկ նրա կինը՝ Վիկտորիան՝ Լեդի։ Կոչման մասին պաշտոնապես կհայտարարվի 2025 թվականի հունիսի վերջին։ Բեքհեմն իր կարիերայի մեծ մասն անցկացրել է «Մանչեսթեր Յունայթեդում»։ Ակումբի հետ միասին նա վեց անգամ հաղթել է Անգլիայի Պրեմիեր լիգան […] ...
21:44 06.06.2025
Թբիլիսիի հայկական թատրոնի վերակառուցված շենքը շահագործման կհանձնվի այս տարիԹբիլիսիում գտնվող Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանն այցելել է հայաշատ Հավլաբար թաղամաս, տեղում ծանոթացել Պետրոս Ադամյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքի վերակառուցման աշխատանքների ընթացքին։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Պատմական թատրոնը տարիներ շարունակ գտնվել է վթարային վիճակում, այն այժմ ամբողջությամբ վերանորոգվում և վերակառուցվում է՝ «Վրացական երազանք» կուսակցության պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի անձնական նախաձեռնությամբ։ […] ...
21:35 06.06.2025
CNN. Թրամփի վարչակազմը պատրաստվում է կրճատել Կալիֆորնիայի դաշնային ֆինանսավորումըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստվում է զգալիորեն կրճատել Կալիֆորնիա նահանգի դաշնային ֆինանսավորումը։ Այս մասին հայտնել է CNN հեռուստաընկերությունը՝ հղում անելով աղբյուրներին։ Տվյալների համաձայն՝ արդեն հունիսի 6-ին դաշնային գործակալությունները կարող են սկսել չեղարկել որոշ սուբսիդիաներ և դրամաշնորհներ։ Աղբյուրները պնդում են, որ գործակալություններին հանձնարարվել է որոշել, թե որ ֆինանսավորման ծրագրերը կարող են դադարեցվել։ Միևնույն ժամանակ, աղբյուրի […] ...
21:29 06.06.2025
Ադրբեջանցիների հոգևոր առաջնորդը կրկին վիրավորել է հայոց եկեղեցուն ու ՎեհափառինԱդրբեջանցիների հոգևոր առաջնորդ Ալահշուքյուր Փաշազադեն կրկին անհիմն մեղադրանքներ է ներկայացրել Հայ առաքելական եկեղեցուն ու Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին երկրորդին: Նա հայտարարել է, որ քանի դեռ հայոց Վեհափառը չի վերանայել իր մոտեցումները, հրաժարվելու է նրա հետ հանդիպելուց: Իսկ արդյոք Վեհափառը Փաշազադեի հետ հանդիպելու այդքան մեծ ցանկություն է ունեցե՞լ, արդյոք նկատե՞լ են աշխարհի հոգևոր առաջնորդները Փաշազադեի այս […] ...