Շիրակի մարզում տասնյակ քրգործեր վերաբերում են դպրոցներում ենթադրյալ չարաշահումներին. կարճված որոշ գործեր վերաբացվել են – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+33.09 oC

Շիրակի մարզում տասնյակ քրգործեր վերաբերում են դպրոցներում ենթադրյալ չարաշահումներին. կարճված որոշ գործեր վերաբացվել են

22:00 17.02.2019

Շիրակի մարզի մի շարք ուսումնական հաստատություններում կոռուպցիոն, պաշտոնական դիրքի չարաշահումների դեպքեր են արձանագրվել: Այս դեպքերով դպրոցների ու կրթական այլ հաստատությունների նկատմամբ քրեական գործեր են հարուցված, հարցաքննվում են թե՛ մանկավարժական հանրույթները, թե՛ ծնողները: Նախորդ տարվանից մարզի ուսումնական հաստատություններում կատարված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ հարուցված տասնյակ քրեական գործերից առայժմ կարճվել են 2-ը, բայց կան նաև վերսկսված քննություններ: Մարզի դատախազության վերջին հայտարարությունները քրեական գործերի մասով վերաբերում են թիվ 19, 30, 37 դպրոցներին, Արթիկի 3-րդ ավագ դպրոցին:

Ամսական մինչև 20 հազար դրամ ենթադրյալ կաշառք՝ դպրոցում մեկ այլ ուսուցչի փոխարեն դասաժամեր հատկացնելու համար: Այս դեպքով Գյումրիի թիվ 37 ավագ դպրոցի տնօրենի նկատմամբ քրեական գործ է հարուցվել, սա միակ բողոքը չէ, պաշտոնական դիրքի ենթադրյալ չարաշահման դեպք էլ կա: Իր նկատմամբ հարուցված քրեական գործի մասին տնօրեն Աստղիկ Ավետիսյանը մեզ հետ զրույցում խուսափեց մեկնաբանություններ տալ՝ ասելով, թե   փոխարենն իր փաստաբանը կխոսի: Աստղիկ Ավետիսյանի փաստաբանն էլ քրեական գործի ձևակերպման հետ  համաձայն չէ:

«Դատախազության կողմից հրապարակված գործը, թե 2013 –2017–2018 կաշառք են տվել դպրոցի տնօրենին հաստիքներ չկրճատելու կամ անձանց աշխատանքի ընդունելու համար, նախ ասեմ, որ չակերտավոր անօրինականության դեմ պայքարը սկսվում է արդեն իսկ օրինականության խախտմամբ, այսինքն՝ մի հայտարարություն են տարածել, որտեղ անձին վերագրում են արարքներ, որ ինքը կատարել է, փաստական տվյալներ են ձեռք բերել, այսինքն՝ նյութերի նախապատրաստման ընթացքում դատավճռի նմանվող ձևակերպումներ են անում, սա ընդունելի չէ»,–SHANTNEWS.am-ին ասել է Աստղիկ Ավետիսյանի փաստաբան Արամայիս Հայրապետյանը:

Ենթադրյալ կաշառք վերցնելու գործով մեկ անձ չէ, որ բողոք է  ներկայացրել մարզի դատախազություն: Ընդհանուր առմամբ դպրոցի տնօրենի գործողությունների հետևանքով անձանց օրինական շահերին առերևույթ պատճառվել է 507 հազար դրամի չափով վնաս:

«Թիվ 37 դպրոցի գործով առաջին հաղորդումը եղել է 2018 թ. նոյեմբերի 9–ին, նյութեր են պատրաստվել ու քրգործ հարուցվել, երկրորդ գործը եղել է 2019 թ. փետրվարի 2–5–ն ընկած ժամանակահատվածում: Դպրոցի ներկա և նախկին 6 աշխատող հաղորդում է տվել կոնկրետ կաշառք տալու վերաբերյալ, մյուսները չարաշահումների վերաբերյալ են: Կան արդեն փաստեր, որոնք ապացույցի տեսք ունեն, որոնք խոսում են կոնկրետ գործողությունների մասին»,– SHANTNEWS.am-ին ասել է Շիրակի մարզի դատախազության դատախազ Միհրան Մարտիրոսյանը:

Պաշտոնական լիազորությունները չարաշահելու և պաշտոնական կեղծիք կատարելու հատկանիշներով քրեական մյուս գործն առնչվում է թիվ 19 հիմնական դպրոցին: Նախորդ տարի քննչական մարմինը բացահայտել էր, որ 16 աշակերտի անուն է գրանցված եղել, բայց նրանք դպրոց չեն հաճախել, իսկ աշակերտների թվաքանակով դպրոցը ստացել է ֆինանսավորում: Այս դպրոցի տնօրեն Նարինե Մեսրոպյանը չցանկացավ խոսել այս մասին։ Իր համար անհասկանալի է, թե ընդամենը 2 ամիս առաջ կարճված գործի քննությունն ինչո՞ւ է վերսկսվում: Մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը միջնորդագիր է ներկայացրել մարզպետարան՝ տնօրենին և փոխտնօրենին աշխատանքից ազատելու  մասին:
Կարճված ու վերսկսված քրգործերից մեկն էլ առնչվում է թիվ 30 դպրոցին: Այստեղ խնդիրը վերաբերում է ներառական  դասարանների 31 աշակերտի սննդի մատակարարմանը: Օրապահիկների չափաբաժինները պակաս են տրվել: Որ այս  դեպքով կարճված քրգործը նորից է  քննության առնվում, այս մասին 4 օր առաջ է տնօրեն Կարեն  Ստեփանյանը  ծանուցում ստացել:
Գործը քրեական վարույթի չի հասել, բայց դատական ատյանում վիճարկվում է Գյումրիի թիվ 15 հիմնական դպրոցի մոտ 20 միլիոն դրամի պարտքը Պետեկամուտների կոմիտե վերադարձնելու հայցը: 2005 թվականին վերամիավորվելով թիվ 36 դպրոցի հետ՝ հարկային պարտավորությունները չեն կատարվել, երկու դպրոցը միասին ունեցել են 12 միլիոն դրամ պարտք, որը չվճարելու հետևանքով տարիների ընթացքում  հասել է մոտ 20 միլիոնի: Իսկ պարտքը գոյացել է սոցապահովության վճարները չկատարելու պատճառով: Այս մասին վկայող փաստաթղթեր, սակայն, չկան։ Նախկին տնօրեններն ասել են, թե հրդեհվել են: Պետեկամուտների կոմիտեն արգելանք էր դրել 63 ուսուցչի աշխատավարձի հաշիվների վրա: Արգելանքը հիմա ժամանակավոր հանվել է մարզպետի միջնորդությամբ, որպեսզի 63 ուսուցիչ չզրկվի աշխատավարձ ստանալու հնարավորությունից:
Հին պարտքերը զրոյացնելու պարտավորություն ունի ներկայիս տնօրենը՝ որպես իրավահաջորդ: Պետեկամուտների կոմիտեից այս մասին հերթական ծանուցումն է ստացվել: Հիմա դպրոցի տնօրենը սպասում է դատարանի վճռին, իսկ թե ինչ տարբերակ կառաջարկվի 20 միլիոնը փակելու համար, սա նաև կառավարությունում քննարկման հարց է դառնալու՝ համաձայն դպրոցի տնօրինության դիմումի:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Անցած երեք օրում գրանցվել է 36 ավտովթար  4 մարդ զոհվել է, 64-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

12:25 04.08.2025

Անցած երեք օրում գրանցվել է 36 ավտովթար  4 մարդ զոհվել է, 64-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

Բացահայտվել է 235 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 33 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 29 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 28 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 19 դեպք՝ հոգեկան ներգործության, 13 դեպք՝ խարդախության, 12 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 11 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 9-ական […] ...

Ուկրաինան պատրաստվում է Էրդողանի այցին

12:15 04.08.2025

Ուկրաինան պատրաստվում է Էրդողանի այցին

Ուկրաինան պատրաստվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցին։ Այցի հիմնական թեման կարող է լինել երկրների միջև ազատ առևտրի համաձայնագրի վավերացումը։ Այս մասին РБК-Ուկրաինային տված հարցազրույցում ասել է Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Նարիման Ջելալը։ Նրա խոսքով՝ ուկրաինական կողմն այժմ ակտիվորեն աշխատում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Ուկրաինա այցը կազմակերպելու ուղղությամբ։ Նախագահ Վլադիմիր Զելենսկին անձնական հրավեր […] ...

Գազայի հատվածում սովից մահացածների թիվն ամեն օր ավելանում է

12:07 04.08.2025

Գազայի հատվածում սովից մահացածների թիվն ամեն օր ավելանում է

Գազայի հատվածի շրջափակման ընթացքում թերսնման պատճառով մահացած մարդկանց ընդհանուր թիվը հասել է 180-ի, այդ թվում՝ 93 երեխա, երկուշաբթի օրը հայտնել է պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը։ «Գազայի հատվածի հիվանդանոցներում վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է սովից և թերսնումից մահվան 5 դեպք։ Սովից մահացածների ընդհանուր թիվը հասել է 180-ի», – ասվում է նախարարության հայտարարության մեջ։ Գազայի հատվածի […] ...

SHANTNEWS

12:00 04.08.2025

SHANTNEWS

Բռնակոթ գյուղի բնակչի տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 245 բույս․ Սիսիանի համայնքային ոստիկանների բացահայտումը

11:51 04.08.2025

Բռնակոթ գյուղի բնակչի տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 245 բույս․ Սիսիանի համայնքային ոստիկանների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Բռնակոթ գյուղի 42-ամյա մի բնակիչ տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում և զբաղվում է թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում հուլիսի 29-ին բռնակոթցու հողամասում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 245 բույս։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ ...

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

11:40 04.08.2025

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 5-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Տարոնցու, Արմեն Խոստիկյան, Հայկ Հովսեփյան, Նորագավիթ 1-ին փողոցների, Արշակունյաց պողոտայի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

BACK_TO_TOP