15:59 16.02.2019
Գերմանական Die Zeit շաբաթաթերթին տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերին: Մասնավորապես, գերմանացի լրագրողին հետաքրքրել է, թե ինչպե՞ս է պատրաստվում Փաշինյանը հարաբերությունները պահպանել Հայաստանի անվտանգության երաշխավոր հանդիսացող Ռուսաստանի հետ, միաժամանակ սերտ հարաբերություններ կառուցել ԵՄ հետ:
«ԵՄ-ում մեր Եվրոպացի գործնկերներն անձամբ են մեզ բացատրել, որ մենք պետք է ընտրություն չկատարենք ԵՄ և Եվրասիական տնտեսական միության միջև: Մեր բարեփոխումների ընթացքում մենք ապավինում ենք ԵՄ աջակցությանը, և մեր ռուսաստանցի գործընկերները տեղյակ են այդ մասին»,- ասել է Փաշինյանը:
Այնուհետև լրագրողն անդրադարձել է տարածաշրջանային խնդիրներին: Խոսելով Իրանի հետ լավ հարաբերությունները պահպանելու Հայաստանի ցանկության մասին՝ նա ասել է, որ ԱՄՆ-ն ճնշումներ է գործադրում Իրանի հետ հարաբերությունների վրա, ապա հարցրել՝ ինչպիսի՞ն է Հայաստանի դիրքորոշումը:
«Ես այս ամիս պաշտոնական այցով Իրանում էի: Մեր 4 հարևաններից երկուսի՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ սահմանները փակ են: Մեր միջազգային բոլոր գործընկերները տեղյակ են, որ մենք մյուս երկու հարևանների՝ Իրանի և Վրաստանի հետ առանձնահատուկ հարաբերություններ ունենք, և դրանք պահպանելը մեզ համար բացարձակ առաջնահերթություն է: Ցանկացած պետություն իրավունք ունի մեկ այլ պետության հետ լավ հարաբերություններ ունենալ, բայց ԱՄՆ-ն մեզ համար կրկնակի կարևոր է: Մենք չենք ուզում մի պետության հետ մեր կապերը զարգացնել մեկ այլ գործընկերոջ հետ հարաբերությունների գնով»,- ընդգծել է Հայաստանի վարչապետը:
Նա խոսել է նաև Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ կառուցելու վերաբերյալ՝ նշելով, որ Հայաստանը չի սահմանում նախապայմաններ՝ ի տարբերություն Թուրքիայի: Փաշինյանն ասել է՝ Թուրքիայի առաջ քաշած նախապայմանները վերաբերում են երրորդ երկրի հետ մեր հարաբերություններին:
Լրագրողը հարց է ուղղել, թե արդյո՞ք Փաշինյանը նկատի ունի Ադրբեջանը, քանի որ «Հայաստանը հարևանների հետ հակամարտության մեջ է Լեռնային Ղարաբաղի պատճառով»:
«Դա ողբերգական իրավիճակ է: Մենք պատրաստ ենք Թուրքիայի հետ մեր հարաբերություններն առանց նախապայմանների կառուցել, եթե Թուրքիան պատրաստ է դրան»,- շեշտել է վարչապետը:
22:07 06.06.2025
Տեղ համայնքի անչափահաս բնակիչները, ովքեր մոլորվել էին, հայտնաբերվել են և այժմ գտնվում են ՀՀ-ում․ ԱԱԾԱԱԾ-ն հայտարարել է, որ Սյունիքի մարզից մոլորված անչափահասներն այժմ ՀՀ-ում են։ «Ի լրումն այսօր տարածած հաղորդագրության, հայտնում ենք, որ Սյունիքի մարզի Տեղ համայնքի անչափահաս բնակիչները, ովքեր մոլորվել էին, հայտնաբերվել են և այժմ գտնվում են Հայաստանի Հանրապետությունում: Լրացուցիչ տեղեկությունները կհաղորդենք հաջորդիվ»,- նշվում է հաղորդագրության մեջ: ...
21:52 06.06.2025
Դևիդ Բեքհեմն ասպետի կոչում կստանաԱնգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դեյվիդ Բեքհեմին կշնորհվի ասպետի կոչում, հաղորդում է The Sun-ը։ Բեքհեմը ասպետական կոչում ստանալուց հետո կստանա Սըր Դեյվիդ կոչումը, իսկ նրա կինը՝ Վիկտորիան՝ Լեդի։ Կոչման մասին պաշտոնապես կհայտարարվի 2025 թվականի հունիսի վերջին։ Բեքհեմն իր կարիերայի մեծ մասն անցկացրել է «Մանչեսթեր Յունայթեդում»։ Ակումբի հետ միասին նա վեց անգամ հաղթել է Անգլիայի Պրեմիեր լիգան […] ...
21:44 06.06.2025
Թբիլիսիի հայկական թատրոնի վերակառուցված շենքը շահագործման կհանձնվի այս տարիԹբիլիսիում գտնվող Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանն այցելել է հայաշատ Հավլաբար թաղամաս, տեղում ծանոթացել Պետրոս Ադամյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքի վերակառուցման աշխատանքների ընթացքին։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Պատմական թատրոնը տարիներ շարունակ գտնվել է վթարային վիճակում, այն այժմ ամբողջությամբ վերանորոգվում և վերակառուցվում է՝ «Վրացական երազանք» կուսակցության պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի անձնական նախաձեռնությամբ։ […] ...
21:35 06.06.2025
CNN. Թրամփի վարչակազմը պատրաստվում է կրճատել Կալիֆորնիայի դաշնային ֆինանսավորումըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստվում է զգալիորեն կրճատել Կալիֆորնիա նահանգի դաշնային ֆինանսավորումը։ Այս մասին հայտնել է CNN հեռուստաընկերությունը՝ հղում անելով աղբյուրներին։ Տվյալների համաձայն՝ արդեն հունիսի 6-ին դաշնային գործակալությունները կարող են սկսել չեղարկել որոշ սուբսիդիաներ և դրամաշնորհներ։ Աղբյուրները պնդում են, որ գործակալություններին հանձնարարվել է որոշել, թե որ ֆինանսավորման ծրագրերը կարող են դադարեցվել։ Միևնույն ժամանակ, աղբյուրի […] ...
21:29 06.06.2025
Ադրբեջանցիների հոգևոր առաջնորդը կրկին վիրավորել է հայոց եկեղեցուն ու ՎեհափառինԱդրբեջանցիների հոգևոր առաջնորդ Ալահշուքյուր Փաշազադեն կրկին անհիմն մեղադրանքներ է ներկայացրել Հայ առաքելական եկեղեցուն ու Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին երկրորդին: Նա հայտարարել է, որ քանի դեռ հայոց Վեհափառը չի վերանայել իր մոտեցումները, հրաժարվելու է նրա հետ հանդիպելուց: Իսկ արդյոք Վեհափառը Փաշազադեի հետ հանդիպելու այդքան մեծ ցանկություն է ունեցե՞լ, արդյոք նկատե՞լ են աշխարհի հոգևոր առաջնորդները Փաշազադեի այս […] ...