Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել է դպրոցներում էներգախնայողության համակարգերի ներդրման հարցը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+20.09 oC

Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել է դպրոցներում էներգախնայողության համակարգերի ներդրման հարցը

14:07 18.02.2019

Քաղաքաշինության կոմիտեում կայացել է ՀՀ վարչապետի որոշմամբ 2018 թվականի տարեվերջին ստեղծված աշխատանքային խմբի անդրանիկ հանդիպումը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ քաղաքաշինության կոմիտեի մամուլի ծառայությունից, խմբի ստեղծման նպատակը՝ էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ոլորտում ներդրումային ծրագրերի ուսումնասիրությունը և ուսումնասիրության արդյունքում վերհանված՝ այդ ծրագրերի իրականացմանը խոչընդոտող գործոնների վերացմանն (այդ թվում՝ օրենսդրական դաշտի և նորմատիվատեխնիկական փաստաթղթերի վերանայմանն) ուղղված առաջարկությունների մշակումն է:

Հանդիպումը վարել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արմեն Ղուլարյանը: Նա, ողջունելով ներկաներին, նշել է, որ հաշվի առնելով էներգետիկ ռեսուրսների արդյունավետ օգտագործման, շրջակա միջավայրի պահպանության, ջերմոցային գազերի արտանետումների կրճատման անհրաժեշտությունը, ինչպես նաև էներգակիրների տատանվող գները՝ էներգաարդյունավետ լուծումների կիրառումը և դրա շնորհիվ էներգետիկ ռեսուրսների ծախսի նվազեցումը հանդիսանում է մեր պետության առաջնահերթությունը: Ընդ որում, էներգախնայողության հիմնական պոտենցիալն ունենք շենք-շինություններում, հատկապես՝ բնակարանային հատվածում:

Շեշտադրվել է նաև, որ ՀՀ կառավարության նոր ծրագրով առանձնակի կարևորվել են էներգաարդյունավետության միջոցառումների ներդրմանն ուղղված քաղաքականության ապահովումը, վերականգնվող էներգետիկ և էներգախնայող համակարգերի զարգացումը, միջազգային կառույցների հետ էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի օգտագործման մեխանիզմների գործարկման նպատակով համագործակցության ընդլայնումը:

Այս առումով, աշխատանքային խումբը լավ հարթակ է հատկապես էներգաարդյունավետության և էներգախնայողության միջոցառումների իրականացմանը խոչընդոտող գործոնների վերհանման և դրանց վերացմանն ուղղված առաջարկությունների մշակման համար (այդ թվում՝ օրենսդրական դաշտի կատարելագործման, գոյություն ունեցող նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերը միջազգային ստանդարտներին համապատասխանեցնելու վերաբերյալ):

Այնուհետև, պետական կառավարման մարմինների և Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչները՝ յուրաքանչյուրն իր մասով՝ համառոտ ներկայացրել են իրականացվող ծրագրերն ըստ ուղղությունների (լուսավորություն, տրանսպորտ, շենքեր-շինություններ և այլն) և դրանց իրականացման ժամանակ ի հայտ եկած՝ կանոնակարգման ենթակա հարցերը, որոնց շուրջ էլ ծավալվել է քննարկումը:

Օրակարգում է եղել նաև հանրապետության դպրոցներում էներգախնայողության համակարգերի ներդրման հնարավորության հարցը:

Հարցերի քննարկման ընթացքում աշխատանքային խումբն առանձնացրել է հնչած առաջարկները՝ համապատասխան փորձագետների հետ ուսումնասիրելու, հետագայում արդեն դրանց շուրջ առաջարկություններ ձևավորելու նպատակով:

Հանդիպման ավարտին, Արմեն Ղուլարյանը՝ նշելով, որ աշխատանքային խումբը լավ հարթակ է հատկապես էներգաարդյունավետության և էներգախնայողության միջոցառումների իրականացմանը խոչընդոտող գործոնների վերհանման և դրանց վերացմանն ուղղված առաջարկությունների մշակման համար, շեշտել է, որ հաջորդող հանդիպումներին ըստ անհրաժեշտության կներգրավվեն նաև նշված ոլորտում գործունեություն իրականացնող տեղական և միջազգային կառույցներ, մասնագետներ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 07.06.2025

SHANTNEWS

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն

21:56 07.06.2025

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն

Հունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա M1 ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են Վրաստանի քաղաքացի 40-ամյա Վիլեն Վարդապետյանի վարած «Audi» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Սամվել Գոմցյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս․ Գոմցյանը և ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Ամալյա Մուրադյանը մարմնական […] ...

Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

21:46 07.06.2025

Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Շաքիի ջրվեժ: «Շաքիի ջրվեժի հմայքը»- գրել է Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ

21:37 07.06.2025

Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ

Գերմանիայի հարավում գտնվող Պասաու քաղաքում (Բավարիայի դաշնային երկրամաս) մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ոստիկանությունը չի բացառում դիտավորյալ բախման հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է Focus Online պորտալը: Հաղորդվում է, որ Mercedes-ը վարել է 48-ամյա տղամարդ։ Վարորդը ձերբակալվել է։ Իրավապահ մարմինների նախնական եզրակացությունների համաձայն՝ վրաերթի ենթարկվածների թվում են վարորդի 38-ամյա կինը և նրանց 5-ամյա դուստրը։ Ոստիկանությունը […] ...

Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել

21:28 07.06.2025

Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի հունիսի 2-ի ԲԴԽ-37-Ո-74 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ռուզաննա Ամիրջանյանին նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի […] ...

Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսում

21:16 07.06.2025

Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսում

Հունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Մինաս Մ.-ն իր վարած «Neta» մակնիշի ավտոմեքենայով, որի վրա եղել են տրանզիտ համարանիշներ, Հյուսիս-հարավ նոր կառուցվող ճանապարհի Բաբաջանյան փողոցի չգործող հատվածից «Արմենիկում» կլինիկական կենտրոնի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդ Մինաս Մ.-ն […] ...

BACK_TO_TOP