16:26 18.02.2019
Հայաստանում ստեղծվում է նոր կուսակցություն, որի կազմում քաղաքագետներ են, իրավաբաններ և այլ մասնագետներ: «Նոր Հայաստան» կուսակցության հիմնադիրները հայտարարություն են տարածել, որում, մասնավորապես, ասված է.
«Ազդարարելով «ՄԵԿ ՀԱՅԱՍՏԱՆ» կուսակցության ստեղծման գործընթացի մասին, մենք՝ կուսակցության հիմնադիր համագումարի կազմակերպիչներս, սույն հայտարարությամբ արձանագրում ենք Հայաստանում նոր, ցենտրիստական քաղաքական ուժի ստեղծման փաստը:
Հայաստանի քաղաքական, հասարակական, տնտեսական, սոցիալական, մշակութային, կրթական, գիտական կյանքում տեղի ունեցող զարգացումները, քաղաքացիական մասնակցության ժամանակակից միտումները, արժեհամակարգային ներկա կերպափոխումները, ինչպես նաև Հայաստանի շուրջ տեղի ունեցող բարդ աշխարհաքաղաքական փոխակերպումները պարտավորեցնում են մեզ՝ մեր գիտելիքները, փորձառությունը, կարողություններն ու հմտությունները ի սպաս դնել պետականության շարունակական, կայուն զարգացման, ժողովրդավարական և գիտականորեն հիմնավորված կառավարման ներդրման, ներքին և արտաքին քաղաքական հիմնախնդիրների բազմարդյունք լուծումների գործում:
Մենք կարևորում ենք Հայաստանի Հանրապետության անկախության, ազգային-մշակութային գաղափարաբանության վրա խարսխված ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետության հիմնարար կայացումը՝ անկյունաքարային և առանցքային համարելով ազգային ինքնության հենասյուները՝ ազգային մշակութային ժառանգությունը, Հայ Առաքելական եկեղեցին, հայոց լեզուն և հայ մշակույթի քաղաքակրթածին նշանակությունը:
Մեկնվելով նույն սկզբունքներից, կարևորում ենք Արցախի Հանրապետության անվտանգային և ինստիտուցիոնալ հիմնարար, կայուն զարգացումը՝ որպես քաղաքական, տնտեսական և հասարակական արագընթաց համաչափ զարգացման գրավական՝ այն դիտարկելով ողջ հայ ժողովրդի անվտանգության, իրավունքների ու շահերի, պատմական ու մշակութային ժառանգության համատեքստում:
Հայաստան-Սփյուռք գործակցության բացառիկ կարևորությունը դիտարկելով որպես համահայկական շահերի պաշտպանության, հայ ժողովրդի համաշխարհային դիմադրողականության բարձրացման անփոխարինելի գործոն, Հայաստան-Սփյուռք հարաբերություններում սկզբունքային ենք համարում ազգային ինքնության պահպանումն ու փոխանցումը, մասնակցային ներգրավվածությունը:
Մ Ե Ր Գ Ա Ղ Ա Փ Ա Ր Ա Կ Ա Ն Հ Ի Մ Ն Ա Կ Ա Ն
Ս Կ Զ Բ ՈՒ Ն Ք Ն Ե Ր Ը
Որպես ցենտրիզմի առաջադիմական սկզբունքներով առաջնորդվող կուսակցություն՝ մենք մերժում ենք գաղափարախոսական բևեռացվածությունը, արմատականությունն ու ծայրահեղականությունը, քաղաքական պայքարի հակամարտային ձևերը, և հանդես ենք գալիս հօգուտ քաղաքական դաշտում գաղափարախոսական չափավորության, համագործակցային և փոխհամաձայնողական մշակույթի արմատավորման։
Մեր աշխարհայացքի հիմքում որպես սկզբունք ունենալով ազնվությունը, արդարությունը, պատասխանատվությունն ու համոզմունքայնությունը՝ մենք կտրականապես մերժում ենք պոպուլիզմն ու պատեհապաշտությունը:
Մ Ե Ր Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ը
Մենք գիտակցում ենք, որ պետականաշինության վերաիմաստավորման, հանրային կառավարման ոլորտի արմատական փոփոխությունների ներկա փուլում Հայաստանը հայտնվել է բազմաչափ խնդիրների հորձանուտում, որոնց դիմակայումը պահանջում է հայեցակարգային նոր և հիմնարար մոտեցումներ՝ հիմքում ունենալով ազգային ինքնության արժեքային համակարգով կայացող, ժամանակակից աշխարհի մարտահրավերներում դիմադրողականությամբ օժտված ազատ, մրցակցային հասարակության ձևավորումը՝ որպես պետության և պետականության շարունակական զարգացման, անվտանգության ամրապնդման հրամայական:
Մենք համոզված ենք, որ քաղաքական համակարգի ժողովրդավարական համընդգրկուն փոխակերպումները, տեղեկատվական, հաղորդակցային տեխնոլոգիաների սրընթաց զարգացումը կարող են ստեղծել ազգային համախմբվածության աննախադեպ մեծ հնարավորություններ՝ էապես խթանելով ազգային խնդիրների հիմնարար լուծումները:
Մեր ազգային-պետական շահերը պետք է կերպափոխվեն ազգային-պետական նպատակների: Մենք վստահ ենք, որ կկարողանանք կյանքի կոչել այս կերպափոխումը՝ մեր ներքին ու արտաքին քաղաքականության ռազմավարական քայլերում ապահովելով ազգային-պետական նպատակների արտացոլումը:
Մեր գործունեության կենտրոնում արտաքին և ներքին մարտահրավերների հանդեպ բարձր դիմադրողականությամբ օժտված հասարակության յուրաքանչյուր անդամի դաշինքից ծնված պետությունն է, որի շահին ստորադասվում են խմբային և անձնական շահերը։
Հայաստանի Հանրապետությունն իր արտաքին հարաբերություններում պետք է լինի ինքնիշխան, հետևողական, հավասարակշռված, իրատեսական և մարդասիրական։
Հայաստանի Հանրապետության քաղաքականության առանցքն իր լավագույնս գնահատված, արժևորված, իր պատմական, քաղաքակրթական, մշակութային ժառանգությանն արժանի երջանիկ քաղաքացին է՝ նրա ֆիզիկական ու հոգևոր անվտանգության, բարեկեցության ապահովումը, ինքնաիրացման պահանջմունքային հնարավորությունների կյանքի կոչման գրավականների ստեղծումը։
Առհավատչյան՝ կայուն և անցնցում զարգացումն է՝ խարսխված հայկական պետականության պատմական, քաղաքական ժառանգականության, քաղաքականությունում ազնվության, սերունդների համերաշխությամբ պայմանավորված սերնդափոխության, պետական ինստիտուտների ամրության, անկանգ հզորացման, պետական կառավարման համակարգի մշտական զարգացման վրա։
Կենսատու ուժը՝ ներհասարակական հանդուրժողականության և փոխհամաձայնության մշակույթն է՝ հիմնված սոցիալական գործընկերության, սերունդների երկխոսության և սոցիալական արդարության գործուն մեխանիզմների վրա:
Առաջնորդվելով քաղաքական կայունության պահպանման հրամայականով՝ մենք կարևորում ենք ազգային-պետական շահերի իրականացման պատասխանատվության բաշխումը պետական ինստիտուտների, կուսակցությունների և քաղաքացիական հասարակության միջև:
Մենք համոզված ենք, որ միայն փոխհամաձայնության ու համագործակցային մշակույթի արմատավորման, հասարակության իրավաքաղաքական գիտակցության բարձրացման միջոցով է Հայաստանում հնարավոր ամրապնդել ժողովրդավարական կառավարում՝ առողջացնելով ու վերափոխելով միջկուսակցական պայքարի բովանդակությունը, հետևողականորեն կատարելագործելով քաղաքացիական մասնակցության և պետական կառավարման համակարգը՝ ի նպաստ և ի շահ ՄԵԿ ՀԱՅԱՍՏԱՆԻ կայացման և հարատևության:
Հիմնադիր համագումարի կազմակերպիչների խումբ.
ԱՐԹՈՒՐ ՂԱԶԻՆՅԱՆ
Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ
ՎԼԱԴԻՄԻՐ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ
ՀԱՍՄԻԿ ԵՆԳՈՅԱՆ
Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ
ՎԱՀԵ ԴԱՎԹՅԱՆ
Քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ, «Մաքուր էներգիա» հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ
ՍՈՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Մշակույթների երկխոսություն» հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ
ԱՇՈՏ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
Քաղաքական գիտությունների դոկտոր, Քաղաքական գիտությունների միջազգային ընկերակցության անդամ
ԼԻԼԻԹ ՄԻՐԶՈՅԱՆ
Իրավաբան, մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետ
ԳՐԻԳՈՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կենսաբանական անվտանգության միջազգային փորձագետ
ԱՆՆԱ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Իրավաբանական գիտությունների թեկնածու, Մոնպելյե համալսարանի իրավագիտության դոկտոր
ԿԱՐԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ»:
17:20 02.08.2025
Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է 24 ժամվա ընթացքում 98 պաղեստինցի մահվան մասինԳազայի հատվածում Իսրայելի կողմից վերջին 24 ժամվա ընթացքում ձեռնարկված գործողությունների հետևանքով զոհվել է առնվազն 98 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 1000-ը, հայտնել է անկլավի առողջապահության նախարարությունը իր պաշտոնական Telegram ալիքում։ «Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածի հիվանդանոցներ են տեղափոխվել 98 զոհված (այդ թվում՝ 15-ը, որոնք հանվել են փլատակներից) և 1079 վիրավոր»,-ասվում է տեքստում։ Այսպիսով, 2023 թվականի […] ...
17:10 02.08.2025
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 4-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Սարի Թաղ 2-6 փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Լեոյի փ. 50-103 առանձնատներ մասնակի, Երևանցու փ. 5-48 առանձնատներ մասնակի, Կոնդ թաղամաս 91-253 առանձնատներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, […] ...
17:00 02.08.2025
«Գալաթասարայը» խոշոր գումարով ձեռք է բերել Օսիմհենի տրանսֆերային իրավունքըԹուրքիայի չեմպիոն «Գալաթասարայն» իտալական «Նապոլիից» ձեռք է բերել Նիգերիայի հավաքականի հարձակվող Վիկտոր Օսիմհենի տրանսֆերային իրավունքը։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Ստամբուլը ներկայացնող ակումբն Իտալիայի չեմպիոնին 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար 75 միլիոն եվրո է վճարել: Կողմերը չորս տարվա պայմանագիր են համաձայնեցրել: Օսիմհենը նախորդ մրցաշրջանը վարձավճարով էր անցկացրել «Գալաթասարայում»: ...
16:51 02.08.2025
Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է ՊակիստանՊակիստանի վարչապետի պաշտոնական հրավերով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկօրյա այցով մեկնել է Պակիստան: Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, Փեզեշքիանը հանդիպումներ կունենա Պակիստանի վարչապետի, նախագահի, ինչպես նաև Ազգային ժողովի և Սենատի ղեկավարների հետ։ Այցի ընթացքում երկու երկրի պաշտոնյաները կստորագրեն մի շարք կարևոր համագործակցության փաստաթղթեր: ...
16:46 02.08.2025
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալՈւկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...