17:22 18.02.2019
Հեղափոխությունից հետո ստեղծվել են մեծ հնարավորություններ, որոնցից ժողովուրդը պետք է ճիշտ օգտվի, կարծում է Երևանի քաղաքապետարանի «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը: «Հեռանկար» հաղորդաշարի տաղավարում նա ընդգծել է, որ քաղաքապետարանը չունի թափանցիկ և հաշվետու գործելաոճ:
«Մենք կարծում ենք, որ քաղաքապետարանում գործունեության սինքրոնիզացիան բոլոր ուժերի շուրջ չի կայացել, քաղաքապետն իր աշխատակազմով քայլեր ձեռնարկելիս հաշվի չի նստում ավագանու հետ՝ որպես ինստիտուտի, և մեր քննադատություններն ուղղված են լինելու գործողություններին, որոնք իրականացնում են առանց քննարկումների, և մենք արձագանքում ենք իրենց բացասական քայլերին, որոնք արդեն կայացած են»,- ասել է Խաժակյանը:
Ըստ ավագանու անդամի՝ նրանք հայտարարում են այլ բան, բայց առանց հաշվի առնելու ավագանու տեսակետը, անում են այլ բան: Այնինչ, քննարկումների անհրաժեշտություն կա, որպեսզի կարողանան ճիշտ ուղղությամբ հասնել վերջնանպատակին:
«Մեր բանավեճը եղավ տրանսպորտի ոլորտում, և հստակորեն կարող եմ այդ ուղղությունը շարունակել, հիմա քննարկվում է մետրոյի երկու կայարանների կառուցումը, մատնանշվում է ճանապարհ, որին մենք սկեպտիկորեն ենք վերաբերվում և հիմքեր ունենք, բայց դա բխում է սրտացավությունից, ուզում ենք, որ ամեն ինչ հաջողի և լավ ուղղությամբ գնա, որովհետև բոլորիս օգուտն է լինելու, և կարևորում ենք քայլերը, որոնցով կառավարությունը պետք է հասնի իր կողմից դրված նպատակին»,- կարծում է նա:
Ավագանին, որը Խաժակյանը քաղաքական մարմին է համարում, տնօրինում է համայնքի բյուջեն և պետք է սահմանի առաջնահերթություններ, քաղաքային մակարդակով քաղաքականության մշակում է իրականացնում, հետևաբար պետք է մասնակից դառնա ֆինանսական միջոցների արդյունավետ օգտագործմանը:
«Եթե ունի երկու այլընտրանքային հարց, մեկը քաղաքային տրանսպորտ, մյուսը մետրոպոլիտենի կառուցում, սա երկընտրանք է, որը պետք է կայացնի քաղաքային իշխանությունը»:
Հարցին, թե հնարավոր չէ՞ երկուսի զուգահեռ իրականացում, պատասխանում է.
«Շատ դեպքերում բացառվում է, երբ վարկային միջոցներ են ձևավորվում, պետք է հասկանալ՝ որ ուղղությամբ: Ասում են՝ մասնավորից պիտի վերցնենք, բայց մասնավորը հասանելի չէ, օրինակ՝ Հալաբյանի վրա բիզնես կենտրոն պետք է կառուցվի, որտեղ հասնելու է նաև մետրոյի կայարանը, որպես ներդրման մի մաս նոր կայարանը կառուցվի: Բայց այն արժեքը, որը գնահատվել է, շուրջ 100 մլն դոլար, դժվար է պատկերացնել որևէ բիզնես ներդրում, որը մեծ ծավալներ պետք է ունենա և կարողանա նաև մետրոպոլիտենի կայարանի կառուցման ծախսերը հոգալ»:
21:46 07.06.2025
Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Շաքիի ջրվեժ: «Շաքիի ջրվեժի հմայքը»- գրել է Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:37 07.06.2025
Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջԳերմանիայի հարավում գտնվող Պասաու քաղաքում (Բավարիայի դաշնային երկրամաս) մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ոստիկանությունը չի բացառում դիտավորյալ բախման հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է Focus Online պորտալը: Հաղորդվում է, որ Mercedes-ը վարել է 48-ամյա տղամարդ։ Վարորդը ձերբակալվել է։ Իրավապահ մարմինների նախնական եզրակացությունների համաձայն՝ վրաերթի ենթարկվածների թվում են վարորդի 38-ամյա կինը և նրանց 5-ամյա դուստրը։ Ոստիկանությունը […] ...
21:28 07.06.2025
Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվելՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի հունիսի 2-ի ԲԴԽ-37-Ո-74 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ռուզաննա Ամիրջանյանին նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի […] ...
21:16 07.06.2025
Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսումՀունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Մինաս Մ.-ն իր վարած «Neta» մակնիշի ավտոմեքենայով, որի վրա եղել են տրանզիտ համարանիշներ, Հյուսիս-հարավ նոր կառուցվող ճանապարհի Բաբաջանյան փողոցի չգործող հատվածից «Արմենիկում» կլինիկական կենտրոնի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդ Մինաս Մ.-ն […] ...
21:08 07.06.2025
Էկոնոմիկայի նախարարությունը նպատակադրվել է կառուցել սննդամթերքի անվտանգության գիտելիքահեն համակարգ. Գևորգ ՊապոյանՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի ուղերձը Սննդամթերքի անվտանգության համաշխարհային օրվա առթիվ. «Այսօր՝ հունիսի 7-ին, նշվում է Սննդամթերքի անվտանգության համաշխարհային օրը։ Սա ևս մեկ հնարավորություն է ընդգծելու սննդամթերքի անվտանգության բացառիկ նշանակությունը հանրության առողջության, տնտեսական կայունության և հասարակության բարեկեցության ապահովման գործում։ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, որպես սննդամթերքի անվտանգության պետական քաղաքականության ձևավորման պատասխանատու մարմին, իր առջև նպատակ է դրել […] ...
20:59 07.06.2025
Ինչո՞ւ է վերջին շրջանում Սյունիքը բոլորի ուշադրության կենտրոնում. զրույց Արեգ Քոչինյանի հետ«Հեռանկար»-ի տաղավարում շաբաթն այս անգամ ամփոփել է անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի նախագահ Արեգ Քոչինյանը: Նա խոսել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի երևանյան այցի, հայ-ադրբեջանական ու նաև հայ-թուրքական հարաբերությունների մասին: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: ...