14:25 19.02.2019
Հացադուլի մեջ գտնվող կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանն այսօր Մատենադարանի հարակից տարածքում մամուլի ասուլիս էր հրավիրել, որպեսզի պատասխաներ «Տատիկիս վարսերը» ֆիլմի վերաբերյալ մշակույթի նախարարության տարածած հայտարարությանը: Ռեժիսորը նշեց, որ մշակույթի նախարարությունն այդ հայտարարությամբ ներկայացրել է անհիմն մեղադրանքներ:
Հովհաննես Գալստյանն անդրադարձավ նախարարության տարածած հայտարարության բովանդակությանը: Ռեժիսորի խոսքերով՝ 4 էջ շարունակ մեղադրանքներ սփռելուց հետո, կոռուպցիոն սխեմաների մեջ մեղադրելուց հետո, քրեական ու նման ահավոր մեղադրանքներից հետո մշակույթի նախարարությունն իր հայտարարության վերջում իրեն հակասող բան է ասել.
«Հաշվի առնելով իրավիճակը, որում հայտնվել է ֆիլմարտադրողը, բացառության կարգով հնարավոր ենք համարում նախագծի մասնակցությունը 2019 թվականի մրցույթում մյուս բոլոր մասնակիցների հետ, հավասար պայմաններում»,- ասված է մշակույթի նախարարության հայտարարության վերջում:
Այս ամենին ի պատասխան, ռեժիսորը չհասկանալով նախարարության հայտարարության տրամաբանությունը, շեշտեց.
«Ստացվում է, որ դուք կարող եք քրեական հանցագործ լինել, կոռուպցիայի մեջ թաթախված լինել, կարող եք պետության փողը վատնած լինել, բայց տենց ներողամտաբար մեծ ժեստ են անում, ասում են՝ ոչինչ, լավ, մի հատ էլ մասնակցեք ու որ հաղթեք, ֆինանսավորումը կշարունակենք»,- ասել է ռեժիսորը և հավելել, որ սա իրարամերժ հայտարարություն է, որն արվել է իրավական անգրագիտությամբ:
Հովհաննես Գալստյանը նաև պատմեց, որ օրերս ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն է իր հետ հանդիպել: Ռեժիսորը կարծում է, որ ստեղծված խնդիրը կարելի է պատշաճ կերպով հարթել.
«Ես կարծում եմ, որ մենք կհարթենք այս խնդիրը, և այս սարսափելի կոշտ հակամարտությունը կվերջանա: Որևէ երկրի մշակույթի նախարարություն ուղղակի իրավունք չունի էսպես շփվել իր ֆիլմարտադրողի հետ: Սա անարգանքի մեծ դրսևորում է: Չի կարելի 4 էջանոց հայտարարություն տարածել, որը ծայրից ծայր մեղադրական եզրակացություններ են: Սիրելինե՛րս, դուք համապատասխանե՛ք պետական ծառայողի ձեր կարգավիճակին, ձեզ էդտեղ չեն դրել, որ դուք դատի տաք մարդկանց, կամ ո՞վ է ձեզ թույլ տվել իմ գործարար համբավն արատավորել»,- ասել է Հովհաննես Գալստյանը:
15:40 16.06.2025
Դուշանբեում տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների ԱԳՆ-ների իրավաբանական ծառայությունների ղեկավարների խորհրդակցական կոմիտեի 38-րդ նիստըՀունիսի 11-ին Դուշանբեում Տաջիկստանի Հանրապետության նախագահությամբ տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարությունների իրավաբանական ծառայությունների ղեկավարների խորհրդակցական կոմիտեի 38-րդ նիստը, որին մասնակցել են Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Տաջիկստանի Հանրապետության, Ուզբեկստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ պատվիրակությունները և ԱՊՀ գործադիր կոմիտեի ներկայացուցիչները: Հայկական կողմը ներկայացնում էր ՀՀ ԱԳ նախարարության միջազգային պայմանագրերի […] ...
15:30 16.06.2025
Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետՌուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը, հայտնում է Թուրքիայի ղեկավարի գրասենյակը։ «Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը, երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային հարցեր», – […] ...
15:21 16.06.2025
Հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի և Իրանի նախագահներըԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ: Քննարկվել է Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային խնդիրներ: Թուրքիայի նախագահը նշել է, որ Իսրայել-Իրան հակամարտության վերաբերյալ բանակցություններ է վարել մի շարք առաջնորդների հետ: Նա ընդգծել է, որ Թուրքիան պատրաստ է ստանձնել միջնորդի դեր՝ հակամարտությունն անհապաղ դադարեցնելու և […] ...
15:14 16.06.2025
ՀՀ պատվիրակությունը մասնակցում է Փարիզում բացված Միջազգային ավիատիեզերական ցուցահանդեսինՀՀ պատվիրակությունը մասնակցում է Փարիզի Լե Բուրժե օդանավակայանում բացված Միջազգային ավիատիեզերական 55-րդ ցուցահանդեսին։ Այս մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից: Ցուցահանդեսին մասնակցությունը հնարավորություն է ընձեռում բացահայտել ռազմավարական նշանակության այս կարևոր ուղղությամբ Հայաստան-Ֆրանսիա համագործակցության հետագա խորացման նոր հեռանկարներ։ ...
15:08 16.06.2025
Կանգառը վնասած վարորդին ու բեռնատարը Վեդիի ոստիկանները հայտնաբերել ենՀունիսի 4-ին Համայնքային ոստիկանության Վեդիի բաժին տեղեկություն էր ստացվել, որ հունիսի 3-ի լույս 4-ի գիշերը Տափերական գյուղի Արամ Խաչատրյան և Հ-8 կենտրոնական փողոցների հատման վայրում գտնվող գազալցակայանի հարակից տարածքում տեղադրված կանգառը դեռևս չպարզված վարորդի կողմից ավտոմեքենայով վնասվել է։ Նախնական տվյալներով՝ պատճառվել է 700 հազար դրամից ավելի վնաս։ Նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Համայնքային ոստիկանության Վեդիի բաժնի […] ...