Առավոտս սկսվեց ամենածանր բերդ այցով. Նաիրա Զոհրաբյանը հանդիպել է հացադուլ հայտարարած ցմահ ազատազրկվածների հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+31.09 oC

Առավոտս սկսվեց ամենածանր բերդ այցով. Նաիրա Զոհրաբյանը հանդիպել է հացադուլ հայտարարած ցմահ ազատազրկվածների հետ

15:00 19.02.2019

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և հայտնել, որ առավոտն սկսվել է ամենածանր բերդ այցով: Պատգամավորը հանդիպել է հացադուլ հայտարարած ցմահ ազատազրկվածներ Արմեն Տեր-Սահակյանի, Արամ Խաչիկյանի և Ալիկ Գրիգորյանի հետ:

«Քիչ առաջ դուրս եկա «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից։ Հանդիպեցի հացադուլ հայտարարած ցմահ ազատազրկվածներ Արմեն Տեր-Սահակյանին, Արամ Խաչիկյանին և Ալիկ Գրիգորյանին։ Հանդիպեցի նաև հացադուլ հայտարարած կալանավոր Կարեն Հովհաննիսյանին, որը հացադուլի մեջ է փետրվարի 10-ից և վերջինիս առողջական վիճակը ես համարում եմ ծայրահեղ լուրջ։ 

Կարեն Հովհաննիսյանը խոստացավ դադարեցնել հացադուլը և ես, որպես Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, խոստացա, որ իր գործի քննությունը կլինի հանձնաժողովի ուշադրության կենտրոնում։ 

Ինչ վերաբերում է հացադուլ հայտարարած երեք ցմահ ազատազրկվածներին, ապա էստեղ քննարկման խնդիրները շատ են և լուրջ են` սկսած պրոբացիոն ծառայության հանդեպ տոտալ անվստահությունից, մինչև մահապատիժը ցմահ ազատազրկմամբ փոխարինելու իրավական խնդիրներով, որոնք որոշ դեպքերում վերանայման կարիք ունեն։ 

Եվ մեկ էլ մի խնդրանք արդարադատության նախարարին` եթե հնարավոր է, հնարավորինս շուտ այցելեք «Նուբարաշենում» հացադուլ հայտարարած ցմահ ազատազրկվածներին։ Իրենք ձեզ հետ որոշակի խնդիրներ ունեն քննարկելու։ Հատկապես ձեզ հետ։
Մնացած բարդ հարցերը մենք ձեզ հետ կքննարկենք ուրբաթ օրը նախատեսված մեր հանձնաժողովի նիստում»,- գրել է Նաիրա Զոհրաբյանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

09:53 02.08.2025

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Ճապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

09:30 02.08.2025

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

08:55 02.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ՃՏՊ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհին․ կա տուժած

08:30 02.08.2025

ՃՏՊ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհին․ կա տուժած

Օգոստոսի 2-ին, ժամը 05։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-էջմիածին ավտոճանապարհին՝ Զվարթնոց թաղամասի խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «VAZ» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած «ZIL» մակնիշի բեռնատարին․ […] ...

Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. Ավինյան

23:59 01.08.2025

Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համար

23:56 01.08.2025

Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համար

Ռուսաստանի կառավարությունը Հայաստանի խնդրանքով հանձնարարել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստան հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսի անցակետով կազմակերպելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստանի Հանրապետություն հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսով կազմակերպելու համար, որոնց տեղաշարժը սահմանափակվել էր վատ եղանակի և սելավի պատճառով։ Մենք փորձում […] ...

BACK_TO_TOP