15:45 19.02.2019
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն այսօր ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների քննության դաշնային բյուրոյի տարածաշրջանային իրավական կցորդի օգնական Մեթյու Բոյդենին. այս մասին ասվում է ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնական կայքէջում:
Ըստ այդմ՝ ՔԿ նախագահը շնորհակալություն է հայտնել Մեթյու Բոյդենին` Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում հյուրընկալվելու համար:
«Քննչական կոմիտեի գործունեության այս կարճատև ժամանակահատվածում մենք հասցրել ենք զգալ ԱՄՆ գործընկերների անվերապահ աջակցությունը, որի մասնավոր դրսևորումներից է Քննչական կոմիտեի վարույթում քննված կոնկրետ քրեական գործերով ԱՄՆ քննության դաշնային բյուրոյի կողմից ցուցաբերված պատշաճ իրավական օգնությունը, ինչի արդյունքում հնարավոր եղավ բացահայտել մի շարք հանցագործություններ, այդ թվում՝ պետական միջոցներից խաբեությամբ հարյուր հազարավոր դոլարների հափշտակության դեպք»,- ընդգծել է Հայկ Գրիգորյանը:
Հանդիպման ընթացքում ՔԿ նախագահը կարևորել է նաև 2017 թվականի սեպտեմբերին ՀՀ քննչական կոմիտեում ԱՄՆ քննության դաշնային բյուրոյի կողմից կազմակերպված «Փոխադարձ իրավական օգնության հարցումներ և ակտիվների բռնագրավում» խորագիրը կրող վերապատրաստման դասընթացը, ինչի արդյունքում ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի իրավական օգնության ապահովման գրասենյակի և Քննչական կոմիտեի միջազգային հարցումների ապահովման բաժնի ծառայողների միջև ստեղծվել է անմիջական էլեկտրոնային հաղորդակցության հարթակ, որի արդյունքում էականորեն բարելավվել է ԱՄՆ գործընկերների կողմից իրավական օգնություն ցույց տալու մասին հարցումների կատարման որակը, ինչպես նաև կրճատվել են դրանց կատարման ժամկետները:
Քննչական կոմիտեի նախագահը կարևորել է նաև ԱՄՆ քննության դաշնային բյուրոյի հրավերով Վաշինգտոնում տեղակայված ԱՄՆ ՔԴԲ կենտրոնական գրասենյակ իրականացված Քննչական կոմիտեի ծառայողների աշխատանքային այցերը, որոնց ընթացքում համաձայնություններ են ձեռք բերվել կոմիտեի ծառայողների վերապատրաստումներն ԱՄՆ-ում կազմակերպելու գործընթացի առնչությամբ, ինչն արդեն իսկ իրացման փուլում է:
Հայկ Գրիգորյանը վստահեցրել է, որ երկու գերատեսչությունների փոխգործակցությունն առաջիկայում կունենա զարգացման էլ ավելի լայն հեռանկարներ՝ հանցավորության դեմ պայքարում առավել լուրջ հաջողություններ գրանցելու տեսլականով պայմանավորված:
Մեթյու Բոյդենն իր հերթին շնորհակալություն է հայտնել՝ ընդունելու համար և շնորհավորել է Հայկ Գրիգորյանին ՔԿ նախագահի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:
«Շատ բարձր եմ գնահատում, որ նշեցիք այն բոլոր ձեռքբերումները, որ ունեցել ենք համատեղ գործունեության ընթացքում: Վստահ եմ, որ արդեն ձևավորված հարաբերություններն ավելի խոր արմատներ են գցելու»,- ընդգծել է Մեթյու Բոյդենը:
Նա ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և համոզմունք հայտնել, որ հանդիպումները կկրեն շարունակական բնույթ, ինչը կնպաստի երկու կառույցների միջև առավել սերտ և արդյունավետ համագործակցությանը:
21:56 07.06.2025
Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-նՀունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա M1 ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են Վրաստանի քաղաքացի 40-ամյա Վիլեն Վարդապետյանի վարած «Audi» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Սամվել Գոմցյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս․ Գոմցյանը և ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Ամալյա Մուրադյանը մարմնական […] ...
21:46 07.06.2025
Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Շաքիի ջրվեժ: «Շաքիի ջրվեժի հմայքը»- գրել է Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:37 07.06.2025
Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջԳերմանիայի հարավում գտնվող Պասաու քաղաքում (Բավարիայի դաշնային երկրամաս) մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ոստիկանությունը չի բացառում դիտավորյալ բախման հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է Focus Online պորտալը: Հաղորդվում է, որ Mercedes-ը վարել է 48-ամյա տղամարդ։ Վարորդը ձերբակալվել է։ Իրավապահ մարմինների նախնական եզրակացությունների համաձայն՝ վրաերթի ենթարկվածների թվում են վարորդի 38-ամյա կինը և նրանց 5-ամյա դուստրը։ Ոստիկանությունը […] ...
21:28 07.06.2025
Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվելՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի հունիսի 2-ի ԲԴԽ-37-Ո-74 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ռուզաննա Ամիրջանյանին նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի […] ...
21:16 07.06.2025
Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսումՀունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Մինաս Մ.-ն իր վարած «Neta» մակնիշի ավտոմեքենայով, որի վրա եղել են տրանզիտ համարանիշներ, Հյուսիս-հարավ նոր կառուցվող ճանապարհի Բաբաջանյան փողոցի չգործող հատվածից «Արմենիկում» կլինիկական կենտրոնի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդ Մինաս Մ.-ն […] ...