23:08 19.02.2019
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է գերմանացի գործարարների պատվիրակությանը, որոնց ուղեկցում էր Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերը։
Այս մասին տեղեկացնում են նախարարության լրատվական ծառայությունից:
Նախարար Խաչատրյանը ողջունել է գործարարների այցը Հայաստան և նշել․
«Մենք պատրաստ ենք սատարել ցանկացած բիզնես գործունեություն, որը կձեռնարկեն օտարերկրյա ներդրողները»։ Նախարարը նաև հավելել է, որ Հայաստանի կառավարության նպատակներից է ներդրումների ծավալի մեծացումը և իրականացված ներդրումներով արտադրանքի արտահանումը դեպի ԵԱՏՄ, ԵՄ և այլ շուկաներ։ Նա ներկայացրել է օրերս ընդունված Կառավարության ծրագրի տնտեսական առաջնահերթությունները, որոնք հետաքրքիր կլինեն ներդրողներին։ Տիգրան Խաչատրյանն անդրադաձել է նաև Հայաստանի ներդրումային գրավչություններին։
Դեսպան Մաթիաս Քիսլերը շնորհավորել է Տիգրան Խաչատրյանին նշանակման կապակցությամբ, գոհունակություն հայտնել, որ Հայաստանի կառավարության ծրագրում շատ են տնտեսական շեշտադրումները։ Դեսպանը նշել է, որ հայ-գերմանական տնտեսական հարաբերությունների օրակարգում բաց էր նմանատիպ գործարար առաքելության ժամանումը։
Հյուրերը ներկայացրել են իրենց գործունեության շրջանակը՝ գյուղտնտեսությունից մինչև ճարտարագիտություն, նախարարին ուղղել իրենց հուզող հարցերը, ինչպես նաև անդրադարձել Հայաստանում իրենց բիզնես մտադրություններին։
Տիգրան Խաչատրյանը գործարարների ուշադրությանն է ներկայացրել այն ոլորտները, որոնք զգալի չիրացված ներուժ ունեն։ Նախարարը հանդիպման ավարտին նշել է, որ նախարարության և «Բիզնես Արմենիայի» աշխատակիցները ջանք չեն խնայի, որպեսզի գործարար առաքելությունը լինի չափազանց արդյունավետ և հասցեական՝ կազմակերպելով համապատասխան հանդիպումներ հայկական գործընկերների հետ։
21:56 07.06.2025
Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-նՀունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա M1 ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են Վրաստանի քաղաքացի 40-ամյա Վիլեն Վարդապետյանի վարած «Audi» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Սամվել Գոմցյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս․ Գոմցյանը և ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Ամալյա Մուրադյանը մարմնական […] ...
21:46 07.06.2025
Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Շաքիի ջրվեժ: «Շաքիի ջրվեժի հմայքը»- գրել է Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:37 07.06.2025
Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջԳերմանիայի հարավում գտնվող Պասաու քաղաքում (Բավարիայի դաշնային երկրամաս) մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ոստիկանությունը չի բացառում դիտավորյալ բախման հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է Focus Online պորտալը: Հաղորդվում է, որ Mercedes-ը վարել է 48-ամյա տղամարդ։ Վարորդը ձերբակալվել է։ Իրավապահ մարմինների նախնական եզրակացությունների համաձայն՝ վրաերթի ենթարկվածների թվում են վարորդի 38-ամյա կինը և նրանց 5-ամյա դուստրը։ Ոստիկանությունը […] ...
21:28 07.06.2025
Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվելՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի հունիսի 2-ի ԲԴԽ-37-Ո-74 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ռուզաննա Ամիրջանյանին նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի […] ...
21:16 07.06.2025
Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսումՀունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Մինաս Մ.-ն իր վարած «Neta» մակնիշի ավտոմեքենայով, որի վրա եղել են տրանզիտ համարանիշներ, Հյուսիս-հարավ նոր կառուցվող ճանապարհի Բաբաջանյան փողոցի չգործող հատվածից «Արմենիկում» կլինիկական կենտրոնի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդ Մինաս Մ.-ն […] ...