ԵՄ-Հայաստան առևտրաշրջանառությունն աճել է 19 տոկոսով. արտահանման դյուրացմանը նպաստել է նաև GSP+ համակարգը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+18.09 oC

ԵՄ-Հայաստան առևտրաշրջանառությունն աճել է 19 տոկոսով. արտահանման դյուրացմանը նպաստել է նաև GSP+ համակարգը

11:06 20.02.2019

Եվրամիության երկրների հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը նախորդ տարի զգալի աճ է արձանագրել՝ կազմելով 1 մլրդ 830 մլն  74 հազար դոլար, ընդ որում, արտահանումն ավելացել է մոտ 8 տոկոսով: Առևտրատնտեսական հարաբերությունների աշխուժացմանն ու արտահանման գործընթացի դյուրացմանը մեծապես նպաստել է նաև GSP+ արտոնյալ առևտրային ռեժիմը ու դրա շրջանակներում ապրանքների ծագման հավաստագրման էլեկտրոնային նոր համակարգը:

«Արմենպրես»-ն այս թեմայով զրուցել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Եվրամիության հետ համագործակցության վարչության պետ Արթուր Մայսուրյանի հետ:

«ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը նախադրյալներ է ստեղծում Հայաստանի և ԵՄ միջև առևտրի կարգավորող միջավայրը և ներդրումային միջավայրը բարելավելու համար՝ մի շարք ոլորտներում երկկողմ առավել ակտիվ համագործակցության, առևտրային միջավայրի թափանցիկության ապահովման, տեղեկատվության փոխանակման և խոչընդոտների վերացման միջոցով: Դրանով, մասնավորապես, կբարելավվի համագործակցությունը մտավոր սեփականության իրավունքների, մրցակցության պաշտպանության, մաքսային հարցերի, առևտրի տեխնիկական խոչընդոտների, սանիտարական և բուսասանիտարական միջոցների և այլ ոլորտներում: Այս ամենը գործոններ են, որոնք նախապայմաններ են ստեղծում բիզնեսի համար կայունության և կանխատեսելիության բարձրացման, կողմերի միջև գործարար շփումների ու կապերի առավել ակտիվացման, բոլոր ոլորտներում համագործակցության խորացման ու զարգացման, երկկողմ հարաբերությունների որակական նոր, ավելի բարձր մակարդակի հասցնելու համար»,- ասաց Մայսուրյանն ու շեշտեց՝ դրանք անշուշտ դրականորեն կանդրադառնան առևտրատնտեսական հարաբերությունների աշխուժացման վրա:

ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ ԵՄ երկրների հետ Հայաստանի առևտրաշրջանառության ծավալը նախորդ տարի աճել է 19 տոկոսով՝ կազմելով 1 մլրդ 830 մլն  74 հազար դոլար՝ 2017-ի  1 մլրդ  537 մլն 564 հազարի համեմատ: ԵՄ երկրներից առևտրաշրջանառության ամենամեծ ծավալը 2018-ին գրանցվել է Գերմանիայի հետ՝ 427 մլն 993.3 հազար դոլար՝ 2017-ի հունվար-դեկտեմբերի 334 մլն 279.5 հազար դոլարի համեմատ աճելով 28 տոկոսով:

2018-ին Հայաստանից ԵՄ երկրներ արտահանման ծավալը կազմել է 683 մլն 847 հազար դոլար՝ 2017թ. 633 մլն 757 հազար դոլարի համեմատ աճելով 7.9 տոկոսով: Ընդ որում` Հայաստանից ԵՄ երկրներ արտահանման ամենամեծ ծավալը գրանցվել է դեպի Բուլղարիա՝ 215 մլն 270 հազար դոլար՝ թեև այդ ցուցանիշը նախորդ տարվա համեմատ նվազել էր մոտ 23.8 տոկոսով: Արտահանման հաջորդ ամենամեծ ծավալը գրանցվել է դեպի Գերմանիա՝ 136 մլն 79 հազար դոլար՝ 2017-ի համեմատ աճելով 2.2 տոկոսով: Արտահանման երրորդ ամենամեծ ծավալը բաժին է ընկել Նիդերլանդներին՝ 132 մլն 356 հազար դոլար՝ 2017-ի համեմատ աճելով 49.4 տոկոսով:

Ինչպես տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունից՝ Հայաստանից ԵՄ երկրներ արտահանվող ապրանքների մեջ մեծ տեսակարար կշիռ են կազմում` պղնձի հանքաքարերը և խտահանքերը, չզտված պղինձը, ֆեռոհամաձուլվածքները, ալյումինե նրբաթիթեղը, մանածագործական արտադրանքը, ալկոհոլային խմիչքը, թանկարժեք քարերը և մետաղները, մոլիբդենը և դրանից պատրաստված արտադրատեսակները:

Նախարարության տեղեկացմամբ՝ նախորդ տարի դեպի ԵՄ երկրներ արտահանման գործընթացի դյուրացմանը նպաստել է նաև մեկ այլ գործոն: 2018 թվականի հունվարից Հայաստանի Հանրապետությունում ներդրվել է ԵՄ «Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգ» («GSP+») արտոնյալ առևտրային ռեժիմի շրջանակներում ապրանքների ծագման հավաստագրման էլեկտրոնային նոր` «Գրանցված արտահանողների համակարգը» ((Registered Exporter System-REX): GSP+ արտոնյալ առևտրային ռեժիմի ներքո «Գրանցված արտահանողների համակարգի» (REX) ներդրումը նպաստում է ԵՄ արտահանման գործընթացի դյուրացմանը և հնարավորություն է տալիս արտահանողին կրճատելու ծախսերը և խնայելու ժամանակը։

Արտադրողները և արտահանողները տեղական ծագման ապրանքները ԵՄ շուկա արտահանելու նպատակով կարող են գրանցվել REX էլեկտրոնային համակարգում: Համակարգում գրանցումը հնարավորություն է տալիս «GSP+» արտոնյալ առևտրային ռեժիմի շրջանակներում ԵՄ արտահանումներն իրականացնել առանց ծագման երկրի Ա ձևի հավաստագրի՝  յուրաքանչյուր արտահանման դեպքում ներկայացնելով միայն ծագման հավաստման հայտարարություն: Միաժամանակ, REX համակարգի կիրառմանը զուգահեռ՝ 12-ամսյա անցումային ժամանակահատվածում, ծագման երկրի Ա ձևի հավաստագիր կարող է տրամադրվել նաև այն արտահանողներին, ովքեր դեռ չեն գրանցվել REX համակարգում:

Ապրանքների ծագման հավաստագրման էլեկտրոնային «Գրանցված արտահանողների համակարգում» (REX) գրանցումն իրականացվում է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից: Գրանցումը կատարվում է անվճար:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ավստրալիայի վարչապետ. Կիևին խոստացված Abrams տանկերն ուղարկվել են Ուկրաինա

09:09 19.05.2025

Ավստրալիայի վարչապետ. Կիևին խոստացված Abrams տանկերն ուղարկվել են Ուկրաինա

Ավստրալիայի կառավարության կողմից Կիևին խոստացված շահագործումից հանված M1A1 Abrams տանկերն արդեն «ուղևորվում են դեպի Ուկրաինա»։ Այսպիսի հայտարարություն է արել Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանեզը՝ լրագրողների համար առցանց ճեպազրույցի ժամանակ։ Ալբանեզը խոստացել է «շարունակել ռազմական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային»: «Մենք պատրաստ ենք նաև դիտարկել «կամավորների կոալիցիայի» ցանկացած առաջարկ՝ այնտեղ խաղաղություն հաստատելուց հետո խաղաղապահ զորախումբ ուղարկելու Ուկրաինա»,- ընդգծել է […] ...

Ճապոնիան կարևոր է համարում Թրամփ-Պուտին հեռախոսազրույցը

09:00 19.05.2025

Ճապոնիան կարևոր է համարում Թրամփ-Պուտին հեռախոսազրույցը

Ճապոնիայի կառավարությունը չափազանց կարևոր է համարում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջիկա հեռախոսազրույցը։ Այս մասին հայտարարել է Ճապոնիայի կաբինետի գլխավոր քարտուղար Յոշիմասա Հայաշին հերթական մամուլի ասուլիսում։ «Ուկրաինայում տիրող իրավիճակի տեսանկյունից ԱՄՆ-ի և Ռուսաստանի երկխոսությունը մեծ նշանակություն ունի, ուստի, մենք մեծ ուշադրությամբ հետևում ենք իրավիճակին»,- նշել է Հայաշին։ Նա նաև մեկ անգամ […] ...

Թրամփը շուտափույթ ապաքինում է մաղթել Բայդենին

08:50 19.05.2025

Թրամփը շուտափույթ ապաքինում է մաղթել Բայդենին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շուտափույթ ապաքինում է մաղթել նախորդ նախագահ Ջո Բայդենին, ում մոտ ախտորոշվել է շագանակագեղձի քաղցկեղ։ Համապատասխան հաղորդագրությունը նա կիրակի օրը տեղադրել է Truth Social սոցիալական ցանցում։ «Մելանյան և ես տխուր ենք Ջո Բայդենի վերջին բժշկական ախտորոշման համար: Մենք մեր ջերմագին մաղթանքներն ենք հղում Ջիլին և նրա ընտանիքին, իսկ Ջոյին մաղթում ենք արագ […] ...

Ֆոն դեր Լայեն. այս շաբաթը վճռորոշ է լինելու Ուկրաինայի կարգավորման հարցում

08:38 19.05.2025

Ֆոն դեր Լայեն. այս շաբաթը վճռորոշ է լինելու Ուկրաինայի կարգավորման հարցում

Այս շաբաթը վճռորոշ դեր կխաղա Ուկրաինայի հակամարտության կարգավորման բանակցություններում։ Այս մասին Հռոմում հայտարարել է Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Նրա խոսքերը մեջբերում է ԵՀ մամուլի ծառայությունը։ «Այժմ, իհարկե, կարևոր է, որ մենք առաջ տանենք իրավիճակը, և ես կարծում եմ, որ հաջորդ շաբաթն այս առումով վճռորոշ կլինի»,- ասված է ԵՀ-ի հայտարարության մեջ։ Ավելի վաղ […] ...

Reuters. Starmer-ը քննարկել է Ուկրաինան Թրամփի, Մակրոնի, Մերցի և Մելոնիի հետ

08:30 19.05.2025

Reuters. Starmer-ը քննարկել է Ուկրաինան Թրամփի, Մակրոնի, Մերցի և Մելոնիի հետ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը կիրակի օրը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի և Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են ուկրաինական հակամարտությունը։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Դաունինգ սթրիթ 10 հասցեում գտնվող գրասենյակի ներկայացուցչին։ Նշվում է, որ մայիսի 19-ին Ռուսաստանի […] ...

Բայդենի մոտ ախտորոշվել է ագրեսիվ քաղցկեղ

08:20 19.05.2025

Բայդենի մոտ ախտորոշվել է ագրեսիվ քաղցկեղ

Մայիսի 16-ին բժիշկները ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի մոտ շագանակագեղձի քաղցկեղի ագրեսիվ ձև են ախտորոշել։ Այս մասին ասված է մայիսի 18-ին նախկին նախագահի ներկայացուցիչների տարածած հայտարարության մեջ, որը վկայակոչել են ամերիկյան լրատվամիջոցները։ «Չնայած հիվանդությունն ավելի ագրեսիվ է, քաղցկեղը արձագանքում է հորմոնալ թերապիային, ինչը թույլ է տալիս արդյունավետորեն վերահսկել այն։ Նախագահը և նրա ընտանիքը ներկայումս բժիշկների […] ...

BACK_TO_TOP