12:32 20.02.2019
«Վալլեքս» խմբի ընկերությունները չեղարկում են «Արմենիան Քափըր Փրոգրամ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) աշխատողներին տրված ծանուցումները՝ 2019 թվականի փետրվարի 28-ից աշխատանքային հարաբերությունների դադարեցման մասին (ծանուցումները չեղարկվում են երկրորդ անգամ)։
«Վալլեքս» խմբի ընկերությունների տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է.
«Ընկերության աշխատողներին կտրվեն նոր ծանուցումներ՝ աշխատանքային հարաբերությունների դադարեցման նոր ժամկետ սահմանելով 2019 թվականի ապրիլի 30-ը։ Այդ ժամանակահատվածում ամբողջ անձնակազմին կվճարվի աշխատավարձ «Վալլեքս» խմբի նախագահի անձնական միջոցներից (ոչ աշխատողի մեղքով հարկադիր պարապուրդում գտնվող աշխատողի վարձատրության համար ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ սահմանված չափով)։ «Վալլեքս» խմբի ընկերությունների նման որոշումը պայմանավորված է խմբի ընկերությունների՝ իրենց արտադրական օբյեկտների և (կամ) գործունեության տարածքի ազդակիր համայնքների (այդ թվում՝ Ալավերդի համայնքի) ազգաբնակչության նկատմամբ ունեցած կորպորատիվ սոցիալական բարձր պատասխանատվությամբ, ինչպես նաև սոցիալական իրադրության հնարավոր վատթարացումն այդ համայնքներում կանխելու ձգտումով։
Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ «Վալլեքս» խումբը շարունակելու է ՀՀ Կառավարության հետ համատեղ գործադրել բոլոր ջանքերը Ընկերության աշխատանքի վերսկսման խնդրի հնարավոր լուծումների ձևավորման և իրագործման ուղղությամբ։
Ամիսներ շարունակ չգործող Ընկերության անձնակազմին աշխատավարձ վճարելով՝ մենք նպատակադիր ենք նաև պահպանել Ընկերության անձնակազմի հավաքականությունը։ Ընկերության արհեստավարժ անձնակազմի հավաքականության պահպանումը նախապայման ենք համարում ինչպես Ընկերության գործունեության վերսկսման և երկարաժամկետ հեռանկարում տարածաշրջանում սոցիալական կայունության ապահովման, այնպես էլ ժամանակակից պղնձաձուլարանի ստեղծման «Վալլեքս» խմբի ընկերությունների հեռահար ծրագիրը կյանքի կոչելու համար»։
09:20 19.05.2025
Քամալա Հարիսը շուտափույթ ապաքինում է մաղթել Բայդենին21:00 17.05.2025
Լույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներում09:20 19.05.2025
Քամալա Հարիսը շուտափույթ ապաքինում է մաղթել ԲայդենինԱՄՆ նախկին փոխնախագահ Քամալա Հարիսը ԱՄՆ նախկին առաջնորդ Ջո Բայդենին շուտափույթ ապաքինում է մաղթել՝ նրաի մոտ քաղցկեղ ախտորոշվելուց հետո։ «Դագը և ես տխուր ենք նախագահ Բայդենի՝ շագանակագեղձի քաղցկեղի ախտորոշման լուրից: Մենք այս պահին մեր սրտերում և աղոթքներում ենք պահում նրան և նրանց ամբողջ ընտանիքին: Ջոն մարտիկ է, և ես գիտեմ, որ նա կդիմավորի այս մարտահրավերը […] ...
09:13 19.05.2025
ՄԻՊ-ը հանդիպել է գտնվելու վայրն անհայտ անձանց ընտանիքների անդամների հետՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 15-ին հերթական հանդիպումն է ունեցել գտնվելու վայրն անհայտ անձանց ընտանիքների անդամների հետ: Այս մասին հայտնում են Պաշտպանի աշխատակազմից։ «Այս անգամ Պաշտպանն ընդունել է 2023 սեպտեմբերի 19-20-ին ռազմական գործողությունների, ինչպես նաև 2023 թվականի սեպտեմբերի 25-ին վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով գտնվելու վայրն անհայտ անձանց հարազատներին: Հանդիպումը կրել է խորհրդապահական բնույթ։ […] ...
09:09 19.05.2025
Ավստրալիայի վարչապետ. Կիևին խոստացված Abrams տանկերն ուղարկվել են ՈւկրաինաԱվստրալիայի կառավարության կողմից Կիևին խոստացված շահագործումից հանված M1A1 Abrams տանկերն արդեն «ուղևորվում են դեպի Ուկրաինա»։ Այսպիսի հայտարարություն է արել Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանեզը՝ լրագրողների համար առցանց ճեպազրույցի ժամանակ։ Ալբանեզը խոստացել է «շարունակել ռազմական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային»: «Մենք պատրաստ ենք նաև դիտարկել «կամավորների կոալիցիայի» ցանկացած առաջարկ՝ այնտեղ խաղաղություն հաստատելուց հետո խաղաղապահ զորախումբ ուղարկելու Ուկրաինա»,- ընդգծել է […] ...
09:00 19.05.2025
Ճապոնիան կարևոր է համարում Թրամփ-Պուտին հեռախոսազրույցըՃապոնիայի կառավարությունը չափազանց կարևոր է համարում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջիկա հեռախոսազրույցը։ Այս մասին հայտարարել է Ճապոնիայի կաբինետի գլխավոր քարտուղար Յոշիմասա Հայաշին հերթական մամուլի ասուլիսում։ «Ուկրաինայում տիրող իրավիճակի տեսանկյունից ԱՄՆ-ի և Ռուսաստանի երկխոսությունը մեծ նշանակություն ունի, ուստի, մենք մեծ ուշադրությամբ հետևում ենք իրավիճակին»,- նշել է Հայաշին։ Նա նաև մեկ անգամ […] ...
08:50 19.05.2025
Թրամփը շուտափույթ ապաքինում է մաղթել ԲայդենինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շուտափույթ ապաքինում է մաղթել նախորդ նախագահ Ջո Բայդենին, ում մոտ ախտորոշվել է շագանակագեղձի քաղցկեղ։ Համապատասխան հաղորդագրությունը նա կիրակի օրը տեղադրել է Truth Social սոցիալական ցանցում։ «Մելանյան և ես տխուր ենք Ջո Բայդենի վերջին բժշկական ախտորոշման համար: Մենք մեր ջերմագին մաղթանքներն ենք հղում Ջիլին և նրա ընտանիքին, իսկ Ջոյին մաղթում ենք արագ […] ...
08:38 19.05.2025
Ֆոն դեր Լայեն. այս շաբաթը վճռորոշ է լինելու Ուկրաինայի կարգավորման հարցումԱյս շաբաթը վճռորոշ դեր կխաղա Ուկրաինայի հակամարտության կարգավորման բանակցություններում։ Այս մասին Հռոմում հայտարարել է Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Նրա խոսքերը մեջբերում է ԵՀ մամուլի ծառայությունը։ «Այժմ, իհարկե, կարևոր է, որ մենք առաջ տանենք իրավիճակը, և ես կարծում եմ, որ հաջորդ շաբաթն այս առումով վճռորոշ կլինի»,- ասված է ԵՀ-ի հայտարարության մեջ։ Ավելի վաղ […] ...