14:25 20.02.2019
Բանաստեղծ Արթուր Կարենցն այսօր՝ փետրվարի 20-ին, մասնակցելով Երևանի քաղաքապետարանում անցկացվող հանրային քննարկմանը, հարց բարձրացրեց` նշելով, որ անձնական նախաձեռնությամբ փոքրաթիվ խմբով, ինքն ու թումանյանագետ Հրայր Ուլուբաբյանը «Թումանյան-150» միջոցառման շրջանակներում միջոցառումների շարք են իրականացրել տարբեր վայրերում, այժմ էլ նախատեսում են այցեր Դսեղ, Արցախ և մի շարք մարզեր:
«Հարցս թեպետ ավելի շուտ մշակույթի նախարարությանն է վերաբերում, բայց Երևանի քաղաքապետարանը ի՞նչ կարգի օժանդակություն կարող է ցույց տալ մեր նախաձեռնությանը, որ ավելի հետաքրքիր և կազմակերպված իրականացնենք նամանավանդ մարզերի միջոցառումների համար: «Թումանյանը նոր լույսի տակ» վերտառությամբ բանախոսությամբ է հանդես գալիս Հրայր Ուլուբաբյանը: Մենք Թումանյանին տեսնում ենք նոր լույսի տակ, նոր աչքերով: Այստեղ կարևոր գաղափար է առաջ քաշվում` դա բարձր կուլտուրայի երկիր Հայաստան կառուցելու գաղափարախոսությունն է»,- ասաց Արթուր Կարենցը:
Ի պատասխան բարձրացված հարցի` Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը պատասխանեց, որ Երևանի քաղաքապետարանը չի կարող աջակցել մարզերում իրականացվող ծրագրերին:
«Բարձր գնահատելով Ձեր ջանքերն ու ներդրումը արվեստի և թումանյանագիտության գիտակցության բարձրացման գործում` ուզում եմ նշել մի կարևոր հանգամանք, որ Երևանը չի կարող իր բյուջեով որևէ ներդրում ունենալ մարզերում իրականացվող միջոցառումներին, որովհետև յուրաքանչյուր մարզ, հանդես գալով որպես առանձին համայնք, իր համայնքի շրջանակներում բոլոր բյուջետային ծախսերը իրականացնում է ինքնուրույն: Ինչ վերաբերում է Երևան քաղաքում իրականացվող միջոցառումներին, ապա խնդրում եմ դիմել մեր մշակույթի վարչությանը»,- պատասխանեց Հայկ Սարգսյանը:
17:29 02.08.2025
Մոդին սպառնացել է Պակիստանին հրթիռային հարվածներով նոր ահաբեկչական հարձակման դեպքումՀնդկաստանի վրա Պակիստանից ցանկացած նոր ահաբեկչական հարձակում կպատասխանվի վճռականորեն՝ օգտագործելով BrahMos թևավոր հրթիռները, որոնք արտադրվում են ռուս-հնդկական համատեղ ձեռնարկության կողմից, հայտարարել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին։ «Եթե Պակիստանը կրկին մեղք գործի, Ուտար Պրադեշում արտադրված հրթիռները կոչնչացնեն ահաբեկիչներին»,-ասել է Մոդին՝ ելույթ ունենալով Վարանասիում: Հնդկաստանի վարչապետը նաև նշել է, որ համաշխարհային հանրությունն արդեն տեսել է հնդկական պաշտպանական […] ...
17:20 02.08.2025
Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է 24 ժամվա ընթացքում 98 պաղեստինցու մահվան մասինԳազայի հատվածում Իսրայելի կողմից վերջին 24 ժամվա ընթացքում ձեռնարկված գործողությունների հետևանքով զոհվել է առնվազն 98 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 1000-ը, հայտնել է անկլավի առողջապահության նախարարությունը իր պաշտոնական Telegram ալիքում։ «Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածի հիվանդանոցներ են տեղափոխվել 98 զոհված (այդ թվում՝ 15-ը, որոնք հանվել են փլատակներից) և 1079 վիրավոր»,-ասվում է տեքստում։ Այսպիսով, 2023 թվականի […] ...
17:10 02.08.2025
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 4-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Սարի Թաղ 2-6 փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Լեոյի փ. 50-103 առանձնատներ մասնակի, Երևանցու փ. 5-48 առանձնատներ մասնակի, Կոնդ թաղամաս 91-253 առանձնատներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, […] ...
17:00 02.08.2025
«Գալաթասարայը» խոշոր գումարով ձեռք է բերել Օսիմհենի տրանսֆերային իրավունքըԹուրքիայի չեմպիոն «Գալաթասարայն» իտալական «Նապոլիից» ձեռք է բերել Նիգերիայի հավաքականի հարձակվող Վիկտոր Օսիմհենի տրանսֆերային իրավունքը։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Ստամբուլը ներկայացնող ակումբն Իտալիայի չեմպիոնին 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար 75 միլիոն եվրո է վճարել: Կողմերը չորս տարվա պայմանագիր են համաձայնեցրել: Օսիմհենը նախորդ մրցաշրջանը վարձավճարով էր անցկացրել «Գալաթասարայում»: ...
16:51 02.08.2025
Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է ՊակիստանՊակիստանի վարչապետի պաշտոնական հրավերով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկօրյա այցով մեկնել է Պակիստան: Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, Փեզեշքիանը հանդիպումներ կունենա Պակիստանի վարչապետի, նախագահի, ինչպես նաև Ազգային ժողովի և Սենատի ղեկավարների հետ։ Այցի ընթացքում երկու երկրի պաշտոնյաները կստորագրեն մի շարք կարևոր համագործակցության փաստաթղթեր: ...
16:46 02.08.2025
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալՈւկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...