23:45 20.02.2019
Տարին հոբելյանական է երկու հայ հանճարների ՝ Թումանյանի և Կոմիտասի համար: Միջոցառումներ կանցկացվեն ամբողջ տարին ոչ միայն Հայաստանում, այլև Թբիլիսիում: SHANTNEWS.am-ի նկարահանող խումբը Թումանյանի 150-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկից առաջ ՝ նախօրեին եղել է Թբիլիսիի այն տանը, որտեղ ապրել է մեծ բանաստեղծը:
Հայաշատ Սոլոլակ թաղամասում գտնվող բանաստեղծի տունը, որպես գիտամշակութային կենտրոն 2 տարի առաջ է վերանորոգվել, կահավորվել: Թումանյանի Թբիլիսիի տուն-գիտամշակութային կենտրոն այցելությունը կազմակերպել էր Շիրակի պետական համալսարանի հայոց լեզվի և գրականության ամբիոնի դասախոս Վարդան Մելքոնյանը։
Ամենաշատ հայաբնակ թաղամասերը Թբլիլիսիում են. կողք կողքի, զուհագեռ փողոցներով հայկական ճարտարապետությանը բնորոշ շենք–շինություններ են: Հավլաբար, Սոլոլակ ու էլի մի քանի թաղամասերում այսօր էլ հայատառ գրառումներով շատ գրություններ կան, որոնք վկայում են այն մասին, որ հայ դասական գրականության մեծերն են ապրել այստեղ:
Դավիթաշվիլիի 18 շենքի մուտքն արդեն հուշում է, որ 1909 թվականից այս տանն ապրել է հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը: Այս տան ամբողջ գույքը, սպասքն ու գրապահարանները դասավորված են այնպես, ինչպես բանաստեղծի ապրած տարիներին էր, միայն թե բնօրինակ իրերը չեն: 1949 թվականին Թումանյանին պատկանող անձնական գույքն ընտանիքը տեղափոխում է Երևանի թանգարան՝ թողնելով այստեղ միայն երկու իր:
12:37 04.08.2025
Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 810 մլն դրամ12:25 04.08.2025
Անցած երեք օրում գրանցվել է 36 ավտովթար 4 մարդ զոհվել է, 64-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներԲացահայտվել է 235 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 33 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 29 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 28 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 19 դեպք՝ հոգեկան ներգործության, 13 դեպք՝ խարդախության, 12 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 11 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 9-ական […] ...
12:15 04.08.2025
Ուկրաինան պատրաստվում է Էրդողանի այցինՈւկրաինան պատրաստվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցին։ Այցի հիմնական թեման կարող է լինել երկրների միջև ազատ առևտրի համաձայնագրի վավերացումը։ Այս մասին РБК-Ուկրաինային տված հարցազրույցում ասել է Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Նարիման Ջելալը։ Նրա խոսքով՝ ուկրաինական կողմն այժմ ակտիվորեն աշխատում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Ուկրաինա այցը կազմակերպելու ուղղությամբ։ Նախագահ Վլադիմիր Զելենսկին անձնական հրավեր […] ...
12:07 04.08.2025
Գազայի հատվածում սովից մահացածների թիվն ամեն օր ավելանում էԳազայի հատվածի շրջափակման ընթացքում թերսնման պատճառով մահացած մարդկանց ընդհանուր թիվը հասել է 180-ի, այդ թվում՝ 93 երեխա, երկուշաբթի օրը հայտնել է պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը։ «Գազայի հատվածի հիվանդանոցներում վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է սովից և թերսնումից մահվան 5 դեպք։ Սովից մահացածների ընդհանուր թիվը հասել է 180-ի», – ասվում է նախարարության հայտարարության մեջ։ Գազայի հատվածի […] ...
11:51 04.08.2025
Բռնակոթ գյուղի բնակչի տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 245 բույս․ Սիսիանի համայնքային ոստիկանների բացահայտումըՀամայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Բռնակոթ գյուղի 42-ամյա մի բնակիչ տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում և զբաղվում է թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում հուլիսի 29-ին բռնակոթցու հողամասում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 245 բույս։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ ...
11:40 04.08.2025
Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 5-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Տարոնցու, Արմեն Խոստիկյան, Հայկ Հովսեփյան, Նորագավիթ 1-ին փողոցների, Արշակունյաց պողոտայի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...