Նախահեղափոխական արժեքների վերակենդանացման ցանկացած փորձ կկասեցնեմ. Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+19.09 oC

Նախահեղափոխական արժեքների վերակենդանացման ցանկացած փորձ կկասեցնեմ. Փաշինյան

13:30 21.02.2019

Դատավորներին սոցիալական երաշխիքներ տալով՝ մենք հնարավորություն ենք տալիս հասարակությանն օգտվել անկախ դատական համակարգի ծառայություններից. այսպիսի միտք արտահայտեց Նիկոլ Փաշինյանը՝ պարզաբանելով, թե ինչին է միտված դատավորներին սոցփաթեթում ներառելու մասին որոշումը: Մանրամասնեց.

«Զեյնալյանը ճիշտ նշեց, որ առնչվում է ոչ միայն ՀՀ դատավորներին, այլև քաղաքացիների անկախ դատական համակարգի ծառայություններից օգտվելու իրավունքից, մենք համոզված ենք, որ պետության զարգացման համար դատական համակարգի 100 տոկոսով անկախությունը կարևոր է: Սրանով լուծում ենք հարց ոչ միայն դատավորների համար, այլև ՀՀ քաղաքացիների համար, պետք է հնարավոր պայմանները ստեղծենք, որ դատավորները սրա-նրա ձեռքին նայելու անհրաժեշտություն չունենան: Պետք է խստորեն պայքարենք կամայական որոշումների դեմ, մյուս կողմից քայլեր ձեռնարկենք, որ ծագման սոցիալական բաղադրիչը հնարավորինս ընդլայնենք»:

Վարչապետը փորձելով կայացրած որոշման մեկ արդարացում ներկայացնել՝ համեմատականներ տարավ՝ նշելով, որ սոցիալական փաթեթից օգտվող քաղաքացիների թիվն ընդլայնվել է 250 հազարով, իսկ դատավորների թիվը մոտ 250-ն է:

«Մենք այսօր հասել ենք թափանցիկության պետական կառավարման աննախադեպ մակարդակի, որը հնարավորություն է տալիս բաց, ուղիղ, ազնիվ, բայց ոչ ափալ-թափալ որոշում ունենալ: Կարող ենք պետբյուջեի ծախսերը պլանավորել, երբվանից պետք է ուժի մեջ մտնի, բայց պետական կառավարման համակարգի գրավչությունը որակյալ աշխատուժի համար պետք է բարձրացվի, դրանից է կախված քաղաքացիների կյանքում տեղի ունեցող փոփոխությունների որակը և արդյունավետությունը»,- ասաց նա՝ հավելելով.

«Կարող ենք գերանդին առնել և ամբողջ պետական համակարգը մաքրել, հնձել բոլորին, բայց կառաջանան հետևանքներ, որոնք տասնյակ տարիներով հնարավոր չի լինի հաղթահարել, պետական կառավարման համակարգը զգայուն է»:

Նա շեշտեց, որ պետք է գործել հեղափոխության բերած արժեքների տրամաբանության շրջանակներում, շեշտեց, թե նախկին արժեքների վերակենդանացումը պետք է բացառել:

«Սա հոկտեմբերյան սոցիալիստական հեղափոխությունը, չէ, որտեղ հաղթողները պատերի տակ գնդակահարում են պարտվողներին կամ բաժանում սպիտակների և կարմիրների, մեր դեպքում՝ սպիտակների և սևերի, ըստ այդմ են գործում, սա սիրո և համերաշխության հեղափոխությունն է, յուրաքանչյուրը պետք է նոր արժեքային համակարգը որդեգրելու շանս ունենա: Նախահեղափոխական արժեքներն ու հարաբերությունները շանս չունեն վերակենդանանալու, ես դա համարում եմ իմ պարտավորությունը, և վերակենդանացման ցանկացած փորձ կկասեցնեմ, լինի ասֆալտին փռելով, լինի պատերին տալով կամ որևէ այլ օրինական միջոցներով»,- հայտարարեց Փաշինյանը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 07.06.2025

SHANTNEWS

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն

21:56 07.06.2025

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն

Հունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա M1 ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են Վրաստանի քաղաքացի 40-ամյա Վիլեն Վարդապետյանի վարած «Audi» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Սամվել Գոմցյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս․ Գոմցյանը և ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Ամալյա Մուրադյանը մարմնական […] ...

Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

21:46 07.06.2025

Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Շաքիի ջրվեժ: «Շաքիի ջրվեժի հմայքը»- գրել է Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ

21:37 07.06.2025

Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ

Գերմանիայի հարավում գտնվող Պասաու քաղաքում (Բավարիայի դաշնային երկրամաս) մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ոստիկանությունը չի բացառում դիտավորյալ բախման հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է Focus Online պորտալը: Հաղորդվում է, որ Mercedes-ը վարել է 48-ամյա տղամարդ։ Վարորդը ձերբակալվել է։ Իրավապահ մարմինների նախնական եզրակացությունների համաձայն՝ վրաերթի ենթարկվածների թվում են վարորդի 38-ամյա կինը և նրանց 5-ամյա դուստրը։ Ոստիկանությունը […] ...

Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել

21:28 07.06.2025

Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի հունիսի 2-ի ԲԴԽ-37-Ո-74 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ռուզաննա Ամիրջանյանին նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի […] ...

Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսում

21:16 07.06.2025

Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսում

Հունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Մինաս Մ.-ն իր վարած «Neta» մակնիշի ավտոմեքենայով, որի վրա եղել են տրանզիտ համարանիշներ, Հյուսիս-հարավ նոր կառուցվող ճանապարհի Բաբաջանյան փողոցի չգործող հատվածից «Արմենիկում» կլինիկական կենտրոնի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդ Մինաս Մ.-ն […] ...

BACK_TO_TOP