Կառավարությունը որոշեց թույլատրել մինչև դեկտեմբերի 30-ը ձեռք բերված աջ ղեկով մեքենաները ներմուծել մինչև մայիսի 1-ը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+17.09 oC

Կառավարությունը որոշեց թույլատրել մինչև դեկտեմբերի 30-ը ձեռք բերված աջ ղեկով մեքենաները ներմուծել մինչև մայիսի 1-ը

14:24 21.02.2019

Կառավարությունը հավելյալ քննարկումներից հետո այսօր կրկին անդրադարձել է աջակողմյան ղեկային համակարգ ունեցող մեքենաների ներկրման հարցին:

Հիշեցնենք` նախորդ քննարկմանը հետաձգվեց հարցը, քանի որ նախնական համաձայնությունից շեղումներ էին եղել: Վարչապետը մաքսակետում վարորդների հետ հանդիպման ժամանակ համաձայնություն էր տվել ներմուծել այն մեքենաները, որոնք տվյալ պահին գտնվում էին մաքսակետում, մոտավորապես 400 մեքենայի մասին էր խոսքը, իսկ որոշման նախագծով նշված էր, որ ներմուծման իրավունք ունեն այն վարորդները, ովքեր մինչև դեկտեմբերի 30-ն են ձեռք բերել մեքենաները: Նման մեքենաների թիվը գերազանցում է 800-ը:

Վարչապետը ընդդիմացավ նախագծին, որոշվեց հետաձգել քննարկումը, որից հետո վարորդները բողոքի ցույց անցկացրին՝ պնդելով, որ իրենց համաձայնությունը եղել է 800 մեքենաների վերաբերյալ:

«Սա վերաբերում է այն մեքենաներին, որոնք գնվել են մինչև 2018 դեկտեմբերի 30-ը. այսինքն՝ նոր գնված, այս տարի ձեռք բերված մեքենաները չեն կարող ներմուծվել, ներմուծման համար պատուհան ենք հատկացնում մինչև 2019թ. ապրիլի 1-ը»,- ասաց Հակոբ Արշակյանը:

Այսօր հենց այդ 800 մեքենաների ներմուծման հարցն էր, որին վարչապետն այս անգամ կողմ էր, սակայն քննարկումն ընթացավ այլ հարցի շուրջ: Այս անգամ քննարկման թեմա դարձավ ժամկետը. նախագիծն օրենքի ուժ ստանալուց հետո վարորդները միայն 20 օր ներմուծման ժամանակ կունենան, ուստի առաջարկ եղավ ներմուծումը հետաձգել մինչև մայիսի 1-ը:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այստեղ այլ վտանգ տեսավ:

«Մի եզրույթ կա, որն անհասկանալի է, մեզ համար կրիտերիան մայիսի մե՞կն է, թե՞ գնման ամսաթիվը: Ցանկացած երկրում առքուվաճառքի պայմանագիրը մի տեսք է ունենում. երկիր կա, որտեղ կարելի է բանավոր գործարքով անել, իզուր կոռուպցիոն ռիսկեր ենք ավելացնում, պետք է փաստաթղթով ապացուցի, որ գնել է մինչև դեկտեմբերի 31-ը»,- ասաց նա:

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը ևս տեսավ ռիսկը՝ ասելով.

«Պարոն Գրիգորյանի հետ կհամաձայնեմ, որովհետև հնարավորություն կա փոխել»:

Մհեր Գրիգորյանն առաջարկեց հանել եզրույթը, բայց դա էլ խնդրի լուծում չհամարեցին: Հակոբ Արշակյանն ասաց.

«Մեքենան Ճապոնիայից Հայաստան ներմուծելու համար երկու ամիս է անհրաժեշտ. ապրիլի մեկը դրա համար ենք դրել, որ մեքենա բերելու դեպքում կունենան մեծ ռիսկ, չեն հասցնի կեղծել»:

Այս հայտարարությանը վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ կեսկատակ-կեսլուրջ արձագանքեց.

«Լավ առիթ է հայտնաբերել կոռումպացված չինովնիկներին և ձերբակալել, համարենք խայծ, թակարդ, այնպես որ ուշադրությո՛ւն, հարգելի՛ կոռումպացված չինովնիկներ, մինչև մայիսի մեկը կոչ ենք անում ակտիվ լինել»:

Դիտարկմանը, թե երկու ուղղությամբ կարող են աշխատել, Մհեր Գրիգորյանը դարձյալ ընդդիմացավ՝ ասելով.

«Թվացյալ երկու բուֆեր է, բայց փաստացի մեկ բուֆեր, երկրորդը  չի աշխատելու, երկրներ կան, որտեղ մեքենան բանավոր գործարքով ես առնում, կարող եմ հիմա առնեմ ու ձևակերպեմ, որ մինչև դեկտեմբերի 31-ն եմ առել, այն ռիսկը, որ հիմա բոլորը մեքենա են առնելու, էլի կա, չի նվազելու, բայց պատրաստ եմ հանել առաջարկս»:

Ի վերջո, հետևեցին Դավիթ Անանյանի հորդորին, որն ասաց.

«Եկեք թողնենք այնպես, ինչպես կա, և այդ հետբացթողումային հսկողության ռիսկը կա: Հետբացթողումային հսկողությունը թույլ է տալիս 3 տարում սահմանը հատած մեքենաների փաստաթղթերը ճշտել, դեկտեմբերի 30-ի ամսաթիվը ֆիքսենք, և հայտարարելու ենք հետ ետբացթողումային ստուգում, և մի կարևոր բան էլ կա, մենք ունենք մոտավոր գնահատական թվի վերաբերյալ, եթե դրանից լուրջ տատանում կունենանք, հետո կզբաղվենք ավելի լուրջ»:

Կառավարությունը որոշում կայացրեց թույլատրել մինչև դեկտեմբերի 30-ը ձեռք բերված մեքենաները  ներմուծել մինչև մայիսի 1-ը: Մինչ այդ նախագիծը կուղարկվի ԱԺ՝ հրատապ կարգով քննարկման:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 07.06.2025

SHANTNEWS

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն

21:56 07.06.2025

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն

Հունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա M1 ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են Վրաստանի քաղաքացի 40-ամյա Վիլեն Վարդապետյանի վարած «Audi» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Սամվել Գոմցյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս․ Գոմցյանը և ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Ամալյա Մուրադյանը մարմնական […] ...

Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

21:46 07.06.2025

Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Շաքիի ջրվեժ: «Շաքիի ջրվեժի հմայքը»- գրել է Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ

21:37 07.06.2025

Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ

Գերմանիայի հարավում գտնվող Պասաու քաղաքում (Բավարիայի դաշնային երկրամաս) մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ոստիկանությունը չի բացառում դիտավորյալ բախման հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է Focus Online պորտալը: Հաղորդվում է, որ Mercedes-ը վարել է 48-ամյա տղամարդ։ Վարորդը ձերբակալվել է։ Իրավապահ մարմինների նախնական եզրակացությունների համաձայն՝ վրաերթի ենթարկվածների թվում են վարորդի 38-ամյա կինը և նրանց 5-ամյա դուստրը։ Ոստիկանությունը […] ...

Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել

21:28 07.06.2025

Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի հունիսի 2-ի ԲԴԽ-37-Ո-74 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ռուզաննա Ամիրջանյանին նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի […] ...

Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսում

21:16 07.06.2025

Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսում

Հունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Մինաս Մ.-ն իր վարած «Neta» մակնիշի ավտոմեքենայով, որի վրա եղել են տրանզիտ համարանիշներ, Հյուսիս-հարավ նոր կառուցվող ճանապարհի Բաբաջանյան փողոցի չգործող հատվածից «Արմենիկում» կլինիկական կենտրոնի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդ Մինաս Մ.-ն […] ...

BACK_TO_TOP