15:59 21.02.2019
«Դատի տալը ցանկացած քաղաքացու սահմանադրական իրավունքն է, պարոն Քոչարյանը կարող է դատի տալ, դատարանը կորոշի՝ մեղավո՞ր ենք, թե՞ ոչ: Քաղաքական հետապնդման խնդիր չկա, հաղորդագրությունը տեսել եք, օբյեկտիվ ներկայացրել ենք, մենք չէինք ուզում հաղորդագրություն տարածել, իրենք տարածեցին: Ես շատ կարճ պարզաբանում էի տվել, որից հետո իրենք ծավալուն ելույթով հանդես եկան, ու մենք ստիպված էինք ուղղակի արձագանքել»,-այսօր կառավարությունում նշեց ՀՀ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով Սեդրակ Քոչարյանի կողմից իրենց դատի տալու հանգամանքին:
Ներկայացվել է քաղհայց մի արտահայտության համար, որն ի սկզբանե հերքել է ինքը, ասում է Վանեցյանը, իսկ անմեղության կանխավարկած չի հերքվել: Իրենք հանգամանքները ներկայացրել են հաղորդագրության մեջ:
Ինչ վերաբերում է այսպես կոչված՝ փողերի լվացման մեղադրանքով անձանց ներգրավվածությանը, Վանեցյանը նշեց, որ շատ անձինք են ներգրավված գործում: Շատ ծավալուն գործ է, որի մասին այս պահին մանրամասն չի կարող խոսել: Հարցին, թե դա վերաբերո՞ւմ է Քոչարյանների ընտանիքի բոլոր անդամներին, պատասխանեց.
«Քոչարյանների ընտանիքի մեջ մտնում են ընտանիքի բոլոր անդամները, մի՛ սևեռեք հարցը, Քոչարյանների ընտանիք և այլն, ես Քոչարյանների ընտանիքի դեմ որևէ անձնական խնդիր չունեմ, որևէ բան չեն արել անձամբ ինձ, որ անընդհատ խոսվում է, Քոչարյանը եղել է ՀՀ երկրորդ նախագահը, ունեցել է գործունեության ընթացքում, իհարկե, նաև շատ դրական գործեր, եղել է Արցախի Հանրապետության առաջին նախագահ, և ես, որպես ԱԱԾ ծառայող, որը նաև ծառայել է այդ տարիներին, չեմ կարող անձնական կամ այլ բաներով խնդիրներ ունենամ այդ ընտանիքի հետ»:
Այնուհետ դարձյալ կոչ արեց լրագրողներին չանձնականացնել խնդիրը:
16:51 02.08.2025
Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է ՊակիստանՊակիստանի վարչապետի պաշտոնական հրավերով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկօրյա այցով մեկնել է Պակիստան: Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, Փեզեշքիանը հանդիպումներ կունենա Պակիստանի վարչապետի, նախագահի, ինչպես նաև Ազգային ժողովի և Սենատի ղեկավարների հետ։ Այցի ընթացքում երկու երկրի պաշտոնյաները կստորագրեն մի շարք կարևոր համագործակցության փաստաթղթեր: ...
16:46 02.08.2025
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալՈւկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
16:16 02.08.2025
Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունըԱնգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...
15:58 02.08.2025
Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. ՍուրենյանԺամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...
15:46 02.08.2025
Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժածԱյսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...