00:32 22.02.2019
«Եկել է ժամանակը ավելին պահանջենք մեր գործընկերներից, որ նրանք օգտագործեն իրենց լծակները»,- հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպումից հետո:
Նրա խոսքերով՝ ինքն ասել է Գերմանիայի կանցլերին, որ Վրաստանի արևմտյան ընկերները պետք է ազդեն Ռուսաստանի վրա, որ վերջինս փոխի իր դիրքորոշումը:
«Քննարկել ենք Վրաստանի բռնազավթված տարածաշրջաններում ստեղծված իրավիճակը և Ռուսաստանի քաղաքականությունը: Նա հիշել է, որ գտնվում էր բռնազավթված գոտու մոտ և այնտեղից վերադարձել է շատ ծանր զգացմունքներով: Ես ասել եմ նրան, որ մենք այս ծանր իրավիճակից դուրս գալու գործիքներ չունենք և կախված ենք մեր բարեկամներից, որոնք աջակցում են մեզ, որ անձամբ ազդեցություն ցուցաբերեն Ռուսաստանի վրա, որ վերջինս փոխի իր դիրքորոշումը»,- ասել է Սալոմե Զուրաբիշվիլին:
Նրա խոսքերով՝ այսօրվա դրությամբ Ժնևյան միջազգային բանակցությունների ձևաչափը հասել է տեխնիկական մակարդակի:
Անգելա Մերկելը Սալոմե Զուրաբիշվիլիին հյուրընկալել է Գերմանիայի դաշնային գրասենյակում: Անգելա Մերկելի հետ հանդիպումը Սալոմե Զուրաբիշվիլին գնահատել է նաև սոցիալական ցանցում: Նա գրել է, որ հանդիպումը լավ է անցել:
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այցով գտնվում է Գերմանիայում: Մինչ այդ նա հանդիպում է ունեցել Գերմանիայի դաշնային հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ:
11:53 08.06.2025
Դվալիշվիլին պաշտպանեց UFC-ի թեթևքաշային կարգի տիտղոսըԽառը մարտարվեստի (MMA) վրացի մարտիկ Մերաբ Դվալիշվիլին հաղթեց ամերիկացի Շոն Օ’Մալլիին և պաշտպանեց UFC-ի թեթևքաշային կարգի տիտղոսը։ UFC 316 մրցաշարը տեղի ունեցավ ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգի Նյուարկ քաղաքում։ Այս մասին հայտնել է TASS-ը: Մարտն ավարտվեց երրորդ ռաունդում։ Դվալիշվիլին չեմպիոնի տիտղոսը նվաճեց 2024 թվականի սեպտեմբերին՝ միաձայն որոշմամբ հաղթելով Օ’Մալիին։ 2025 թվականի հունվարին վրացի մարտիկը պաշտպանեց իր […] ...
11:39 08.06.2025
Լիլիթ Մակունցը և Վիվեկ Ռամասվամին քննարկել են ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների խորացման հարցերՀունիսի 7-ին ԱՄՆ քաղաքական գործիչ Վիվեկ Ռամասվամին ԱՄՆ Օհայո նահանգի Կոլումբոս քաղաքում հյուրընկալել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցին։ Այս մասին հայտնել են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից: Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների հետագա խորացման վերաբերյալ հարցեր, ինչպես նաև անդրադարձել են երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում հայ համայնքի դերին։ ...
11:24 08.06.2025
Վթարային ջրանջատում՝ Կենտրոն վարչական շրջանի մի շարք հասցեներում«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված՝ հունիսի 8-ին՝ 10:30-16:00-ն, կդադարեցվի Երևանի Կենտրոն վարչական շրջանի Արգիշտի 11/14-11/8 կենտ համարի շենքերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...
11:13 08.06.2025
Կանադացի լողորդը համաշխարհային ռեկորդ սահմանեց 400 մետր ազատ ոճի լողումԿանադացի Սամեր Մաքինտոշը սահմանեց նոր համաշխարհային ռեկորդ 400 մետր ազատ ոճի լողում։ Այս մասին հայտնել է TASS -ը: Կանադայում կայացած մրցույթում 18-ամյա մարզիկը տարածությունը հաղթահարեց 3 րոպե 54.18 վայրկյանում։ Նախորդ համաշխարհային ռեկորդը պատկանում էր Ավստրալիայից օլիմպիական քառակի չեմպիոն Արիարնա Տիտմուսին, որը 2023 թվականին Ճապոնիայի Ֆուկուոկա քաղաքում կայացած աշխարհի առաջնությունում ցույց տվեց 3 րոպե 55.38 վայրկյան […] ...
10:56 08.06.2025
Bild. Մյունխենում կինը դանակով հարձակվել է անցորդների վրա30-ամյա կինը դանակով հարձակում է գործել Մյունխենում՝ Թերեզիենվիզեում, որտեղ սովորաբար տեղի է ունենում աշխարհի ամենամեծ գարեջրի փառատոնը՝ Օքթոբերֆեստը։ Այս մասին հայտնել է Bild թերթը։ Հրապարակման համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել մոտավորապես ժամը 20:00-ին։ Կինը դանակահարել է մի քանի անցորդների։ Ոստիկանությունը, ինչպես նշում է թերթը, կրակել է նրա վրա։ Միջադեպից հետո նա շտապ վիրահատվել է, սակայն, […] ...
10:40 08.06.2025
Հունիսի 8֊ի դրությամբ ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ ասֆալտապատվել է 52 կմ ճանապարհ. ՏԿԵ նախարարՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «2025 թվականի հունիսի 8֊ի դրությամբ ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ ասֆալտապատվել է 52 կմ ճանապարհ»։ ...