«Ահաբեկչական» խմբի հետ կապերի մեղադրանքով Թուրքիայում ևս 300 զինծառայողի ձերբակալության արտոնագիր է տրվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+25.09 oC

«Ահաբեկչական» խմբի հետ կապերի մեղադրանքով Թուրքիայում ևս 300 զինծառայողի ձերբակալության արտոնագիր է տրվել

15:25 22.02.2019

Թուրքիայի դատարանը երկրի զինված ուժերի 295 զինծառայողի ձերբակալության արտոնագիր է տվել․ այդ մարդիկ մեղադրվում են Թուրքիայում ահաբեկչական համարվող «Գյուլենական շարժման», ինչպես նաև 2016 թվականին Թուրքիայում չստացված ռազմական հեղաշրջման փորձի հետ կապեր ունենալու մեջ։

Այդ զինծառայողների թվում, ըստ թուրքական «Անադոլու» պետական գործակալության, կան նաև բարձրաստիճան սպաներ։ Այս մարդիկ, ըստ մեղադրանքի, տաքսոֆոնների միջոցով հեռախոսազրույցներ են ունեցել «Գյուլենական շարժման» անդամների հետ։

Այս շարժումը, հիշեցնենք, առաջնորդվում է ԱՄՆ-ում բնակվող կրոնական գործիչ, Թուրքիայի գործող նախագահի նախկին դաշնակից Ֆեթուլլահ Գյուլենի կողմից, որին թուրքական իշխանությունները մեղադրում են 2016 թվականին Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ կազմակերպելու մեջ։ Թուրքական կողմը մինչ այս Նահանգներից պահանջել է իրեն հանձնել Գյուլենին, սակայն ԱՄՆ-ն հրաժարվել է անել դա։

Հեղաշրջման անհաջող փորձից հետո Թուրքիայում իսկական «վհուկների որս» է սկսվել․ երկրի իշխանությունները տասնյակ հազարավոր ուժայինների ու զինծառայողների են հեռացրել համակարգից՝ նրանց մեղադրելով գյուլենական կառույցին անդամակցելու մեջ։ Ձերբակալություններն ու հեռացումները նույնիսկ հանգեցրել են Թուրքիայի բանակի մարտունակության մասնակի անկման, բայց նույնիսկ դա երկրի իշխանություններին հետ չի պահել իրենց պատժիչ գործողություններից։

Լուսանկարում՝ ռազմական հեղաշրջման տապալված փորձից հետո Էրդողանի կողմնակիցները ինքնադատաստանի են ենթարկում խռովարարներին

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանի պարաբազկամարտի հավաքականը Եվրոպայի առաջնությունից վերադարձել է 7 ոսկե, 2 արծաթե և 6 բրոնզե մեդալով

13:17 08.06.2025

Հայաստանի պարաբազկամարտի հավաքականը Եվրոպայի առաջնությունից վերադարձել է 7 ոսկե, 2 արծաթե և 6 բրոնզե մեդալով

Հայաստանի պարաբազկամարտի հավաքականը 7 ոսկե, 2 արծաթե և 6 բրոնզե մեդալով է վերադարձել Ռումինիայի Կլուջ-Նապոկա քաղաքում անցկացված Եվրոպայի 27-րդ առաջնությունից։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: «Զվարթնոց» օդանավակայում այս գիշեր մարզիկներին դիմավորել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, մարզաշխարհի ներկայացուցիչներ, մարզիկների հարազատներն ու ընկերները։ Հասմիկ Ավագյանը շնորհավորել է թիմին բարձր […] ...

Իսրայելական բանակը Գազայում սպանել է «Մոջահեդների բրիգադների» հրամանատարին

12:53 08.06.2025

Իսրայելական բանակը Գազայում սպանել է «Մոջահեդների բրիգադների» հրամանատարին

Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF) հայտարարել են Գազա քաղաքում «Մոջահեդների բրիգադներ» արմատական ​​խմբավորման հրամանատարի ոչնչացման մասին։ «Իսրայելի պաշտպանության ուժերի և Գազա քաղաքում Ընդհանուր անվտանգության ծառայության համատեղ գործողության ընթացքում վերացվել է ահաբեկիչ Ասադ Աբու Շարայան, որը վերջին տարիներին ղեկավարել է «Մոջահեդների բրիգադներ» ահաբեկչական կազմակերպությունը Գազայի հատվածում», – ասվում է IDF-ի մամուլի ծառայության հայտարարության մեջ։ Գերատեսչությունը հավելել է, […] ...

Սիսիանում տեղի է ունեցել «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական հանդիպումը՝ մասնակիցների ակտիվ ներգրավվածությամբ

12:18 08.06.2025

Սիսիանում տեղի է ունեցել «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական հանդիպումը՝ մասնակիցների ակտիվ ներգրավվածությամբ

Սիսիանում տեղի ունեցավ «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական հանդիպումը` լեփ-լեցուն դահլիճով ու մասնակիցների ակտիվ ներգրավվածությամբ: Այդ մասին հայտնում է «Իմ քայլը» հիմնադրամը: Կրթության մասին խոսելը, կրթությունը` որպես նորաձև երևույթ ընկալելը և այն հանրային օրակարգում պահելը այսօր ավելի քան անհրաժեշտություն է։ Եվ եթե կարողանանք կրթվելը իսկապես դարձնել նորաձև, դրանից կշահի ողջ հասարակությունն ու պետությունը։ Եթե դուք […] ...

Դվալիշվիլին պաշտպանեց UFC-ի թեթևքաշային կարգի տիտղոսը

11:53 08.06.2025

Դվալիշվիլին պաշտպանեց UFC-ի թեթևքաշային կարգի տիտղոսը

Խառը մարտարվեստի (MMA) վրացի մարտիկ Մերաբ Դվալիշվիլին հաղթեց ամերիկացի Շոն Օ’Մալլիին և պաշտպանեց UFC-ի թեթևքաշային կարգի տիտղոսը։ UFC 316 մրցաշարը տեղի ունեցավ ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգի Նյուարկ քաղաքում։ Այս մասին հայտնել է TASS-ը: Մարտն ավարտվեց երրորդ ռաունդում։ Դվալիշվիլին չեմպիոնի տիտղոսը նվաճեց 2024 թվականի սեպտեմբերին՝ միաձայն որոշմամբ հաղթելով Օ’Մալիին։ 2025 թվականի հունվարին վրացի մարտիկը պաշտպանեց իր […] ...

Լիլիթ Մակունցը և Վիվեկ Ռամասվամին քննարկել են ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների խորացման հարցեր

11:39 08.06.2025

Լիլիթ Մակունցը և Վիվեկ Ռամասվամին քննարկել են ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների խորացման հարցեր

Հունիսի 7-ին ԱՄՆ քաղաքական գործիչ Վիվեկ Ռամասվամին ԱՄՆ Օհայո նահանգի Կոլումբոս քաղաքում հյուրընկալել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցին։ Այս մասին հայտնել են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից: Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների հետագա խորացման վերաբերյալ հարցեր, ինչպես նաև անդրադարձել են երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում հայ համայնքի դերին։ ...

Վթարային ջրանջատում՝ Կենտրոն վարչական շրջանի մի շարք հասցեներում

11:24 08.06.2025

Վթարային ջրանջատում՝ Կենտրոն վարչական շրջանի մի շարք հասցեներում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված՝ հունիսի 8-ին՝ 10:30-16:00-ն, կդադարեցվի Երևանի Կենտրոն վարչական շրջանի Արգիշտի 11/14-11/8 կենտ համարի շենքերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...

BACK_TO_TOP