11:59 23.02.2019
«Իմ քայլը» հանուն Լոռու մարզի» ներդրումային բիզնես ծրագրի շրջանակներում Լոռիում անցկացվող բիզնես-ֆորումին ներկա է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը, ելույթ ունենալով, խոսել է քաղաքական հեղափոխությունից տնտեսական հեղափոխություն անցում կատարելու մարտավարության մասին:
Նա հարց է առաջ քաշել, թե արդյոք հայ ժողովուրդը կարող է հասնել մի էֆեկտի, որը միջազգայնորեն ընդունված է համարել տնտեսական հրաշք.
«Այն ժողովուրդը, որ ի վիճակի է եղել հասնել մի էֆեկտի, որը կարող ենք համարել քաղաքական հրաշք, ուրեմն տնտեսական հրաշքը ևս մեր հասանելիության տիրույթում է, մենք պետք է հասկանանք»:
Իսկ տնտեսական հեղափոխության պարամետրերը, ըստ նրա, նոր աշխատատեղերն են, եկամուտների ու բարեկեցության նոր մակարդակը, իսկ արդյունքը պետք է լինի բարեկեցության նոր և բարձր մակարդակը:
«Մենք ուզում ենք մարդուն աջակցել, խրախուսել, որ նա ստեղծի այն, ինչը ստեղծել է իր հնարավորությունների տիրույթում: Ինչպե՞ս, խոսքո՞վ, այո´, նաև խոսքով: Բայց արդյո՞ք միայն խոսքով, իհարկե, ո´չ: Հաջորդ կարևոր ուղղությունը իրական տնտեսական գործունեության հնարավորություն ստեղծելն է կարգավորումների վերացման, մենաշնորհների, կոռուպցիայի բացառման և օրենսդրության կատարելագործման ճանապարհներով»,- հայտարարել է վարչապետը:
Նա ընդգծել է, որ տնտեսական հեղափոխության մեթոդաբանությունը չի տարբերվում քաղաքական հեղափոխության մեթոդաբանությունից: Յուրաքանչյուր քաղաքացի այս դեպքում էլ պետք է որոշում կայացնի մաս կազմել այդ հեղափոխության:
«Գաղափարախութությունը հետևյալն է, յուրաքանչյուր քաղաքացի պետք է իր հնարավորությունների չափով փակի այն փողոցները պայմանական, որտեղով հոսում է աղքատությունը, խեղճությունը»,- ասել է Փաշինյանը:
Խոսելով եղանակների մասին՝ հայտարարել է, որ այլևս ապօրինի երաշխիքներ չեն լինելու այս ճանապարհին: Ներկայացրել է տարբերությունները.
«Տնտեսության կոռուպցիոն համակարգը երբեմն ավելի մեծ պարզություններ ունի, քան ազատ մրցակցային համակարգը: Օրինակ, եթե որևէ բիզնես փայ է բարձրաստիճան պաշտոնյայի հետ, նշանակում է, որ պատասխանատվությունը կիսված է, և երբ ահազանգ լինի, որ բիզնեսին ինչ-որ բան սպառնում է, կարելի է հարկայինին հրահանգել, որ իր հետ գործ չունեք, անհարմար մրցակցին շարքից հանել: Նոր իրավիճակը տարբերվում է սրանով, որ նման ապօրինի երաշխիքներ չկան, երաշխիքները բոլորի համար հավասար են, և ամեն մեկն իր բիզնեսի պատասխանատվությունը չի կարող կիսել իշխանության մեջ ունեցած ներկայացուցչի հետ, որևէ իշխանական օղակ իր համար արհեստական ու ապօրինի խոչընդոտ չի կարող ստեղծել»:
Ապա Փաշինյանը խոսել է կարգախոսների մասին՝ հայտարարելով, որ քաղաքական հեղափոխության կարգախոսը շատ կարևոր է տնտեսական հեղափոխության համար: Ըստ այնմ.
«Տնտեսական հեղափոխության պատասխանատվությունը կարող են կրել իսկապես «դուխով» գործարարները, ովքեր վստահ են իրենց ստեղծարար տաղանդի, աշխատասիրության, ազնվության ու սկզբունքայնության վրա»,- հայտարարել է նա:
Նա հույս է հայտնել, որ համաժողովի մասնակիցները գիտակցում են իրենցից յուրաքանչյուրի պատասխանատվությունն այս գործում, հետևաբար կոչ է արել.
«Ուզում եմ ևս մեկ անգամ հռչակել տնտեսական հեղափոխության այն կարգախոսը, որը էքսպրոմտով ստեղծվեց և մի քիչ էլ հումորային ենթատեքստ ստացավ. հերի´ք է ինչքան նստեցինք տեղներս, հիմա պետք է վեր կենալ և քայլել»:
21:00 17.05.2025
Լույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներում23:59 18.05.2025
Վենսը և Ռուբիոն Զելենսկու հետ քննարկել են Ուկրաինայի կարգավորման շուրջ բանակցությունների ընթացքըԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ քննարկել են ուկրաինական կարգավորման շուրջ բանակցությունների ընթացքը։ Այս մասին ասվում է Սպիտակ տան մամուլի ծառայության կողմից տարածված հայտարարության մեջ։ Հաղորդագրության համաձայն՝ Վենսը, Ռուբիոն և Զելենսկին Հռոմում կայացած հանդիպման ժամանակ «քննարկել են հակամարտությունը կարգավորելու ընդհանուր նպատակը» և «կիսվել են հրադադարի և […] ...
23:30 18.05.2025
ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչները հաջորդ շաբաթ կհանդիպեն Եվրոպայում․ ՈւիթքոֆՄիացյալ Նահանգների և Իրանի ներկայացուցիչները հաջորդ շաբաթ կհանդիպեն Եվրոպայում։ Այս մասին ABC հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը։ Նա գնահատում է, որ Միացյալ Նահանգները Իրանի հետ բանակցություններում «իր նպատակներին հասնելու բազմաթիվ եղանակներ» ունի։ «Մենք կարծում ենք, որ այս շաբաթ հանդիպում կունենանք Եվրոպայում։ Եվ մենք հույս ունենք, որ դա […] ...
23:10 18.05.2025
Իրանի նախագահը հայտարարել է, որ պատժամիջոցները Թեհրանին չեն ստիպի զիջումների գնալՊատժամիջոցները չեն կարող ստիպել Իրանի իշխանություններին ենթարկվել արտաքին ճնշմանը, կիրակի օրը Թեհրանում հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք ուզում են պատժամիջոցներ կիրառել մեր դեմ։ Մենք երբեք չենք հրաժարվի մեր խաղաղ միջուկային ծրագրից, անկախ նրանից, թե նրանք ինչ են անում։ Մենք չենք հանձնվի», – նրա խոսքերը մեջբերել է Press TV-ն։ Նա հիշեցրել է, որ Իրանը […] ...
22:47 18.05.2025
Կոբախիձե. ԱՄՆ-ն խնայել է 2.5 միլիարդ դոլար՝ Աֆղանստանում և Իրաքում Վրաստանի շնորհիվԱՄՆ-ն խնայել է 2,5 միլիարդ դոլար՝ շնորհիվ վրացական զորքերի մասնակցության Աֆղանստանում և Իրաքում իրականացվող առաքելություններին։ Այս մասին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է «Իմեդի» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ «Ամերիկյան կողմը խնայել է 2,5 միլիարդ դոլար՝ շնորհիվ Աֆղանստանում և Իրաքում առաքելություններին մասնակցության։ Միևնույն ժամանակ, ամերիկյան բյուջեից մեր երկրին տրամադրված իրական ամերիկյան օգնությունը շատ ավելի քիչ է, քան […] ...
22:20 18.05.2025
Իրանն ու Ադրբեջանը վարժանքներ են անցկացնում Լեռնային ՂարաբաղումԱդրբեջանում անցկացվում են Իրանի հետ համատեղ «Արազ-2025» զորավարժությունները։ Զորավարժություններին մասնակցելու համար Ադրբեջան են ժամանել Իսլամական Հանրապետության ռազմական անձնակազմի ղեկավարը և այլ մասնակիցներ։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։ Տեղեկատվության համաձայն՝ տեղի է ունեցել հանդիպում զորավարժությունների ղեկավարների և երկու երկրների այլ բարձրաստիճան ներկայացուցիչների միջև։ «Հանդիպմանը ներկայացվել է համառոտ տեղեկատվություն զորավարժությունների նպատակների, դրանց սցենարի […] ...
22:07 18.05.2025
Ուիթքոֆը կարծում է, որ Թրամփ-Պուտին զրույցը հաջող կլինիԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը հայտարարել է, որ ակնկալում է հաջող արդյունքներ ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև երկուշաբթի օրը նախատեսված հեռախոսազրույցից։ «Ես կարծում եմ, որ նախագահը հաջող զրույց կունենա Վլադիմիր Պուտինի հետ։ Նրանք ճանաչում են միմյանց։ Նախագահը վճռականորեն տրամադրված է այստեղ ինչ-որ բան անել, եթե ինքը չի կարող, ապա […] ...