Վալերիյ Օսիպյանն անակնկալ այցելել է ոստիկանության Մալաթիայի և Մաշտոցի բաժիններ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+39.09 oC

Վալերիյ Օսիպյանն անակնկալ այցելել է ոստիկանության Մալաթիայի և Մաշտոցի բաժիններ

15:04 23.02.2019

Փետրվարի 22-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն անակնկալ այցելել է ոստիկանության Երևան քաղաքի վարչոիթյան Մալաթիայի բաժին։ Վալերիյ Օսիպյանը ծանոթացավ բաժնի շենքային պայմաններին, եղել է բոլոր ստորաբաժանումներում՝ հերթապահ մասից քրեական հետախուզություն։

Ոստիկանության պետը զրուցել է ծառայողների հետ՝ հրահանգելով ակտիվացնել գիշերային շրջիկ ծառայությունները, ահազանգերին արձագանքել արագ, գործել բացառապես օրենքի տառին համապատասխան՝ նպաստելով հասարակություն-ոստիկանություն կապի ամրապնդմանը։ Ոստիկանության Մալաթիայի բաժնում Վալերիյ Օսիպյանը նկատել է նաև որոշ թերություններ, որոնց արագ և արդյունավետ շտկման համար խիստ հանձնարարականներ է տվել ոչ միայն ծառայողներին, այլև ստորաբաժանման պետին։
Նույն օրը տեղի ունեցած հաջորդ անակնկալ այցը ոստիկանության Երևան քաղաքի վարչության մաշտոցի բաժնում է եղել։

Այստեղ ևս Վալերիյ Օսիպյանը շրջել է բաժնի բոլոր ստորաբաժանումներում, զրուցել աշխատակիցների հետ՝ ստուգելով նրանց մասնագիտական գիտելիքները։ Ոստիկանության պետը խիստ հրահանգել է առաջնային ուշադրության արժանացնել համազգեստի կրման կանոնները՝ միշտ լինելով կոկիկ և ազդեցիկ։ Վալերիյ Օսիպյանը նկատել է նաև թերություններ, որոնց լուծման համար կոնկրետ ցուցումներ տվել ստորաբաժանման ղեկավարին՝ պահանջելով հետևողական լինել անձնակազմի նկատմամբ։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

15:30 02.08.2025

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

15:16 02.08.2025

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

Մասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...

SHANTNEWS

15:00 02.08.2025

SHANTNEWS

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

14:51 02.08.2025

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

Ֆուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

14:34 02.08.2025

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

Հուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

14:17 02.08.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...

BACK_TO_TOP