22:33 23.02.2019
Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազամաբազայում փետրվարի 23-ին բաց դռների օր է հայտարարվել: Հայ-ռուսական միացյալ զորքերը նշել են «Հայրենիքի պաշտպանի օրը»: Ամեն տարի տոնը զորամասում զինվորական շքերթով են սկսվում: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը:
Հայ-ռուսական միացյալ զորքերի համատեղ միջոցառմանը զենքն ու զինտեխնիկան ևս ցուցադրության են հանել: Հատուկ միջոցառումների և իրադարձությունների օրերին ռազմաբազայում սա արդեն ավանդույթ է: Ցուդադրվել են այն զինատեսակները, որոնք Խորհրդային Միության Զինված ուժերում ևս կիրառվել են, դրանցից մի քանիսը նույնիսկ Հայրենական Մեծ պատերազմի տարիներին մնացած զենքերն են եղել, հիմա որոշ զինատեսակներ թանգարանային նմուշներ են դարձել:
«Այս զենքով են մեր պապերն ու տատիկները Հայրենական մեծ պատերազմում հաղթանակ են տարել, սա շատ ծանր զենք է, 5 կգ է կշռում, փամփշտակալում 701 փամփուշտ է ներբեռնում, զարմանում ենք, թե տատիկներն այս ծանր զենքով ինչպես են կռվել: Հիմա այն Զինված ուժերում չեն կիրառում, ուղղակի միշտ ցուցադրում ենք»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի հրամանատարի օգնականը:
Զենքի ու տեխնիկայի ցուցադրությունից բացի՝ «Հայրենիքի պաշտպանի օրը» նաև պատրաստվածության աստիճանը ներկայացնելու առիթ էր: Ռազմաբազայի տարածքը մի քանի ժամով զորավարժանքների հրապարակ է հիշեցրել: Սառը զենքերին ծանոթանալու ու ինքնաձիգների տարբեր տեսակներից կրակելու հնարավորություն են ունեցել նաև հյուրերը: Պատանիների համար իրական զենքի հետ շփվելու մարտավարական կանոններին տիրապետելու բացատրությունից հետո թույլ են տվել նաև փորձել:
Իսկ տոնի պատվավոր հյուրերը Խորհրդային Միության բանակում ծառայածներ են եղել, ովքեր շրջել են զինվորական տարածքում, վերհիշել իրենց ծառայության տարիները: Պարտադիր զինծառայությունից հետո բոլորը Զինված ուժերում շարունակել են ծառայությունը: Հիմա նրանց մեծ մասը վետերան զինվորական է:
17:17 03.08.2025
Գազայում սովից մահացածների թիվը հասել է 175-իԳազայի հատվածում վերջին շրջանում սովից մահացել է առնվազն 175 մարդ, այդ թվում՝ 93 երեխա: Այս մասին հայտնել է անկլավի առողջապահության նախարարությունը իր Telegram ալիքում: «Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հիվանդանոցներում գրանցվել է մահվան 6 դեպք՝ սովի և թերսնման պատճառով», – հայտնել է նախարարությունը։ Սովից մահացածների ընդհանուր թիվը հասել է 175-ի, այդ թվում՝ 93 անչափահաս։ Առողջապահության […] ...
17:00 03.08.2025
«Ցրվենա Զվեզդայի» մասնակցությամբ հանդիպումը հետաձգվել էՍերբիայի Սուպերլիգայի երրորդ տուրի «Վոյվոդինա» – «Ցրվենա Զվեզդա» հանդիպումը հետաձգվել է։ Այս մասին հայտնում է առաջնության պաշտոնական կայքը։ Որոշումը կայացվել է «Ցրվենա Զվեզդայի»` Լեհաստանի չեմպիոն «Լեխի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին հանդիպմանն ավելի լավ պատրաստվելու համար։ «Վոյվոդինա» – «Ցրվենա Զվեզդա» հանդիպումը պետք է կայանար օգոստոսի 2-ին։ Սերբիայի չեմպիոնը «Լեխի» դեմ առաջին հանդիպումը կանցկացնի […] ...
16:42 03.08.2025
Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 3-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․82 դրամ: ...
16:21 03.08.2025
Ինչպիսի եղանակ է սպասվում օգոստոսի 3-8-ըԵրևանում օգոստոսի 3-ի ցերեկը, 4-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպավում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։ Մարզերում օգոստոսի 3-ի ցերեկը, 4-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ։ Օգոստոսի 3-8-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ ...
16:00 03.08.2025
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը կոչ է արել գրավել ԳազանԻսրայելի ազգային անվտանգության նախարար Իթամար Բեն-Գվիրը բարձրացել է Երուսաղեմում Տաճարի լեռ: Այնտեղ գտնվելու ընթացքում նա կոչ է արել արագ պարտության մատնել պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժմանը, «ամբողջությամբ գրավել» Գազայի հատվածը և հետագայում ստեղծել պայմաններ անկլավի բնակիչների «կամավոր արտագաղթի» համար: «Հենց այստեղից՝ Տաճարի լեռան վրայից, այն վայրից, որտեղ մենք ապացուցեցինք Իսրայելի ինքնիշխանության հնարավորությունը, մենք պետք է ազդանշան […] ...
15:33 03.08.2025
ՆԱՏՕ-ն քննարկում է Էստոնիայում ռազմական ստորաբաժանում տեղակայելու հնարավորությունըՆԱՏՕ-ն կարող է որոշում կայացնել դաշնակից ուժերի գերմանա-հոլանդական կորպուս տեղակայելու մասին Էստոնիայի Պյարնու քաղաքում: Այս մասին հայտնել է ERR հեռուստառադիոընկերությունը՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը: «Սա կազդի ոչ միայն մեր դաշնակիցների վրա, որոնք կատարում են հրամանատարական գործառույթներ, այլև էստոնացի զինծառայողների, այդ թվում՝ ժամկետային զինծառայողների վրա։ Սա ռազմավարական առումով կարևոր քայլ է Պաշտպանության ուժերի համար», – […] ...