19:55 26.02.2019
«Մեր քաղաքականության հիմնաքարային մոտեցումներից մեկն այն է, որ սոցիալական աջակցությունը և զբաղվածությունը չեն կարող լինել իրարից անջատ: Մեր ծրագրերն ուղղված են լինելու քաղաքացիների կարողությունների զարգացմանը, նրանց նպաստային համակարգից զբաղվածության դաշտ բերելու ջանքերին: Այս իմաստով մեզ համար չափազանց կարևոր են ձեր կողմից իրականացվող ծրագրերը, քանի որ դրանց հիմքում ևս նույն սկզբունքն է»,- այս մասին ՄԱԿ -ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կողմից իրականացվող «Կովկասի և Կենտրոնական Ասիայի ընտրված երկրներում պարենային անվտանգությանը և սնուցմանն ուղղված կարողությունների հզորացում» ծրագրի համակարգողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:
Ծրագիրը, որն անվանում են նաև «Նպաստ +», ուղղված է խոցելի (նպաստառու) տնային տնտեսությունների կենսապահովման պայմանների, արտադրական կարողությունների ու պարենային ապահովության բարելավմանը: «Նպաստ+» փորձնական ծրագրի իրականացման համար ՄԱԿ-ի ՊԳԿ-ի կողմից ընտրվել են Շիրակի մարզի Մարմաշեն խոշորացված համայնքի Մարմաշեն, Մայիսյան, Հացիկ, Վահրամաբերդ, Քեթի, Հովունի, Շիրակ, Սարիար գյուղական համայնքները և Լոռու մարզի Գյուլագարակ խոշորացված համայնքի Գյուլագարակ, Պուշկինո, Վարդաբլուր համայնքները: Շահառուների ընտրության հիմնական չափանիշները եղել են նպաստառու լինելու հանգամանքը և ընտանիքում առնվազն մեկ 0-5 տարեկան երեխայի առկայությունը:
Այսպիսով, կարիքների գնահատում է իրականացվել ըստ սահմանված չափորոշիչի ընտրված 176 տնային տնտեսություններում, որոնցից փորձնական ծրագրում ընդգրկվել են միայն 133-ը:
Շահառուների համար ձևավորվել է աջակցության երկու փաթեթ, որոնցից մեկը ներառում է մեկ հղի երինջ և մեկ տարվա կեր կենդանու համար, իսկ երկրորդը՝ երեսուն հավ, մեկ տարվա կեր և ազնվամորենու 100 տնկի:
Ծրագրի համակարգող Զարուհի Բեգլարյանի հավաստմամբ՝ հիմնական նպատակը նպաստառուներին ակտիվ զբաղվածության դաշտ բերելն է, աշխատանքի խրախուսումը:
«Մենք հույս ունենք, որ ծրագրի ամփոփումից հետո իրականացված մշտադիտարկումը և դրա արդյունքները թույլ կտան մեզ ակնկալել, որ այն շարունակական է լինելու, քանի որ դա կազդի շահառուների սոցիալական ինտեգրմանը, աշխատաշուկայում նրանց ներգրավվածությանը, ինչպես նաև արժեհամակարգային փոփոխությունների, ինչը պակաս կարևոր չէ»,- ասել է նա:
Նշենք, որ ծրագրի համաձայնագիրը ստորագրվել է 2017 թ. դեկտեմբերին և նախատեսված է եղել մինչ 2018 թ. ավարտը, սակայն հետագայում այն, առանց լրացուցիչ միջոցներ ներգրավելու, երկարաձգվել է մինչև 2019 թ. հուլիսի 31-ը:
23:59 01.08.2025
Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:56 01.08.2025
Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համարՌուսաստանի կառավարությունը Հայաստանի խնդրանքով հանձնարարել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստան հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսի անցակետով կազմակերպելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստանի Հանրապետություն հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսով կազմակերպելու համար, որոնց տեղաշարժը սահմանափակվել էր վատ եղանակի և սելավի պատճառով։ Մենք փորձում […] ...
23:49 01.08.2025
El Tiempo. Կոլումբիայի նախկին նախագահը կդատապարտվի 12 տարվա ազատազրկման՝ վկային կաշառելու համարԴատարանը Կոլումբիայի նախկին նախագահ Ալվարո Ուրիբեին, որը մեղավոր է ճանաչվել վկային կաշառելու մեջ, կդատապարտի 12 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնել է El Tiempo թերթը, որը ծանոթացել է դատավորի վճռին։ «Ալվարո Ուրիբե Վելեսը կդատապարտվի 144 ամսվա, այսինքն՝ 12 տարվա ազատազրկման, նվազագույն աշխատավարձի 2420 չափով տուգանքի և 100 ամիս 20 օր ժամկետով պետական պաշտոններ զբաղեցնելու արգելքի», – […] ...
23:40 01.08.2025
Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմինՕգոստոսի 1-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մարտունի խոշորացված համայնքի Արծվանիստ բնակավայրի Սևանա լճում դի կա։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ քաղաքացիները ափից մոտ 200 մետր հեռավորության […] ...
23:29 01.08.2025
Հութիները հայտարարել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռ արձակելու մասինԵմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հութիները գերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել են Թել Ավիվի Բեն-Գուրիոն օդանավակայանին։ Այս մասին հայտարարել է ապստամբների ներկայացուցիչ Յահյա Սարիան։ «Հրթիռային զորքերն իրականացրել են եզակի ռազմական գործողություն՝ հարձակվելով Լոդ օդանավակայանի (խմբ. Բեն-Գուրիոն) վրա՝ օգտագործելով «Պաղեստին-2» տիպի գերձայնային բալիստիկ հրթիռ», – ասել է Սարիան, որի ելույթը հեռարձակվել է ապստամբներին պատկանող Al Masirah հեռուստաալիքով։ […] ...
23:17 01.08.2025
Փրկարարներն ուղղել են կողաշրջված բեռնատարըՕգոստոսի 1-ին, ժամը 16։20-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Աղվանի ավտոճանապարհի 31-րդ կմ-ին բեռնատարը կողաշրջվել է, ճանապարհը դարձել է միակողմանի, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Աղվանու հենակետից մեկական մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «KamAZ» մակնիշի բեռնատարը […] ...