20:00 26.02.2019
Ստամբուլում 58-ամյա առևտրական Վեդաթ Յոնգելի սպանության գործի շրջանակներում Թուրքիայում ձերբակալվել է ՀՀ երկու քաղաքացի: Ձերբակալվածներ Արմեն Ա.-ն և Նարիկ Ա.-ն կասկածվում են Յոնգելի սպանության կասկածյալներ Ստելլա Մ.-ի ու նրա որդի Վարլամ Մ.-ին օգնելու մեջ: Վերջինները փախուստի են դիմել Թուրքիայից: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։
Նշվում է, որ հարցաքննությունից պարզ է դարձել, որ կասկածյալները սպանության համար օգտագործված զենքը նետել են ծովը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ թուրքական մամուլում հրապարակված լուրերում նշվել էր, որ կատարված սպանության մեջ կասկածվում են Հայաստանի քաղաքացիներ:
Նշվում էր, որ փետրվարի 16-ին առևտրով զբաղվող 58-ամյա Վեդաթ Յոնգելը Ստամբուլի Քյաղըթհանեի շրջանում գտնվող տանից 10.000 դոլար էր վերցրել և հեռացել: Որոշ ժամանակ անց հորից լուր չունենալու պատճառով Վեդաթի որդիները` Սերդար և Սեդաթ Յոնգելները դիմել էին ոստիկանություն:
Յոնգել եղբայրները ոստիկանությունում հայտնել էին, որ կասկածներ ունեն Հայաստանի քաղաքացի 46-ամյա Ստելլա Մ.-ի նկատմամբ: Վերջինս հաճախակի իրենց տուն է այցելել` մաքրություն անելու:
Դեպքի առթիվ հետաքննություն սկսած Ստամբուլի ոստիկանությունը պարզել էր, որ Հայաստանի քաղաքացի Ստելլան և նրա 28-ամյա որդի Վարլամ Մ.-ն , Վեդաթ Յոնգելի անհետանալուց 2 օր անց ինքնաթիռով մեկնել են Կարս, որից հետո Վրաստանի տարածքով անցել Հայաստան:
Փետրվարի 19-ին Վարլամ Մ.-ն Յոնգելների ընտանիքին նամակ էր ուղարկել՝ «հայրդ մեր տանն է, գնա, վերցրու» և նշել Վեդաթի գտնվելու վայրը:
Աղբյուրը գրում է, որ Վարլամի ուղարկած հասցեում ոստիկանական ստորաբաժանումները գտել են Վեդաթ Յոնգելի դին:
19:58 02.05.2025
Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել գեղանկարիչ Արթուր Հովհաննիսյանի ցուցահանդեսի բացմանըՎարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Հայաստանի նկարիչների միությունում ներկա է գտնվել գեղանկարիչ Արթուր Հովհաննիսյանի ցուցահանդեսի բացմանը: «Շրջանների միջև» ցուցահանդեսը ներկայացնում է գեղանկարչի վերջին 20 տարիների ստեղծագործությունների ընտրանին: Արայիկ Հարությունյանը շրջել է ցուցասրահով՝ ծանոթացել ներկայացված աշխատանքներին: ...
19:54 02.05.2025
«Ինտերի» պաշտպան Դենզել Դյումֆրիսը՝ Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ«Ինտերի» պաշտպան Դենզել Դյումֆրիսը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը: Նիդերլանդցին կատալոնական «Բարսելոնայի» դեմ կիսաեզրափակչի առաջին մրցավեճում դուբլ էր գրանցել և մեկ գոլային փոխանցում կատարել: Շաբաթվա լավագույնի կոչման համար պայքարում միլանցիների պաշտպանն առաջ է անցել ֆրանսիական ՊՍԺ-ի պորտուգալացի կիսապաշտպան Վիտինյայից: ...
19:50 02.05.2025
Մայրաքաղաքում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխությունԵրևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ մայիսի 6-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: «Մասնավորապես՝ Բաղյան փողոցից դեպի Գյուրջյան փողոց նախկին թույլատրված աջ և ձախ երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի «միայն աջ» ուղղությունով»,- ասվում է հաղորդագրությունում: ...
19:44 02.05.2025
Կլիմայի փոփոխության գործընթացում «շրջադարձային կետերը» անխուսափելի ենԿլիմայի փոփոխության գործընթացում «շրջադարձային կետերը» անխուսափելի են: Ինչպես տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը, Էքսետերի և Համբուրգի համալսարանների գիտնականների նոր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ եթե գլոբալ քաղաքականությունը շարունակվի այնպես, ինչպես կա, կլիմայական բազմաթիվ «շրջադարձային կետեր» կարող են առաջանալ: «Շրջադարձային կետ» է համարվում այն, երբ փոքր փոփոխությունը համակարգը տեղափոխում է նոր վիճակի՝ առաջացնելով զգալի և […] ...
19:39 02.05.2025
Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա առթիվ Նարեկ Մկրտչյանը հյուրընկալել է աշխատանքի վետերաններիԱշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա առթիվ՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր նախարարությունում հյուրընկալել է աշխատանքի վետերաններ՝ 89-ամյա Թամարա Կարապետյանին և 86-ամյա Ռազմիկ Աբրահամյանին, ովքեր բնակվում են պետության ենթակայությամբ գործող շուրջօրյա խնամքի հաստատություններում։ Նախարարը շնորհակալություն է հայտնել նրանց՝ երկարամյա աշխատանքային գործունեության և ունեցած վաստակի համար։ Վերջիններս նախարարին պատմել են իրենց գործունեության, խոսել աշխատելու […] ...