«Սասնա ծռերի» նիստերը կրկին կանցկացվեն դռնփակ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+38.09 oC

«Սասնա ծռերի» նիստերը կրկին կանցկացվեն դռնփակ

12:57 27.02.2019

Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման գործի քննության ժամանակ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ստեղծված լարված իրավիճակից հետո նիստը վերսկսվեց:

Դատավոր Մեսրոպ Մակյանը հայտարարեց, որ ընդմիջման ընթացքում ՀՀ դատական դեպարտամենտի կարգադրիչների ծառայության ստորաբաժանման պետի կողմից նախագահող դատավորին ներկայացվել է զեկուցագիր, որում ասվում է, որ դատական նիստի ժամանակ դահլիճում գտնվող քաղաքացի Գևորգ Սաֆարյանը ցուցմունք տվող, տուժող Արամ Հովհաննիսյանին վիրավորեց՝ նրան անվանելով հիմար: Դրան ի պատասխան, դահլիճի` քաղաքացիների համար նախատեսված հատվածի աջ մասից մի քաղաքացի արձագանքեց` «հիմարը դու ես, քեզ կոռեկտ պահի», որից հետո դահլիճում նրանք վեճի բռնվեցին և միմյանց հասցեին հնչեցրեցին հայհոյանքներ ու վիրավորանքներ՝ հրաժարվելով ենթարկվել դատավորի ու կարգադրիչների օրինական պահանջներին:

Դատավոր Մակյանը հիշեցրեց, որ 2-3 դատական նիստ առաջ դատարանում նույն իրավիճակն էր ստեղծվել, և դատարանը որոշել էր նիստերը դռնփակ անցկացնել:

«Հասարակական կարգը պահպանելու համար նիստերը դռնփակ էին անցկացվում, սակայն թույլատրվեց, որ նիստերին ներկա գտնվեն և հեռարձակեն բոլոր լրատվամիջոցները՝ դատական քննության հրապարակայնության անհարկի սահմանափակում թույլ չտալու նպատակով, որից հետո կողմերը, նաև քաղաքացիները, հիշում են դեպքերի զարգացման հաջորդականությունը: Պաշտպանական կողմի միջոնորդությունից հետո դատարանը որոշեց ևս մեկ անգամ հնարավորություն ընձեռել քաղաքացիենրին՝ հետևելու գործի ընթացքին, բայց դատարանի դրսևորած այս վարքագիծը շարունակաբար չարաշահվում է, և փորձ է արվում խաթարել գործի ընթացքը», – ասաց նախագահող դատավորն ու հայտարարեց, որ հաջորդ նիստերը կրկին անցկացվելու են դռնփակ, սակայն լրատվամիջոցների ներկայությամբ:

Նիստը հետաձգվեց:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

15:00 02.08.2025

SHANTNEWS

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

14:51 02.08.2025

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

Ֆուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

14:34 02.08.2025

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

Հուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

14:17 02.08.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...

«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասը

14:00 02.08.2025

«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասը

Իտալական «Միլանն» Ավստրալիայում ընկերական հանդիպում է անցկացրել տեղի «Փերթ Գլորի» թիմի հետ, որի դարպասն ուղարկել է 9 գնդակ: Ալեգրիի գլխավորած թիմը առաջին կեսում խփել է 5, երկրորդ կեսում՝ 4 գնդակը, իսկ սեփական դարպասը պահել անառիկ: «Միլանը» երկրորդ խաղակեսն անցկացրել է ամբողջությամբ այլ կազմով: ...

Ինդոնեզիայում ժայթքել է Լևոտոբի Լակի-Լակի հրաբուխը

13:48 02.08.2025

Ինդոնեզիայում ժայթքել է Լևոտոբի Լակի-Լակի հրաբուխը

Ինդոնեզիայում կրկին ժայթքել է Լևոտոբի Լակի-Լակի հրաբուխը: Նախորդ օրը տեղի է ունեցել առաջին ժայթքումը, գրանցվել է լավայի արտանետում, մոխրի սյունը հասել է մինչև 10 կմ-ի: Մի քանի ժամ անց տեղի է ունեցել երկրորդ ժայթքումը՝ մոխրի սյան բարձրությունը հասցնելով 18 կմ-ի: Շրջանում գրանցվել են ստորգետնյա ցնցումներ։ Հրաբխի ժայթքման վայրից մինչև 5 կմ հեռավորության վրա հայտնաբերվել են […] ...

BACK_TO_TOP