Այսօր միասին վերապրում ենք այն, ինչը կոչվում է գրավյալ տարածքներ. Զուրաբիշվիլին` Ալիևին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 04 2025
  • $
    389.45
  • RUBLE
    4.78
  • 443.12
WEATHER
+10.09 oC

Այսօր միասին վերապրում ենք այն, ինչը կոչվում է գրավյալ տարածքներ. Զուրաբիշվիլին` Ալիևին

16:41 27.02.2019

Բաքվում մեկնարկել է Վրաստանի նախագահի երկօրյա պաշտոնական այցը: Օդանավակայանում Վրաստանի նախագահին դիմավորել են Ադրբեջանի ԱԳ փոխնախարարը, երկու երկրներում հավատարմագրված դեսպաններն ու ուղեկցել նրան նախագահի նստավայր:

Ադրբեջանի «Զագուլբայի» նախագահական պալատում կայացել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի պաշտոնական  ընդունելությունը: Երկու երկրների առաջնորդների առանձնազրույցից հետո հանդիպումը շարունակվել է ընդլայնված ձևաչափով: Կողմերը քննարկել են Վրաստանի և Ադրբեջանի միջև ռազմավարական համագործակցության առաջնահերթությունները:

Համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Ալիևը շնորհավորել է Զուրաբիշվիլիին նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ կարևորելով ընտրություններից հետո կարճ ժամանակ անց այցելությունը Բաքու:

«Դեմ առ դեմ հանդիպմանը մենք քննարկեցինք տարածաշրջանային հիմնախնդիրները, երկկողմ և բազմակողմ հարաբերությունները, և ևս մեկ անգամ տեսանք, որ յուրաքանչյուր հարցի շուրջ մեր տեսակետները համընկնում են: Վստահ եմ, որ այս այցը կարևոր քայլ կլինի մեր երկրների  հարաբերությունների զարգացման ուղղությամբ: Ադրբեջանն ու Վրաստանը բարեկամ երկրներ են, և մենք միասին բազում հարցեր ենք լուծել: Մենք համատեղում ենք այնպիսի ծրագրեր, որոնք կարևոր են մեր երկրների և մայրցամաքի համար»,- հայտարարել է Իլհամ Ալիևը:

Իր հերթին Վրաստանի նախագահը, կարևորելով երկկողմ հարաբերությունները,նշել է, որ տարածաշրջան իր առաջին այցը կատարել է բարեկամ երկիր:

«Միասին վերադարձրեցինք մեր անկախությունը և վերջին տարիներին միատեսակ ողբերգություններ ունեցանք: Եվ այսօր մենք միատեսակ վերապրում ենք այն, ինչ նշանակում է գրավյալ տարածքներ, երբ ձեր երկրի տարածքային ամբողջականությունը դեռ չի վերականգնվել… չնայած այս ողբերգությանը, մենք կարողացանք ամրապնդել և զարգացնել մեր պետությունները, զարգացնել տնտեսությունը և շարունակել մեր ճանապարհը որպես անկախ երկրներ»,- հայտարարել է Սալոմե Զուրաբիշվիլին: Միաժամանակ Զուրաբիշվիլին մեսիջ է հղել Ադրբեջանին, որ բարեկամությունը՝ բարեկամություն, սակայն պատրաստ են լուրջ քայլել գործարկել երկու երկրների սահմանազատման հարցերում:

«Մեր բարեկամությունից ելնելով` որոշել ենք ցուցմունքներ տալ սահմանագծման հանձնաժողովին, վերականգնել աշխատանքը և վերջապես հաստատել Վրաստանի և Ադրբեջանի համատեղ սահմանը: Դա պետք է լինի միավորման, այլ ոչ թե տարանջատման սահման»,- ասել է Վրաստանի նախագահը:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ Զուրաբիշվիլիի այցի նպատակն Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերության զարգացումն է:

 

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

08:43 30.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

«Ռեալը» մեծ հարգանքով հրաժեշտ կտա Անչելոտիին

08:33 30.04.2025

«Ռեալը» մեծ հարգանքով հրաժեշտ կտա Անչելոտիին

Կառլո Անչելոտին այս ամռանը կհեռանա «Ռեալից», մադրիդյան ակումբը ցանկանում է նրան հրաժեշտ տալ մեծ հարգանքով, հաղորդում է Relevo-ն: Իտալացուն կվճարվի նրա պայմանագրով սահմանված ամբողջ աշխատավարձը, և նա կստանա ակումբի ցմահ դեսպանի դեր մարզչական կարիերան ավարտելուց հետո։ «Ռեալը» հստակեցրել է, որ չի խանգարի 65-ամյա մասնագետի` Բրազիլիայի հավաքականը գլխավորելուն։ Ֆլորենտինո Պերեսը ցանկանում է, որ մարզիչը հեռանա լիակատար […] ...

Սիրիան աջակցում է պաղեստինցիներին և պահանջում է հրադադար Գազայում․ ԱԳՆ

08:25 30.04.2025

Սիրիան աջակցում է պաղեստինցիներին և պահանջում է հրադադար Գազայում․ ԱԳՆ

Սիրիայի իշխանություններն աջակցում են պաղեստինցիներին եւ պահանջում են Գազայի հատվածում անհապաղ հրադադար հաստատել։ Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է Սիրիայի անցումային կառավարության արտաքին գործերի նախարար Ասադ ալ-Շիբանին՝ ելույթ ունենալով Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի անդամների առջև։ «Մենք աջակցում ենք Պաղեստինի ժողովրդին Գազայի հատվածում: Մենք պահանջում ենք Գազայի հատվածում կրակի անհապաղ դադարեցում և մարդասիրական օգնության անխոչընդոտ […] ...

ՄԱԿ-ի դատարանը մայիսի 5-ին որոշում կկայացնի ԱՄԷ-ի դեմ Սուդանի ցեղասպանության գործով

08:16 30.04.2025

ՄԱԿ-ի դատարանը մայիսի 5-ին որոշում կկայացնի ԱՄԷ-ի դեմ Սուդանի ցեղասպանության գործով

Արդարադատության միջազգային դատարանը մայիսի 5-ին որոշում կկայացնի ԱՄԷ-ի դեմ միջանկյալ միջոցների մասին՝ Սուդանի հայցով, որը Աբու Դաբիին մեղադրում է Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և պատժելու մասին կոնվենցիան խախտելու մեջ։ Այս մասին ասված է իշխանության հայտարարության մեջ։ Սուդանը մարտին հայց է ներկայացրել ՄԱԿ-ի դատարան՝ մեղադրելով ԱՄԷ-ին Սուդանում, մասնավորապես Արևմտյան Դարֆուր նահանգում բնակվող մասալիթ էթնիկ խմբի նկատմամբ կոնվենցիայի […] ...

Թյուրամը  ապաքինվել է, Պավարը վնասվածք ստացել․ «Ինտերը»՝ «Բարսելոնայի» հետ խաղից առաջ

08:06 30.04.2025

Թյուրամը ապաքինվել է, Պավարը վնասվածք ստացել․ «Ինտերը»՝ «Բարսելոնայի» հետ խաղից առաջ

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում «Բարսելոնայի» դեմ արտագնա խաղից առաջ «Ինտերի» մեկ ֆուտբոլիստ ապաքինվել է վնասվածքից, իսկ մյուսը՝ վնասվածք ստացել, գրում է La Gazzetta dello Sport-ը: Հարձակվող Մարկուս Թյուրամն ազդրի վնասվածքից հետո ապաքինվել է և ընդհանուր խումբ վերադարձել: Նա բաց էր թողել թիմի նախորդ 3 խաղերը: Հանդիպմանը չի մասնակցի պաշտպան Բենժամեն Պավարը: Ֆրանսիացին վնասվածք է ստացել Ա […] ...

Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է

08:00 30.04.2025

Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է։ ...

BACK_TO_TOP