Ինձ համար պատիվ է հանդիպել ձեզ. Շիրակի մարզպետը հանդիպել է «Գյումրի» ԲԿ-ի աշխատակիցների հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+21.09 oC

Ինձ համար պատիվ է հանդիպել ձեզ. Շիրակի մարզպետը հանդիպել է «Գյումրի» ԲԿ-ի աշխատակիցների հետ

18:28 27.02.2019

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը փետրվարի 27-ին այցելել է «Գյումրի» բժշկական կենտրոն, հանդիպել աշխատակիցներին, լսել նրանց մտահոգող խնդիրները, զրուցել առաջիկա անելիքների ու ձեռնարկների մասին:

«Ինձ համար պատիվ է հանդիպել ձեզ, մարդկանց, ովքեր ամեն օր մարդկային կյանքեր են փրկում և, բնականաբար, իրենց վրա են վերցնում սոցիալական անարդարության առաջին ալիքը, բայց, միևնույն է, ուզում եմ վստահ լինել, որ ցանկացած դեպքում դուք ձեր մասնագիտական գործունեությունն իրականացրել և իրականացնելու եք ամենայն պատասխանատվությամբ»,- նշել է Տիգրան Պետրոսյանը:

Շիրակի մարզպետն ուրախությամբ փաստել է, որ կառավարությունն` ի դեմս առողջապահության նախարարության, բավական ակտիվորեն լծվել է առողջապահության բնագավառում նոր ծրագրերի իրականացմանը:

Կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը՝ ներկայացնելով բուժհաստատության հնարավորությունները, նշել է, որ բազմապրոֆիլ կենտրոնն ունի ախտորոշիչ լուրջ հնարավորություններ, վիրասրահներ, անհետաձգելի և ինտենսիվ բուժման, դիալիզի բարձրակարգ բաժանմունքներ, մատուցվում են լաբորատոր բազմակողմանի ծառայություններ: Ավելացել են վճարովի ծառայությունները՝ դառնալով 550 մլն դրամ՝ 110 մլն դրամով ավելի նախորդ տարվա համեմատ:

«Գյումրի» բժշկական կենտրոնը վերջին երկու տարիների ընթացքում համալրվել է մի շարք ծառայություններով, որոնք մարզում չեն եղել: Այնուամենայնիվ, խնդիրներ ու չլուծված հարցեր ևս կան:

Մարզպետի հետ հարցուպատասխանի ժամանակ կենտրոնի բժիշկները կարևորել են գերժամանակակից սարքավորումների ներկրումը, աշխատավարձերի բարձրացումը, մասնագիտական վերապատրաստման հնարավորությունների ընդլայնումը: Տիգրան Պետրոսյանը վստահեցրել է, որ պատրաստ է լսելու և աջակցելու՝ հնարավորությունների սահմաններում:

«Ես միշտ այն կարծիքին եմ եղել, որ բժիշկը պետք է լինի ապահովված ու գնահատված: Մենք` որպես մարզային իշխանություններ, պատրաստ ենք համատեղ աշխատանքի ու նորարար գաղափարները միայն կողջունենք: Ցանկացած փոփոխության հնարավոր կլինի հասնել, եթե կա համագործակցություն, խնդիրների լուծմանը միտված համատեղ ջանք»,- ընդգծել է մարզպետը:

https://www.facebook.com/SHIRAKREGIONALADMINISTRATIONRA/posts/2248027522123120?__xts__[0]=68.ARAEkgvGn2Kf8UAFL18By8Icn-7iCd72Hwrg0LLUxBImL007HiPH7s315MFl6ZamuwIo2A-Hyp4STwea3srgeeT5PQdSJ2Lv2f15lmJDRpgRKF3eMcisFEjH0aLIzAnwnVVr2uLINLkDpUZweOu5aEWwLBh72OF4bXssit6KDf1QJCS1HoWxacTTVplZSp_r4waYDwKyQfNUev2qnFIaEuNAFVvPEn78FgMetiAmWMOddaw395RyJSHU4e_D6K8c1OOFGsJhABc0TGeJ1K1g_cWKd05FWDBNpgNRsDN9Vtsbwzn60fNzcI6rtEzEyhYfEBB8_KOa_ZHOoM6k5Rtiv5chGqVy&__tn__=-R

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 03.05.2025

SHANTNEWS

Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը մոմ են վառել Ոսկեպարի եկեղեցում

19:50 03.05.2025

Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը մոմ են վառել Ոսկեպարի եկեղեցում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել Ոսկեպար այցից և հայտնել, որ ճանապարհին մոմ են վառել Ոսկեպարի եկեղեցում։   ...

Դամասկոսում ձերբակալվել է Պաղեստինի ազատագրման ժողովրդական ճակատի գլխավոր քարտուղարը

19:42 03.05.2025

Դամասկոսում ձերբակալվել է Պաղեստինի ազատագրման ժողովրդական ճակատի գլխավոր քարտուղարը

Սիրիայի նոր իշխանություններին ենթակա անվտանգության ուժերը կալանավորել են Պաղեստինի ազատագրման ժողովրդական ճակատի (գլխավոր հրամանատարություն) գլխավոր քարտուղար Թալալ Նաջիին։ Այս մասին հայտնել է սիրիական հեռուստատեսությունը իր Telegram ալիքով։ Դրա տեղեկություններով՝ Նաջին բերման է ենթարկվել Դամասկոսում։ Միջադեպի այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Հեռուստաալիքը նաև պարզաբանել է, որ Նաջիի տանը տեսահսկում է տեղադրվել։ Մայիսի 1-ին Asharq Al-Awsat թերթը, հղում […] ...

Արևիկ Ուզունյանը ստեղծում է մանկական ձեռագործ օճառներ

19:30 03.05.2025

Արևիկ Ուզունյանը ստեղծում է մանկական ձեռագործ օճառներ

Արևիկ Ուզունյանը ստեղծում է մանկական ձեռագործ օճառներ։ Նա Արարատի մարզի Նորաբաց և հարակից գյուղերի մանկապարտեզներում և դպրոցներում երեխաների համար նաև անցկացնում է օճառագործության դասընթացներ։ Մանրամասները՝ Կառավարության տեսանյութում։   ...

Արաղչի. Իրանը իրավունք ունի ունենալ միջուկային վառելիքի ամբողջական ցիկլ

19:20 03.05.2025

Արաղչի. Իրանը իրավունք ունի ունենալ միջուկային վառելիքի ամբողջական ցիկլ

Թեհրանը պնդում է միջուկային էներգիան խաղաղ նպատակներով օգտագործելու Իրանի ժողովրդի իրավունքը։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Իրանը, որպես միջուկային զենքի չտարածման պայմանագրի մասնակից պետություն, հավատարիմ է իր պարտավորություններին, բայց, միևնույն ժամանակ, պնդում է միջուկային էներգիան խաղաղ նպատակներով օգտագործելու Իրանի ժողովրդի իրավունքը, ինչը, բնականաբար, պահանջում է հարստացման գործընթաց։ Իրանն իրավունք […] ...

Նոյեմբերյան համայնքի Բերդավանի բնակիչները դարձել են «Կրթվելը նորաձև է» շարժման մասնակիցներ

19:10 03.05.2025

Նոյեմբերյան համայնքի Բերդավանի բնակիչները դարձել են «Կրթվելը նորաձև է» շարժման մասնակիցներ

Նոյեմբերյան համայնքի Բերդավանի բնակիչները դարձել են «Կրթվելը նորաձև է» շարժման մասնակիցներ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Նիկոլ Փաշինյանը և ներկայացրել տեսանյութ:   ...

BACK_TO_TOP