19:25 28.02.2019
ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը փետրվարի 28-ին, պատասխանելով լրագրողների հարցին, ինչո՞ւ ոստիկանությունը ժամանակին քայլեր չձեռնարկեց՝ կանխելու համար ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի փախուստը, նշեց.
«Ոստիկանությունը այդ գործին մասնակից է դարձել այն ժամանակ, երբ անհրաժեշտ էր, որ մասնակցեր»:
Հարցին՝ ի՞նչ քայլեր է այժմ կատարում ոստիկանությունը, Օսիպյանն ասաց, որ օպերատիվ-փնտրողական աշխատանքներ են իրականացվում: Նա չպատասխանեց հարցին՝ նա երկրո՞ւմ է, թե՞ ոչ, միայն նշեց, որ չէր ցանկանա բարձրաձայնել այդ մասին:
Կառավարության կառուցվածքում փոփոխություններին անդրադառնալով, հարցին՝ արդյո՞ք կողմ է ՆԳ նախարարություն ստեղծելուն, Օսիպյանն ասաց.
«Այդ հարցը չի բարձրաձայնվել, իսկ պե՞տք է, թե՞ ոչ, որոշողը Օսիպյանը չէ, բայց կարծում եմ, որ ոստիկանությունը ինքը համարվում է ապաքաղաքականացված կառույց, կարծում եմ՝ ճիշտը ապաքաղաքականացված կառույց մնալն է: Եկեք առաջ չընկնենք, թե ինչ կլինի, ոնց կլինի, ես գտնում եմ՝ ճիշտ կլինի, որ ապաքաղաքականացված լինի»:
Դիտարկմանը, թե ընդդիմադիր պատգամավորները մտահոգություն ունեն, որ այդ դեպքում ոստիկանությունը հաշվետու չի լինի խորհրդարանին, ոստիկանապետն արձագանքեց.
«Ոստիկանությունն այնպիսի բան չի անում, որ իրեն վերահսկեն կամ չվերահսկեն, թափանցիկ աշխատում է, գտնվում է օրենքի շրջանակներում: Եթե ոստիկանությունը մի բան անելու լինի, կանի և նախարարության կազմի մեջ»:
Օսիպյանը հայտնեց, որ ոստիկանությունում էլ է օպտիմալացում լինելու, ընդ որում՝ բոլոր ծառայություններում, անգամ՝ կենտրոնական ապարատում: Նա ասաց, որ ՃՈ-ն և պարեկապահակետային ոստիկանության գնդի հիմքում հնարավոր է 2020թ. հունվարից ստեղծվի պարեկային ծառայություն:
Ոստիկանապետին հիշեցրին՝ ամիսներ առաջ խոստացել էին, որ ոստիկանների թիվը գաղտնի չի պահվելու, ինչո՞ւ այդպես չի արվում:
«Բայց ո՞վ է ասում՝ գաղտնի ենք պահում: Հասարակական անվտանգությունն ապահովող մոտ 9 000 ոստիկան կա»,- ասաց նա:
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...
14:51 02.08.2025
Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրըՖուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...
14:34 02.08.2025
ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտություններըՀուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...
14:17 02.08.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...