19:00 28.02.2019
ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հարցին, թե արդյո՞ք «Իմ քայլը» խմբակցության հետ հանդիպմանը քննարկվել է հանցագործությունների թվի աճը համաներման հետևանքով, և արդյո՞ք այս վիճակն իրեն չի մտահոգում:
«Ինձ չի մտահոգում, ավելի ճիշտ՝ վիճակը տիրապետելի է, մենք ունենք որոշակի դեպքերի աճ, բայց այն կարգի չէ, որ անհանգստացնեն մեզ բոլորիս, և ես կոչով դիմեմ մեր քաղաքացիներին: Ո´չ, այդպիսի բան չկա: Մենք ունենք սեփականության դեմ ուղղված աճ, գողությունները նկատի ունենք, բայց նաև անձի դեմ ուղղված հանցագործությունների առումով լուրջ ձեռքբերում, անչափահասների շրջանում կատարված հանցագործությունների ևս, մեր կանխարգելիչ աշխատանքների արդյունքում դրանք բավական նվազել են, կոռուպցիոն հանցատեսակներում լուրջ ձեռքբերումներ ունենք: Մենք ծրագիր ենք ներկայացրել, մշակում ենք ծրագիր, կներկայացնենք, հիմա քննարկման կուղարկենք շահագրգիռ կողմերին, ապա կառավարության ծրագիր կներկայացնենք կոնկրետ հանցատեսակների դեմ պայքարի ուղղությամբ»,- ասաց նա:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ հանցագործությունների, կոնկրետ՝ գողությունների թվի աճին ի՞նչն է նպաստել: Օսիպյանն ասաց, որ մի քանի գործոններ կան, ապա մեջբերեց հեղափոխությունից հետո տարածված թևավոր խոսքը՝ «իրավիճակ է փոխվել»: Դրա արդյունքում, ըստ Օսիպյանի, ժողովուրդն ավելի զգայուն է դարձել, ամեն փոքր բան, որ կատարվում է, դիմում է ոստիկանություն:
«Ես մեջբերեցի նոր, որ միայն հեղափոխությունից հետո, այսինքն՝ իրավիճակ փոխվելուց հետո 807 դեպքով ավելի քաղաքացիներ են դիմել՝ նախորդ 2017 թ. նույն ժամանակահատվածի համեմատ, այսինքն՝ 6 ամսվա կտրվածքով: Գողությունների աճի դեպքում տարբեր գործոններ կան, միանշանակ համաներումը ազդել է, այս պահի դրությամբ ես պաշտոնապես հայտարարում եմ՝ համաներումով ազատ արձակվածներից 58-ը հանցագործություն է կատարել՝ 104 հանցագործության դեպք է եղել»,- ասաց նա՝ նշելով, որ մի մասի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը, մի մասինը՝ ստորագրությունը:
15:46 02.08.2025
Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժածԱյսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...
14:51 02.08.2025
Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրըՖուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...
14:34 02.08.2025
ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտություններըՀուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...