09:30 02.03.2019
«Ինքնության շատ տարատեսակներ կան: Կա էթնիկ, կա մասնագիտական, կան ազգային որոշակի դրսևորումներ՝ կրոնական, քաղաքական և այլն: Այսինքն` ինքնությունը բազմաթիվ տարատեսակների ամբողջություն է, և դրա մեջ կարող է լինել ինչպես նախասիրությունների ուղղվածություն, քաղաքական, կրոնական, այնպես էլ նեղ մասնագիտական ուղղվածություն»,- «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ժամանակ հոգեբան Խաչատուր Գասպարյանը խոսել է ինքնության ու Սումգայիթյան ջարդերի հոգեբանական կողմի մասին: Հոգեբանը նշել է, որ ինքնության մեջ կարևոր դեր է խաղում նաև գենետիկական գործոնը:
«Կա էդպիսի տեսակետ հոգեբանության մեջ, որ մենք անգիտակցության ճանապարհով գենետիկորեն փոխանցում ենք նաև որոշակի չլուծված խնդիրների հիշողություններ: Մեր պարագայում Ցեղասպանության և Սումգայիթի, որը նույնպես կարող ենք համարել ցեղասպանություն: Եթե նայենք Լեմկինի սահմանմանը, թե ինչ է նշանակում ցեղասպանություն, ապա Սումգայիթում տեղի ունեցած դեպքերը միանշանակ համապատասխանում են սահմանման պահանջներին»,- ասաց հոգեբանը:
Արամ Աբրահամյանը նաև հարց հնչեցրեց՝ «Ադրբեջանցիները կամ նմանատիպն ժողովուրդներն ունե՞ն հատուկ վերաբերմունք կրոնական հեղինակությունների նկատմամբ, և արդյո՞ք Սումգայիթում կրոնական, կուսակցական հեղինակություններ կային, որ մղում էին նրանց այդ վայրագություններին», որին ի պատասխան՝ Խաչատուր Գասպարյանն ասաց․
«Նույնիսկ կարող է կրոնական որոշ գործիչներ իրենց լռությամբ նպաստեին տեղի ունեցածին, բայց մի բան պարզ է՝ առաջին օրը այդքան վայրագ չէր, ինչպես երկրորդ օրը, որովհետև առաջին օրը ոչ մեկ չպատժվեց»:
12:40 16.06.2025
Դիլիջանում մոպեդ գողացած երիտասարդը հայտնաբերվել է․ գողոնը՝ ևսՀունիսի 11-ին Երևանի բնակիչ 35-ամյա մի տղամարդ հաղորդում է ներկայացրել, որ 2024 թվականի հոկտեմբերին Դիլիջան համայնքի Թբիլիսյան խճուղում գողացել են «Հոնդա» մակնիշի իր մոպեդը։ Համայնքային ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները, ստացված տեղեկություններն իրացնելիս, հունիսի 12-ին պարզել են, որ գողությունը կատարել է 29-ամյա մի երիտասարդի։ Նա ոստիկանություն խոստովանել է արարքը և ներկայացրել մոպեդը։ Երիտասարդը, գողոնը և կազմված […] ...
12:23 16.06.2025
Գողության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց․ նա տեղափոպվել է քրեակատարողական հիմնարկՀամայնքային ոստիկանության Նոր-Նորքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Սարիթաղում հայտնաբերվել և բաժին է ներկայացվել ԱՆ «Սևան» ՔԿՀ-ում հաշվառված 35-ամյա մի տղամարդ: Նա հետախուզվում էր մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ գողության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք: 35-ամյա տղամարդը ներկայացվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: ...
11:41 16.06.2025
Պլանային ջրանջատում Գյումրիում«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված հունիսի 17-ին՝ ժամը 10:30-ից մինչև հունիսի 18-ը ժամը 10:30-ը, կդադարեցվի Շիրակի մարզի Գյումրի քաղաքի ջրամատակարարումը: «Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,- ասված է հաղորդագրությունում: ...
11:20 16.06.2025
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը խոստացել է հարձակվել Իսրայելի վրա մինչև նրա լիակատար ոչնչացումըԻրանի գործողությունները Իսրայելի դեմ կշարունակվեն մինչև թշնամու լիակատար ոչնչացումը: Այս մասին ասվում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) հայտարարության մեջ։ «Հանցավոր Իսրայելի ռեժիմի կողմնակիցները պետք է իմանան, որ Իրանի արդյունավետ, նպատակային և մահացու գործողությունները ռեժիմի նշանակալի և զգայուն թիրախների դեմ կշարունակվեն մինչև դրա լիակատար ոչնչացումը», – հայտարարության մեջ մեջբերում է […] ...
11:07 16.06.2025
Իրանն իրավունք ունի օգտագործել միջուկային էներգիան․ ՓեզեշքիանԻրանն իրավունք ունի օգտագործել ատոմային էներգիան և անցկացնել միջուկային հետազոտություններ, հայտարարել է երկրի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Մենք իրավունք ունենք օգտագործել ատոմային էներգիան և անցկացնել հետազոտություններ (միջուկային ոլորտում – խմբ.) հասարակության բարօրության համար։ Ոչ ոք իրավունք չունի խլել մեզանից այս իրավունքը», – Փեզեշքիանի խոսքերն է մեջբերում IRIB պետական հեռուստառադիոընկերությունը։ Նա նաև նշել է, որ Իրանը «պատերազմի […] ...
10:55 16.06.2025
Այսպիսի բնական աղետ Ապարան քաղաքում նախկինում չի եղել․ համայնքապետարանԱյսպիսի բնական աղետ Ապարան քաղաքում նախկինում չի եղել։ Պտտահողմը մեծ ավերածություններ է առաջացրել քաղաքի տարբեր հատվածներում և Լուսագյուղ վարչական տարածքում` վնասելով տանիքներ, խանութներ, ավտոմեքենաներ և համայնքային նշանակության կառույցներ։ «Համայնքապետարանը և պատասխանատու բոլոր մարմինները լիարժեք զգոնությամբ և պատասխանատվությամբ են մոտենում այս ծանր իրավիճակին՝ գործի դնելով հնարավոր բոլոր ռեսուրսները՝ բնակիչների անվտանգությունն ու համայնքի բնականոն կյանքը վերականգնելու համար»,-նշված […] ...