Շիրակի մարզի դատախազի միջնորդությամբ Գյումրիի թիվ 19 դպրոցի տնօրենն աշխատանքից ազատվել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+34.09 oC

Շիրակի մարզի դատախազի միջնորդությամբ Գյումրիի թիվ 19 դպրոցի տնօրենն աշխատանքից ազատվել է

15:01 01.03.2019

Շիրակի մարզպետի որոշմամբ` այսօր աշխատանքից ազատվել է Գյումրիի թիվ 19 հիմնական դպրոցի տնօրեն Նարինե Մեսրոպյանը։ Նրան աշխատանքից հեռացնելու հիմք է ծառայել Շիրակի մարզի դատախազի միջնորդությունն ու կրթության և գիտության նախարարի առաջարկությունը, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը:

Հիշեցնենք, որ դեռ անցած տարվա ամռանը Գյումրիի թիվ 19 դպրոցում քրեական գործ էր հարուցվել գումարներ յուրացնելու համար։ Ըստ այդմ` 12 աշակերտներ տարբեր ժամանակահատվածներում ընդունվել են նշված դպրոց, սակայն տևական ժամանակ, որոշ դեպքերում նաև ամբողջ ուստարվա ընթացքում, բացակայել են հանրապետությունից։

Իսկ տնօրենը դպրոցի փաստաթղթերում կեղծ տեղեկություններ է ներկայացրել նշված աշակերտների կողմից դասապրոցեսներին մասնակցելու և դասերից քիչ բացակայելու վերաբերյալ։ Այդ ամբողջ ժամանակահատվածում դպրոցը նշված աշակերտների թվաքանակով ֆինանսավորում է ստացել։

Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը տնօրենի արարքը որակել էր «պաշտոնական դիրքի չարաշահում և պաշտոնական կեղծիք»։ Մարզի դատախազությունը պարզել է նաև, որ Նարինե Մեսրոպյանը այս ապօրինությանը ներքաշել է նաև դպրոցի շուրջ 25 աշխատակցի։ Քրեական գործի ընթացքում դպրոցի տնօրենը պետությանը հասցված վնասը վերականգնել էր, ընդունել մեղքը, զղջացել։ Դատախազությունը գործը կարճել էր` նպատակահարմար չգտնելով 1 դպրոցից 25 ուսուցչի դատել, բայց դատախազը շարունակել էր պահանջել Նարինե Մեսրոպյանի հրաժարականը` պատճառաբանելով, որ այն պետք է զսպիչ, կանխարգելիչ նշանակություն ունենա մյուս դպրոցների տնօրենների համար։

Ի դեպ, ըստ Նարինե Մեսրոպյանի փաստաբան Մամիկոն Մուրադյանի, խոսքը ընդամենը 208,000 դրամի մասին է ու այն յուրացում համարել չի կարելի։ Իսկ Նարինե Մեսրոպյանն իրեն մեղավոր ճանաչել է միայն այն պատճառով, որ դպրոցի հետ կապված հետագա քաշքշուկներ չլինեն։

Նշենք, որ Շիրակի մարզում վերջին տարիներին սա առաջին դեպքն է, երբ դպրոցի տնօրենն աշխատանքից ազատվում է դատախազի միջնորդությամբ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման ռազմավարական ուղիները. Forbes ամսագրում հրապարակվել է Մխիթար Հայրապետյանի հոդվածը

13:14 02.08.2025

Տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման ռազմավարական ուղիները. Forbes ամսագրում հրապարակվել է Մխիթար Հայրապետյանի հոդվածը

Օգոստոսի 1-ին հեղինակավոր Forbes ամսագրում հրապարակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի հեղինակած հոդվածը, որը ներկայացնում է զարգացող կիսահաղորդչային և արհեստական բանականության հաբեր մուտք գործելու կարևորությունն ու ռազմավարական ուղիները։ Հոդվածում Մխիթար Հայրապետյանը խորը վերլուծությամբ ներկայացնում է այն մարտահրավերներն ու հնարավորությունները, որոնք ծառանում են զարգացող երկրներում տեխնոլոգիական ներդրումների իրականացման ճանապարհին։ Ըստ նախարարի՝ ներդրումային որոշումներ […] ...

Սելարայանի գեղեցիկ գոլն ու «Բելգրանոյի» հաղթանակը․ Արգենտինայի գավաթ

13:00 02.08.2025

Սելարայանի գեղեցիկ գոլն ու «Բելգրանոյի» հաղթանակը․ Արգենտինայի գավաթ

Արգենտինայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում «Բելգրանոն» 2-0 հաշվով հաղթել է «Ինդեպենդյենտեին»։ «Բելգրանոյից» ամբողջ հանդիպմանը մասնակցել է թիմ ավագ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը, որը նաև գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել 71-րդ րոպեին։ Սելարայանը ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։ Սելարայանի թիմը դուրս է եկել քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի «Աթլետիկո Տուկուման» – «Նյուելս Օլդ Բոյս» զույգի […] ...

Արմավիրի համայնքային ոստիկաններին տեսնելով` երիտասարդը դիմեց փախուստի. նրա ձեռքին եղած կիսաչոր կանեփը կշռում էր մոտ 12 կիլոգրամ

12:49 02.08.2025

Արմավիրի համայնքային ոստիկաններին տեսնելով` երիտասարդը դիմեց փախուստի. նրա ձեռքին եղած կիսաչոր կանեփը կշռում էր մոտ 12 կիլոգրամ

Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Արևիկ գյուղի բնակչ 53-ամյա մի տղամարդ հողամասում աճեցնում է կանեփ ու նաև ապօրինի պահում է թմրամիջոց։ Տեղեկությունը ստուգվեց հուլիսի 30-ին: Մինչ համայնքային ոստիկանները կհասնեին սեփականաշնորհված հողամաս` ճանապարհին նկատեցին մի երիտասարդի, որը կանեփի բույսեր ձեռքին վազում էր։ Ժամը 14.35-ին նա ձերբակալվեց և տեղափոխվեց բաժին: Պարզվեց, որ փախչողը […] ...

Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են հետախուզվողի․ խափանման միջոցը կալանք

12:40 02.08.2025

Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են հետախուզվողի․ խափանման միջոցը կալանք

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողները հետախուզվողի թաքնվելու վայրի վերաբերյալ ստացած օպերատիվ տեղեկությունն իրացրին հուլիսի 31-ի առավոտյան: Ժամը 10-ին Կոմիտասի պողոտայում հայտնաբերվեց և վարչություն տեղափոխվեց մայրաքաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակիչ 40-ամյա տղամարդ։ Նա հուլիսի 23-ից հետախուզվում էր զենքի կամ նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի գործադրմամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու […] ...

Թուրքիայում ձերբակալվել են ահաբեկչական հարձակումներ նախապատրաստելու մեջ կասկածվող անձինք

12:39 02.08.2025

Թուրքիայում ձերբակալվել են ահաբեկչական հարձակումներ նախապատրաստելու մեջ կասկածվող անձինք

Թուրքիայի իրավապահ մարմինները երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Բուրսայում ձերբակալել են չորս անձանց, որոնք կասկածվում են հանրապետությունում ահաբեկչական հարձակումներ նախապատրաստելու մեջ, հաղորդում է կառավարամետ «Türkiye» թերթը։ Ըստ տեղեկությունների՝ իրավապահ մարմինների աշխատակիցները Բուրսա նահանգի մուտքի մոտ կանգնեցրել են կասկածելի մեքենա, և ուղևորներից առգրավվել է երկու ձեռքի նռնակ։ «Կազմակերպված հանցագործության դեմ պայքարի բյուրոյի կողմից անցկացված հետաքննության ընթացքում պարզվել է, […] ...

Իրավապահները Տափերական գյուղում հայտնաբերել են հրացաններ

12:35 02.08.2025

Իրավապահները Տափերական գյուղում հայտնաբերել են հրացաններ

Քրեական վարույթի շրջանակում, դատարանի որոշմամբ, հուլիսի 30-ին Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արարատի մարզային քննչական վարչության ծառայողները խուզարկել են Արարատի մարզի Տափերական գյուղի բնակիչ 27-ամյա երիտասարդի տունը՝ հայտնաբերելով երկու հրացան։ Պարզվել է, որ դրանք տարիներ առաջ երիտասարդի հայրն է բերել Լեռնային Ղարաբաղից։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ ...

BACK_TO_TOP