Մենք պատրաստ ենք մեր փորձագիտական ներդրումը ունենալ, մեզ ո´չ փող է պետք, ո´չ պաշտոն. Լևոն Բարսեղյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+14.09 oC

Մենք պատրաստ ենք մեր փորձագիտական ներդրումը ունենալ, մեզ ո´չ փող է պետք, ո´չ պաշտոն. Լևոն Բարսեղյան

18:13 01.03.2019

Ավարտվել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների փակ հանդիպումը Ազգային ժողովում, որին մասնակցել են 6 կազմակերպությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ «Թրանսփարենսի ինթերնեշնլ», «Հելսինկյան կոմիտե», Հելսինկյան ասոցիացիայի Վանաձորի գրասենյակ, «Իրազեկ քաղաքացիների միավորում», ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ կազմակերպությունները:

Հանդիպման ընթացքում քննարկվել է այս կազմակերպությունների կողմից նախորդ տարի մշակված Հայաստանի վերականգնման ճանապարհային քարտեզը: Այս մասին հանդիպումից հետո լրագրողներին ասաց Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը:

«Հայաստանի վերականգնման հայեցակարգում նկարագրված են մի շարք ոլորտներում արմատական փոփոխությունների մեր ընկալումներն ու քայլերը: Դեկտեմբերի վերջին այդ ծրագիրը հրապարակել և ուղարկել էինք վարչապետին, փոխվարչապետին և նորընտիր ԱԺ 3 խմբակցություններին ու կուսակցությունների ղեկավարներին՝ խնդրելով ծանոթանալ և պատրաստակամություն էինք հայտնել անհատույց նպաստել այս գաղափարների քննարկմանը և իրականացմանը, եթե համախոհություն լիներ»,- ասաց Լևոն Բարսեղյանը:

Քաղհասարակության ներկայացուցիչները 2 շաբաթ առաջ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցից առաջարկ էին ստացել քննարկել քարտեզը «Իմ քայլը դաշինքի մի խումբ պատգամավորների հետ, և այսօր այդ քննարկմանը մասնակցել է մոտ 20 պատգամավոր և քաղհասարակության 6-7 ներկայացուցիչ:

Լևոն Բարսեղյանի խոսքերով` իրենք փորձել են հասկանալ ընդհանուր եզրերը, համագործակցության հետագա ձևաչափը:

«Եթե ընդհանուր մոտեցումներ լինեն, մենք պատրաստ ենք մեր փորձագիտական ներդրումը ունենալ, մեզ ո´չ փող է պետք, ո´չ ուսադիրներ, ո´չ պաշտոն: Նախկինում էլ ենք նման առաջարկ արել, դրանք գրեթե տեղ չեն հասել, էապես մերժվել են: Այս անգամ հույս ունենք, որ չեն մերժվի: Սպասում ենք նաև նման քննարկում մյուս խմբակցությունների հետ: Մենք համարում ենք, որ այս ԱԺ-ն օրինական է ձևավորված, և պատգամավորներն արդար են ընտրվել և դրա համար դիմել ենք բոլոր խմբակցություններին»,- նշեց Լևոն Բարսեղյանը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԵՄ-ն կոչ է արել թույլ չտալ Իրանին միջուկային զենք ձեռք բերել

23:59 15.06.2025

ԵՄ-ն կոչ է արել թույլ չտալ Իրանին միջուկային զենք ձեռք բերել

ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալասը հայտարարել է ԵՄ դիրքորոշումը, որ Իրանին չպետք է թույլատրվի ձեռք բերել միջուկային զենք: «ԵՄ-ն ուշադիր հետևում է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին և իր խորը մտահոգությունն է հայտնում վտանգավոր սրման վերաբերյալ, որը սպառնում է անկայունացնել ամբողջ Մերձավոր Արևելքը։ ԵՄ-ն միշտ հստակ է եղել, որ Իրանին չպետք է թույլատրվի ձեռք բերել […] ...

Իսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկին

23:30 15.06.2025

Իսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկին

Իսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկին, վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ դիվանագետներ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Սաիդ Խատիբզադեն։ «Իսրայելի ռեժիմը դաժան հարձակում է գործել Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկի վրա, որը գտնվում է Թեհրանում։ Այս հարձակման հետևանքով վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ իմ […] ...

Գատուզոն դարձել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը

23:15 15.06.2025

Գատուզոն դարձել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը

2006 թվականի աշխարհի չեմպիոն Ջենարո Գատուզոն նշանակվել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ: Այս մասին հայտնել է ազգային հավաքականի մամուլի ծառայությունը: Ավելի վաղ Լուչիանո Սպալետին հայտարարել է Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին, որը նա գլխավորում էր 2023 թվականից։ «Գատուզոն իտալական ֆուտբոլի խորհրդանիշ է, ազգային հավաքականի համազգեստը նրա համար երկրորդ մաշկի պես […] ...

Իրանի զինված ուժերը կոչ են արել իսրայելցիներին լքել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների տարածքները

23:06 15.06.2025

Իրանի զինված ուժերը կոչ են արել իսրայելցիներին լքել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների տարածքները

Իրանի զինված ուժերի խոսնակը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով իսրայելցիներին լքել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների մոտ գտնվող տարածքները: «Հարվածները կուղղվեն կարևորագույն օբյեկտներին, այդ թվում՝ ռազմական և անվտանգության կենտրոններին, որոշումների կայացման կենտրոններին և հրամանատարների շտաբներին», – ընդգծել է նա Իրանի պետական ​​հեռուստատեսության եթերում։ Նշվել է, որ ստորգետնյա ապաստարանները չեն կարող համարվել հրեական պետության բնակչության համար անվտանգ վայր։ […] ...

Նեթանյահուն հայտնել է, որ ԱՄՆ-ն օգնում է Իսրայելին հետ մղել Իրանի հարձակումները

22:55 15.06.2025

Նեթանյահուն հայտնել է, որ ԱՄՆ-ն օգնում է Իսրայելին հետ մղել Իրանի հարձակումները

Միացյալ Նահանգներն օգնում է իսրայելական ուժերին՝ հետ մղելու Իրանի կողմից հրեական պետության դեմ ուղղված պատասխան հարվածները: Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Ես խորապես շնորհակալ եմ նախագահ Թրամփի՝ Իսրայելը պաշտպանելուն օգնելու որոշման համար», – շեշտել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ամերիկյան կողմը հրեական պետությանը տրամադրում է […] ...

Նեթանյահուն հայտարարել է Իրանի հետախուզության ղեկավարին չեզոքացնելու մասին

22:45 15.06.2025

Նեթանյահուն հայտարարել է Իրանի հետախուզության ղեկավարին չեզոքացնելու մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կիրակի օրը հայտարարեց, որ Իսրայելը չեզոքացրել է Իրանի հետախուզության ղեկավարին և նրա տեղակալին։ «Կարող եմ ձեզ ասել, որ մի քանի րոպե առաջ մենք նաև հարվածեցինք Թեհրանում գտնվող հետախուզության բարձրաստիճան պաշտոնյային և նրա տեղակալին։ Մենք թիրախավորում ենք ռազմական օբյեկտներ, միջուկային օբյեկտներ», – ասել է Նեթանյահուն Fox News-ին։ Նա հավելել է, որ Իսրայելի […] ...

BACK_TO_TOP