Բուժհաստատություններում դժվարամատչելի հետազոտություններն անվճար են նպաստառուների համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+34.09 oC

Բուժհաստատություններում դժվարամատչելի հետազոտություններն անվճար են նպաստառուների համար

19:30 02.03.2019

Շիրակի մարզի բուժհաստատությունների ֆինանսավորումն այս տարի ավելացել է: Միայն «Գյումրի» բժշկական կենտրոնում ֆինանսավորումն ավելացել է շուրջ 150 մլն դրամով, և հիվանդանոցի բյուջեն կազմել է մոտ 860 մլն դրամ, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը Գյումրիից:

Գումարներն ավելացել են գրեթե բոլոր ծառայությունների մասով ու դա պայմանավորված չէ անվճար բուժսպասարկման ծառայություններից օգտվողների ցանկի ընդլայնմամբ:

Բուժհաստատության տնօրենն էլ հավաստիացնում է` բյուջեի ավելացման արդյունքում կբացառվեն հիվանդների հերթագրումները տարվա կեսին՝ պետպատվերի գումարների սպառվելու պատճառով:

Որ մարզի միակ բազմապրոֆիլ հիվանդանոցի ֆինանսավորումն աճել է, առայժմ զգում են անապահովության
«Փարոս» համակարգում գրանցված 30 և բարձր սոցիալական միավոր ունեցող անձինք: Նախկինում էլ այս միավորով նրանք օգտվում էին պետպատվերից, բայց դժվարամատչելի հետազոտություններն անվճար էին 36 և բարձր սոցիալական միավոր ունեցող նպաստառուների համար:

Բժշկական կենտրոնի թերապևտիկ բաժանմունքի վարիչ Լիլիթ Սարգսյանի խոսքով` սոցիալապես անապահովների մի զգալի խումբ տարիներ շարունակ զրկված են եղել համակարգչային տոմոգրաֆիայի և այլ դժվարամատչելի հետազոտություններ անցնելու հնարավորությունից ֆինանսական սղության պատճառով: Հիվանդների անվճարունակության պատճառով տուժել է բուժման որակը, քանի որ լիարժեք ախտորոշում չի կատարվել:

Հիվանդների համար թանկ հետազոտությունների անհասանելիությունը չէր միակ խնդիրը: Հիվանդն  անվճար բուժօգնությունից օգտվելու իրավունք ուներ, բայց հիվանդանոցը հատկացված պետպատվերի սահմանաչափն արդեն սպառել էր:Այս դեպքում առաջարկում էին հիվանդին հերթագրվել ու սպասել մինչև հաջորդ տարվա պետպատվերի հաստատում կամ էլ հիվանդանոցը իր հիվանդներին ուղարկում էր այլ մարզերի հիվանդանոցներ: Նման օրինակներից մեկը նշեց կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը՝ հեմոդիալիզ ստացող հիվանդին ստիպված էին ուղարկել այլ հիվանդանոցներ:

Հեմոդիալիզի և սրտի վիրահատությունների համար նախկին տարիներից մինչև հիմա չվճարված 50 մլն դրամը, նաև այլ ծառայությունների գծով թերֆինանսավորումները մնացել են Գյումրի կենտրոնի վրա` որպես պարտք: Տնօրենի խոսքով` ֆինանսավորման պատճառով 6 տարվա մեջ մինչև 35 մլն դրամի են հասել տույժ ու տուգանքները:

Հիվանդանոցի մոտ 100 մլն դրամի հասնող պարտքի փոքր մասն է միայն դեղորայքի և բուժպարագաների մատակարարներին ունեցածը, իսկ մեծ մասը նախկին տարիներից կուտակածն է, նաև հետևանքը 6 տարի առաջ հիվանդանոցների միավորման: Այդ պարտքերը փակելու համար բժշկական կենտրոնի տնօրենը 5 տարով վարկ է վերցրել:

Հիվանդանոցն իր գործունեությունը պարտքով է սկսել, միավորված բոլոր հիվանդանոցների պարտքերն են գումարվել, աշխատողների կես դրույքներն էլ մեկ դրույք են դարձել, այս պարագայում աշխատավարձերը կրկնապատկվել են, բայց պետպատվերի վճարումն ընդամենը 100 մլն դրամով է ավելացել այս ընթացքում, ու սա այն դեպքում, երբ հիվանդանոցն ավելի քան 2 մլրդ դրամի վճարովի ծառայություններ է իրականացրել:

Պետությունը սոցիալապես անապահովների 25 խումբ է սահմանել, որոնց բուժումն անվճար է, այդ կատեգորիայի 7 խմբի համար բուժումը պետությունն այս տարի կֆինանսավորի ոչ թե նվազագույն արժեքով, այլ վճարովիին համարժեք գումարով, իսկ վճարովի ծառայությունների գները չեն փոխվել:

Բայց պետական ֆինանսավորման ավելացումը դարձյալ չի վերացնի հիվանդից թանկարժեք դեղորայք ուզելու պրակտիկան: Տարեկան 500 մլն դրամի վճարովի ծառայություն է մատուցում, սա էլ պետպատվերի ամբողջ ծավալի ավելի քան 62 տոկոսն է: Համարվում է հանրապետությունում լավ ցուցանիշ, թեև ապառիկով բուժվողներ էլ կան:

Հիվանդներն էլ իրենց են պարտք՝ մոտ 20 մլն դրամ ու հիմնականում սրտի վիրահատությունների գումար` նույնիսկ 4 տարի առաջ կատարված: Ժամկետանց պարտքերը հիվանդներից հաճախ հետ են բերում դատարանի միջոցով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման ռազմավարական ուղիները. Forbes ամսագրում հրապարակվել է Մխիթար Հայրապետյանի հոդվածը

13:14 02.08.2025

Տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման ռազմավարական ուղիները. Forbes ամսագրում հրապարակվել է Մխիթար Հայրապետյանի հոդվածը

Օգոստոսի 1-ին հեղինակավոր Forbes ամսագրում հրապարակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի հեղինակած հոդվածը, որը ներկայացնում է զարգացող կիսահաղորդչային և արհեստական բանականության հաբեր մուտք գործելու կարևորությունն ու ռազմավարական ուղիները։ Հոդվածում Մխիթար Հայրապետյանը խորը վերլուծությամբ ներկայացնում է այն մարտահրավերներն ու հնարավորությունները, որոնք ծառանում են զարգացող երկրներում տեխնոլոգիական ներդրումների իրականացման ճանապարհին։ Ըստ նախարարի՝ ներդրումային որոշումներ […] ...

Սելարայանի գեղեցիկ գոլն ու «Բելգրանոյի» հաղթանակը․ Արգենտինայի գավաթ

13:00 02.08.2025

Սելարայանի գեղեցիկ գոլն ու «Բելգրանոյի» հաղթանակը․ Արգենտինայի գավաթ

Արգենտինայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում «Բելգրանոն» 2-0 հաշվով հաղթել է «Ինդեպենդյենտեին»։ «Բելգրանոյից» ամբողջ հանդիպմանը մասնակցել է թիմ ավագ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը, որը նաև գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել 71-րդ րոպեին։ Սելարայանը ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։ Սելարայանի թիմը դուրս է եկել քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի «Աթլետիկո Տուկուման» – «Նյուելս Օլդ Բոյս» զույգի […] ...

Արմավիրի համայնքային ոստիկաններին տեսնելով` երիտասարդը դիմեց փախուստի. նրա ձեռքին եղած կիսաչոր կանեփը կշռում էր մոտ 12 կիլոգրամ

12:49 02.08.2025

Արմավիրի համայնքային ոստիկաններին տեսնելով` երիտասարդը դիմեց փախուստի. նրա ձեռքին եղած կիսաչոր կանեփը կշռում էր մոտ 12 կիլոգրամ

Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Արևիկ գյուղի բնակչ 53-ամյա մի տղամարդ հողամասում աճեցնում է կանեփ ու նաև ապօրինի պահում է թմրամիջոց։ Տեղեկությունը ստուգվեց հուլիսի 30-ին: Մինչ համայնքային ոստիկանները կհասնեին սեփականաշնորհված հողամաս` ճանապարհին նկատեցին մի երիտասարդի, որը կանեփի բույսեր ձեռքին վազում էր։ Ժամը 14.35-ին նա ձերբակալվեց և տեղափոխվեց բաժին: Պարզվեց, որ փախչողը […] ...

Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են հետախուզվողի․ խափանման միջոցը կալանք

12:40 02.08.2025

Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են հետախուզվողի․ խափանման միջոցը կալանք

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողները հետախուզվողի թաքնվելու վայրի վերաբերյալ ստացած օպերատիվ տեղեկությունն իրացրին հուլիսի 31-ի առավոտյան: Ժամը 10-ին Կոմիտասի պողոտայում հայտնաբերվեց և վարչություն տեղափոխվեց մայրաքաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակիչ 40-ամյա տղամարդ։ Նա հուլիսի 23-ից հետախուզվում էր զենքի կամ նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի գործադրմամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու […] ...

Թուրքիայում ձերբակալվել են ահաբեկչական հարձակումներ նախապատրաստելու մեջ կասկածվող անձինք

12:39 02.08.2025

Թուրքիայում ձերբակալվել են ահաբեկչական հարձակումներ նախապատրաստելու մեջ կասկածվող անձինք

Թուրքիայի իրավապահ մարմինները երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Բուրսայում ձերբակալել են չորս անձանց, որոնք կասկածվում են հանրապետությունում ահաբեկչական հարձակումներ նախապատրաստելու մեջ, հաղորդում է կառավարամետ «Türkiye» թերթը։ Ըստ տեղեկությունների՝ իրավապահ մարմինների աշխատակիցները Բուրսա նահանգի մուտքի մոտ կանգնեցրել են կասկածելի մեքենա, և ուղևորներից առգրավվել է երկու ձեռքի նռնակ։ «Կազմակերպված հանցագործության դեմ պայքարի բյուրոյի կողմից անցկացված հետաքննության ընթացքում պարզվել է, […] ...

Իրավապահները Տափերական գյուղում հայտնաբերել են հրացաններ

12:35 02.08.2025

Իրավապահները Տափերական գյուղում հայտնաբերել են հրացաններ

Քրեական վարույթի շրջանակում, դատարանի որոշմամբ, հուլիսի 30-ին Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արարատի մարզային քննչական վարչության ծառայողները խուզարկել են Արարատի մարզի Տափերական գյուղի բնակիչ 27-ամյա երիտասարդի տունը՝ հայտնաբերելով երկու հրացան։ Պարզվել է, որ դրանք տարիներ առաջ երիտասարդի հայրն է բերել Լեռնային Ղարաբաղից։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ ...

BACK_TO_TOP