Նոր Ջուղայի խաչքարերի հետ կատարվածը՝ The Guardian-ի մանրադիտակի տակ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+29.09 oC

Նոր Ջուղայի խաչքարերի հետ կատարվածը՝ The Guardian-ի մանրադիտակի տակ

15:52 03.03.2019

Այս կադրերի հրապարակումից 14 տարի է անցել, բայց կատարվածը չի մոռացվում, ու հիշողը միայն մենք՝ հայերս չենք:

Բրիտանական The Guardian պարբերականն անդրադարձել է  Նոր Ջուղայի խաչքարերի ոչնչացմանը՝ գրելով, որ 21-րդ դարում մշակութային արժեքների ոչնչացման ամենամեծ արշավը տեղի է ունեցել հավանաբար ոչ թե Սիրիայում, ինչպես ենթադրվում է, այլ Անդրկովկասյան լեռնաշղթայի անտեսված մի հատվածում:

«Փետրվարի վերջին «Hyperallergic» մշակութային ամսագրում հրապարակված լայնածավալ զեկույցի համաձայն՝ Ադրբեջանի կառավարությունը վերջին 30 տարիների ընթացքում զբաղվել է հայկական պատմական ժառանգության համակարգված ոչնչացմամբ: Ըստ զեկույցի հեղինակներ Սիմոն Մաղաքյանի և Սարա Փիքմանի՝ այդ մշակութային և կրոնական արժեքների՝ պաշտոնական, բայց և քողարկված ոչնչացումը գերազանցում է  Պալմիրայում «Իսլամական պետության» իրականացրած «ինքնագովազդ»-ի դինամիկան», – գրում է պարբերականը:

Ո՞վ է Սիմոն Մաղաքյանը: Բրիտանական պարբերականը նաև դրան է անդրադառնում: Պատմում է, որ նա Դենվերի լավագույն քաղաքագետներից ու ակտիվիստներից է: Մեծացել է՝ լսելով հոր այն պատմությունը, որ նա ժամանակին այցելել է Ջուլֆա կոչվող վայր, այնտեղ՝ Արաքսի ափին աշխարհի հնագույն հայկական գերեզմանոցն էր, որի հետ կատարվածը  Մաղաքյանը «21-րդ դարի ամենամեծ մշակութային ցեղասպանությունն» է որակել:

Բրիտանական պարբերականը հայտնել է, որ դարերի ընթացքում այդ տարածք այցելողներն իրենց հուշերում նշել են հեռավոր վայրի հրաշալի լինելու մասին: Ի դեպ, հուշագրողների շարքում նաև նշված է ֆրանսիացի միսիոներ-ճանապարհորդ Ալեքսանդր Ռոդեսի անունը: 1648 թվականին Ջուղա այցելելով՝ նա է նշել, որ այստեղ 10 հազար խաչքար է եղել:

«Խաչքարեր կամ ուշադրության արժանի ուղղաձիգ տապանաքարեր, որոնք թվագրվում են 6-րդ դարից սկսված ժամանակաշրջանին: Հենց հայկական թաղման ավանդույթների հետ առնչություն ունեցող, կարմրավարդագույն և դեղին քարերից բացկացած այս վկայությունները պարունակել են փոխաբերական տեսարանների պատմություններ, խորհրդանիշներ, զարդաքանդակներ», – գրում է պարբերականը:

The Guardian-ի անդրադարձում ոչ միայն Նոր Ջուղայի խաչքարերի, այլև հենց բնակավայրում տեղի ունեցածն է նկարագրվում, թե ինչպես են խորհրդային տարիներին Լեռնային Ղարաբաղը և Նախիջևանն ինքնավար մարզեր դարձել ու այդպիսով սկիզբ է դրվել տասնամյակներ տևած թալանի: Ասում են՝ 20-րդ դարի սկզբին գերեզմանոցն ուներ ավելի քան 6 հազար խաչքար, ուղղաձիգ տապանաքարեր, 3 եկեղեցիներ և մատուռ:

«2005 թվականի դեկտեմբերի 25-ին Հյուսիսային Իրանի Հայ առաքելական եկեղեցու թեմի առաջնորդ Նշան եպիսկոպոս Թոփուզյանն իրանական կողմից նկարահանել էր, թե ինչպես են ադրբեջանցի զինվորականները ջարդարարների հետ  ոչնչացնում այն, ինչ մնացել էր տարածքում: Մնացորդները լցրել են բեռնատարի մեջ, ապա նետել Արաքս գետը: Այդ կադրերը կարելի է գտնել 2006թ. «Արաքսի նոր արցունքները» ֆիլմում», – նշվում է օտարալեզու պարբերականում։

Սա միակ ապացույցը չէ: Կա նաև արբանյակային հետազոտություն: 2003 թվականին արված պատկերում այդ տարածքը դատարկ չէ, 2009 թ.-ին՝ ամայացած ու դատարկ: Բրիտանական պարբերականի հոդվածում ասվում է, որ կատարվածին նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ն է անդրադարձել, բայց դա քիչ ազդեցություն է ունեցել:

«Ադրբեջանի կառավարությունը մեկ անգամ չէ, որ մերժել է միջազգային փորձագետներին մուտք գործել այդ տարածք, նաև չի տվել որևիցե մեկնաբանություն: Նրանք մերժել են նաև հայերին, ովքեր երբևէ ապրել են Նախիջևանում: Այդպիսի հակազդեցությունը բարդացնում է անկախ հետազոտությունը»,- ասվում է The Guardian-ի անդրադարձի մեջ:

«Ադրբեջանը և 21-րդ դարի ամենասարսափելի մշակութային ցեղասպանությունը» վերնագրով հոդվածում նշվում է, որ կատարվածի նպատակը Նախիջևանին փուլ առ փուլ քրիստոնեական արմատներից զրկելն էր: Հոդվածն այսքանով չի ավարտվում:

Նախիջևանում ծնված ու տեղահանված Արգամ Այվազյանի մասին էլ է նշվում: Նրա կատարած աշխատանքը Ջուղայի խաչքերերի հետ ուղիղ առնչություն ունի: Նա 1964-1987 թթ-ի ընթացքում լուսանկարել է 89 հայկական եկեղեցիները, 5,840 խաչքարեր և 22 հազար տապանաքարեր, որոնք բոլորն էլ հիմա ոչնչացված են:

Պարբերականի անդրադարձում խոսվում է նաև շոտլանդացի Սթիվեն Սիմի թողած վկայությունների մասին, ու նաև այն մասին, թե ինչ է ասել հենց ադրբեջանցի գրող, դրամատուրգ Աքրամ Այլիսլին, ով Իլհամ Ալիևի հրամանագրով զրկվեց «Ադրբեջանի ժողովրդական գրող» կոչումից: Նա խոսել էր չարամիտ վանդալիզմից, քննադատել կառավարության գործունեությունը: Օտարալեզու պարբերականն Աքրամի խոսքերն է  մեջբերել.

«Նման անիմաստ գործողությունները համաշխարհային հանրությունը կդիտարկի որպես կրոնական և բարոյական արժեքների հանդեպ անհարգալից վերաբերմունքի դրսևորում»։

The Guardian-ը գրում է, որ Պալմիրայում «Իսլամական պետության» կողմից իրականացրածն աշխարհն արդարացիորեն ճանաչել է ռազմական հանցագործություն, որը մեծ վնաս է հասցրել ոչ միայն  Սիրիայի ժողովրդին, այլև ողջ մարդկությանը: Հույս է արտահայտվում, որ Նախիջևանում կատարվածն էլ նույն գնահատականին կարժանանա: Վերջում անդրբեջանցի մի պատմաբանի խոսքերն է մեջբերվում: Պատմաբանն անվտանգության նկատառումներով չի ցանկացել, որ անունը հրապարակվի, բայց Մաղաքյանին զեկույցի մասին ասել է.

«Այն բոլորիս համար է՝ անկախ ազգային պատկանելությունից և կրոնից: Բայց հատկապես ադրբեջանցիների համար է, նրանց, ովքեր չեն կորցրել կամ ուրացել իրենց խիղճը»:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

23:59 02.08.2025

Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

Էդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...

Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքը

23:55 02.08.2025

Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքը

Օգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից  մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...

Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համար

23:44 02.08.2025

Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համար

Երևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...

Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներ

23:32 02.08.2025

Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներ

Օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...

Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ

23:18 02.08.2025

Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ

Մ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին:  Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...

Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավոր

23:04 02.08.2025

Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավոր

Oգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Բավրա-Գյումրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողշարջված հայտնվել ձորում։ Ինչպես hայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր […] ...

BACK_TO_TOP