Բա մի տարի առաջ, ժապավենը կտրում էին, թե ազատ գոտի է, բայց մի տարի չի գործում, ո՞նց կբացատրեք. Միքայել Մելքումյանը՝ նախարարին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+17.75 oC

Բա մի տարի առաջ, ժապավենը կտրում էին, թե ազատ գոտի է, բայց մի տարի չի գործում, ո՞նց կբացատրեք. Միքայել Մելքումյանը՝ նախարարին

16:50 04.03.2019

ԱԺ տարածաշրջանային և Եվրասիական ինտեգրման հանձնաժողովում պատգամավոր Արմեն Փամբուխչյանը հարց է ուղղել ՀՀ տարածքային զարգացման և ներդրումների նախարար Տիգրան խաչատրյանին:

«Մեղրու ազատ գոտու պոտենցիալի շահագործումն է հետաքրքիր է, ինչքանո՞վ է ծառայում նպատակին և արդյո՞ք ամբողջությամբ օգտագործում ենք այն, թե՞ ոչ»,- հարցրեց նա:

Նախարարը ներկայացրեց, թե Մեղրու ազատ տնտեսական գոտու կոնցեպտը հատկապես ում համար է ստեղծում առավելություն:

«Երբ մտածում ենք ՀՀ-ից ԵԱՏՄ ապրանքների տեղաշարժի մասին, դա լինի Մեղրու ազատ տնտեսական գոտու տարածքում, թե ՀՀ այլ տարածքում, ռեժիմը նույնն է, մենք ունենք ևս չորս ազատ տնտեսական գոտու տարածքներ, նույն ռեժիմն է: Միակ առավելությունն այն է, որ այդ տարածք, երբ հումք է ներկրվում, մաքսային վճարներ չեն կատարվում, մինչև արտադրողը որոշի, թե ուր են տանելու, եթե բերելու է ՀՀ շուկա, հարկերը կվճարի այնքան, որքան եթե կբերեր ՀՀ շուկա, բայց էն հումքի մասով, որը հարկվող էր, եթե բերեր ՀՀ շուկա»:

Այսինքն՝ ըստ նրա, ազատ տնտեսական գոտու գաղափարը հատուկ նշանակություն, բայց մյուս կողմից` արտոնյալ ռեժիմ չէ: Կան այլ ռեժիմների հնարավորություն, ևս ապրանք ներկրողների համար, այդ դեպքում ինչ հնարավորություն է տալիս Մեղրու ազատ տնտեսական գոտին:

«Մեղրու ազատ տնտեսական գոտու տարածքը մեծ առավելություն է սահմանամերձ իրանական սպառողին հասանելի ապրանքների ու ծառայությունների միջավայր ստեղծելու համար, մտածում ենք, որ էդ ուղղությամբ պիտի առաջ գնանք, կան հարցեր՝ հողերի իրավունքների հետ կապված, 1.8 հա է, որը բավարար չէ մեծ ծավալով աշխատանքներ կատարելու համար, կա զարգացման պլան»,- նոր հարցադրում առաջ քաշեց նախարարը:

Սրան ի պատասխան՝ հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը հետաքրքրվեց, թե ինչու մինչ այժմ չեն լուծվել հողային խնդիրները:

«Բա մի տարի առաջ, երբ ժապավենը կտրում էին, որ ազատ գոտի է, մի տարի, ըստ էության, չի գործում կամ զրոյական պասիվությամբ է գործում, ո՞նց կբացատրեք, ո՞ր պետական պաշտոնյաներն են, որ պետք է լուծեին հողային պրոբլեմները, թե՞ եղել են օբյեկտիվ ռիսկեր, որոնք անհաղթահարելի են եղել»:

Նախարարը պատասխանեց.

«Առաջին հերթին ես եմ որպես պաշտոնյա, որովհետև մեր նախարարության միջոցով են առաջ տարվում, կան ընթացակարգեր, որոնք պետք է կատարվեն օրենքով սահմանված կարգով, ասում եք՝  մեկ տարի բաց եք թողել, պետք է պատասխան տաք, այո´, պետք է տանք, բայց հարցնեմ՝ ինչն էր, որ պետք է արված լիներ, որ չի արվել: Եկեք մտածենք այն մասին, թե ինչպես կարող ենք տարածքը ծառայեցնել, եթե դառնա ֆունկցիոնալ: Դա հնարավորություն է, որ պետք է օգտագործենք»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչները հաջորդ շաբաթ կհանդիպեն Եվրոպայում․ Ուիթքոֆ

23:30 18.05.2025

ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչները հաջորդ շաբաթ կհանդիպեն Եվրոպայում․ Ուիթքոֆ

Միացյալ Նահանգների և Իրանի ներկայացուցիչները հաջորդ շաբաթ կհանդիպեն Եվրոպայում։ Այս մասին ABC հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը։ Նա գնահատում է, որ Միացյալ Նահանգները Իրանի հետ բանակցություններում «իր նպատակներին հասնելու բազմաթիվ եղանակներ» ունի։ «Մենք կարծում ենք, որ այս շաբաթ հանդիպում կունենանք Եվրոպայում։ Եվ մենք հույս ունենք, որ դա […] ...

Իրանի նախագահը հայտարարել է, որ պատժամիջոցները Թեհրանին չեն ստիպի զիջումների գնալ

23:10 18.05.2025

Իրանի նախագահը հայտարարել է, որ պատժամիջոցները Թեհրանին չեն ստիպի զիջումների գնալ

Պատժամիջոցները չեն կարող ստիպել Իրանի իշխանություններին ենթարկվել արտաքին ճնշմանը, կիրակի օրը Թեհրանում հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք ուզում են պատժամիջոցներ կիրառել մեր դեմ։ Մենք երբեք չենք հրաժարվի մեր խաղաղ միջուկային ծրագրից, անկախ նրանից, թե նրանք ինչ են անում։ Մենք չենք հանձնվի», – նրա խոսքերը մեջբերել է Press TV-ն։ Նա հիշեցրել է, որ Իրանը […] ...

Կոբախիձե. ԱՄՆ-ն խնայել է 2.5 միլիարդ դոլար՝ Աֆղանստանում և Իրաքում Վրաստանի շնորհիվ

22:47 18.05.2025

Կոբախիձե. ԱՄՆ-ն խնայել է 2.5 միլիարդ դոլար՝ Աֆղանստանում և Իրաքում Վրաստանի շնորհիվ

ԱՄՆ-ն խնայել է 2,5 միլիարդ դոլար՝ շնորհիվ վրացական զորքերի մասնակցության Աֆղանստանում և Իրաքում իրականացվող առաքելություններին։ Այս մասին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է «Իմեդի» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ «Ամերիկյան կողմը խնայել է 2,5 միլիարդ դոլար՝ շնորհիվ Աֆղանստանում և Իրաքում առաքելություններին մասնակցության։ Միևնույն ժամանակ, ամերիկյան բյուջեից մեր երկրին տրամադրված իրական ամերիկյան օգնությունը շատ ավելի քիչ է, քան […] ...

Իրանն ու Ադրբեջանը վարժանքներ են անցկացնում Լեռնային Ղարաբաղում

22:20 18.05.2025

Իրանն ու Ադրբեջանը վարժանքներ են անցկացնում Լեռնային Ղարաբաղում

Ադրբեջանում անցկացվում են Իրանի հետ համատեղ «Արազ-2025» զորավարժությունները։ Զորավարժություններին մասնակցելու համար Ադրբեջան են ժամանել Իսլամական Հանրապետության ռազմական անձնակազմի ղեկավարը և այլ մասնակիցներ։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։ Տեղեկատվության համաձայն՝ տեղի է ունեցել հանդիպում զորավարժությունների ղեկավարների և երկու երկրների այլ բարձրաստիճան ներկայացուցիչների միջև։ «Հանդիպմանը ներկայացվել է համառոտ տեղեկատվություն զորավարժությունների նպատակների, դրանց սցենարի […] ...

Ուիթքոֆը կարծում է, որ Թրամփ-Պուտին զրույցը հաջող կլինի

22:07 18.05.2025

Ուիթքոֆը կարծում է, որ Թրամփ-Պուտին զրույցը հաջող կլինի

ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը հայտարարել է, որ ակնկալում է հաջող արդյունքներ ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև երկուշաբթի օրը նախատեսված հեռախոսազրույցից։ «Ես կարծում եմ, որ նախագահը հաջող զրույց կունենա Վլադիմիր Պուտինի հետ։ Նրանք ճանաչում են միմյանց։ Նախագահը վճռականորեն տրամադրված է այստեղ ինչ-որ բան անել, եթե ինքը չի կարող, ապա […] ...

Զելենսկին կրկին ռազմական օգնություն է խնդրել Թրամփից

21:45 18.05.2025

Զելենսկին կրկին ռազմական օգնություն է խնդրել Թրամփից

Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից օգնություն է խնդրում։ Նա իր առաջարկներով համապատասխան նամակ է ուղարկել Սպիտակ տան ղեկավարին։ Զելենսկու գրասենյակի տվյալներով ՝ նամակը պարունակում է պաշտպանական արդյունաբերության, ինչպես նաև առևտրի ոլորտում համագործակցության նոր առաջարկներ։ «(Զելենսկին – խմբ.) նշել է, որ նախագահ Թրամփին նամակ է ուղարկել պաշտպանական-արդյունաբերական և առևտրային ոլորտներում համագործակցության նոր առաջարկներով», – ասվում […] ...

BACK_TO_TOP