Մարդիկ սպասում են Հարկային օրենսգրքի փոփոխություններին` կա´մ բերեք, կա´մ մի´ բերեք. Մելքումյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 05 2024
  • $
    387.69
  • RUBLE
    4.24
  • 418.59
WEATHER
+13.09 oC

Մարդիկ սպասում են Հարկային օրենսգրքի փոփոխություններին` կա´մ բերեք, կա´մ մի´ բերեք. Մելքումյան

19:17 05.03.2019

Հայաստանն արդեն 6 ամիս է, ինչ սպասում է Հարկային նոր օրենսգրքին, սակայն առաջարկված փոփոխությունները պարբերաբար հերքվում են, որովհետև, հավանաբար, հակազդեցության են արժանանում գործարարների կողմից։ Այս մասին այսօր Ազգային ժողովում իր ելույթում հայտարարեց ՀՀ ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանը։ Նա կոչ արեց իշխանություններին՝ կա´մ բերել այդ օրենսգիրքը քննարկման, կա´մ չբերել` կողմնորոշվել։

«Եթե մենք ասում ենք, որ խորհրդարանական ընտրություններ են տեղի ունեցել և սպասում ենք ներդրումների, որպեսզի կատարվի տնտեսական հեղափոխություն, ապա մարդիկ սպասում են այդ Հարկային օրենսգրքի փոփոխություններին։ Եթե դրանք շատ կոսմետիկ են լինելու, ասե´ք, որ մարդիկ իմանան, չսպասեն Հարկային օրենսգրքի փոփոխություններին»,- ասաց Մելքումյանը։

Իսկ եթե արմատական փոփոխություններ են լինելու, ապա, ըստ նրա, ներդրողներն իրենց ներդրումները չեն անի այնքան ժամանակ, քանի դեռ չգիտեն, թե ինչ փոփոխություններ են լինելու հարկային համակարգում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լիտվայի ոստիկանությունը կաջակցի ՀՀ Քրեական ոստիկանության ծառայողների կրթության և վերապատրաստման աշխատանքներին

20:07 14.05.2024

Լիտվայի ոստիկանությունը կաջակցի ՀՀ Քրեական ոստիկանության ծառայողների կրթության և վերապատրաստման աշխատանքներին

ՆԳ նախարարությունում ընթացող բարեփոխումների կարևոր ուղղություններից է համակարգը բարձրակարգ, ժամանակի պահանջներին համապատասխան կադրերով համալրելը, ինչպես նաև նախարարության ծառայողներին շարունակական որակյալ կրթությամբ և անհրաժեշտ հմտություններով ապահովելը: Այսպիսով, Քրեական ոստիկանության մասնագիտացված ծառայության ձևավորման շրջանակում արդեն իսկ անցկացվել են հարցազրույցներ, որոնք հաղթահարած թեկնածուները այժմ ՆԳՆ կրթահամալիրում անցնում են վերապատրաստում՝ ձեռք բերելու լրացուցիչ մասնագիտական գիտելիքներ և կարողություններ՝ Քրեական ոստիկանությունում […] ...

Այսօր առաջին անգամ Երևանում աշխատանքն է սկսել ՎԶԵԲ-ի 33-րդ տարեկան ժողովը և բիզնես ֆորումը

19:34 14.05.2024

Այսօր առաջին անգամ Երևանում աշխատանքն է սկսել ՎԶԵԲ-ի 33-րդ տարեկան ժողովը և բիզնես ֆորումը

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը 236 մլն եվրոյի վարկ կտրամադրի Հայաստանին՝ «Հյուսիս-Հարավ» միջանցքի Քաջարան-Սիսիան հատվածի կառուցման համար: Այդ մասին հայտնի է դարձել այսօր՝ Երևանում առաջին անգամ ընթացող բանկի՝ 33-րդ  տարեկան ժողովի և բիզնես ֆորումի ընթացքում։ Դրան մասնակցում է ավելի քան 2000 միջազգային ներկայացուցիչ։ Բիզնես ֆորումում կքննարկվեն տարածաշրջանային կապի և արժեշղթաների կարևորությանը, արհեստական ​​բանականությանն ու կիբերանվտանգությանը, […] ...

Տեղի է ունեցել Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնի ստեղծման ծրագրի վերաբերյալ փաստաթղթի ստորագրման արարողությունը

17:48 14.05.2024

Տեղի է ունեցել Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնի ստեղծման ծրագրի վերաբերյալ փաստաթղթի ստորագրման արարողությունը

Այսօր ՎԶԵԲ տարեկան հանդիպման և գործարար համաժողովի շրջանակներում տեղի է ունեցել Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնի ստեղծման ծրագրի վերաբերյալ փաստաթղթի ստորագրման արարողությունը: Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայկական կողմից և ՎԶԵԲ փոխնախագահ Մատեո Պատրոնեն ՎԶԵԲ կողմից: Ծրագրով նախատեսվում է ՎԶԵԲ-ի ֆինանսավորմամբ Սյունիքի մարզում հիմնել Մաքսային և լոգիստիկ կենտրոն: Կենտրոնը կբարձրացնի մաքսային գործառնությունների […] ...

Հիմա պաշտոնապես մենք ՀԱՊԿ անդամ ենք, բայց ես հայտարարել եմ, որ սառեցրել ենք մեր մասնակցությունը. վարչապետ

17:30 14.05.2024

Հիմա պաշտոնապես մենք ՀԱՊԿ անդամ ենք, բայց ես հայտարարել եմ, որ սառեցրել ենք մեր մասնակցությունը. վարչապետ

«Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողով»-ի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է մոդերատոր Politico in Europe-ի գործադիր խմբագիր Գորդոն Ռեպինսկու հարցերին: Գորդոն Ռեպինսկի – Դուք նշեցիք անվտանգության հետ կապված Հայաստանի իրավիճակը։ Անդերս Ֆոգ Ռասմուսենը ձեր հարևանին անվանել է ավտոկրատիա։ Դուք գտնվում եք շատ բարդ աշխարհաքաղաքական և աշխարհագրական դիրքում։ Ինչպե՞ս եք լուծում անվտանգության հետ կապված խնդիրն այդ միջավայրում։ Վարչապետ […] ...

Մ-6-Աթան ճանապարհին ընթանում են հիմնանորոգման աշխատանքները

17:23 14.05.2024

Մ-6-Աթան ճանապարհին ընթանում են հիմնանորոգման աշխատանքները

Մ-6-Աթան ճանապարհին ընթանում են հիմնանորոգման աշխատանքները։ Ծրագիրը ֆինանսավորվում է ՀՀ կառավարության կողմից: Այս մասին տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: ...

Հնդկաստանի ԶՈՒ պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

17:06 14.05.2024

Հնդկաստանի ԶՈՒ պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Հնդկաստանի Պաշտպանության նախարարության միջազգային համագործակցության քարտուղար Շրի Վիշվեշ Նեգիի գլխավորած պատվիրակությունը մայիսի 14-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր ՝ ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհայի ուղեկցությամբ: Հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: ՀՑԹԻ փոխտնօրենն […] ...

BACK_TO_TOP