17:20 05.03.2019
«Մենք այսօր բացահայտում ենք, որ դատարաններում հազարավոր գործերի՝ 2003, 2006, 2010 թվականներից վարույթները տարաբնույթ պատճառներով կասեցված են, և դրանց ճակատագիրն անհայտ է: Դատավորը հանգիստ գրում է՝ կասեցնել գործի քննությունը փորձաքննություն նշանակելու անհրաժեշտությամբ: Եվ 6 տարով այդ անհրաժեշտությունը իրականություն չի դառնում»,- խոսելով դատական համակարգի խնդիրների մասին` այսօր ասել է ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը:
Նա դատական համակարգի խնդիրներին մասին բարձրաձայնել է «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը՝ Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի մեկնարկի ժամանակ:
Հիշեցնենք՝ Հայաստանում սկսված դատական բարեփոխումներն արդեն 28 տարվա պատմություն ունեն: Դրանք իրականացվել են մի քանի փուլով՝ Եվրոպայի խորհրդի և Եվրոպական միության ֆինանսական նշանակալի օժանդակությամբ: 2001 թվականից մեկնարկած դատական բարեփոխումները սկսվել են դատարանների շենքային պայմանների բարելավմամբ ու տեխնիկական հագեցմամբ:
2008 թվականից սկսվեց բարեփոխումների երկրորդ փուլը, որի արժեքը շուրջ 40 մլն ԱՄՆ դոլար էր: Ծրագիրը տևեց մինչ մինչև 2013 թվականը: Այդ ընթացքում ստեղծվեց դատական դեպարտամենտը, ամրապնդվեց դատական կառավարման համակարգը, ստեղծվեց դատական տվյալների բազայի մշակման համակարգը:
2008թ. հունվարի 1-ից Հայաստանում սկսեց գործել եռաստիճան դատական համակարգ՝ ընդհանուր իրավասության, մասնագիտացված քրեական և քաղաքացիական, վարչական, քրեական վերաքննիչ, վճռաբեկ դատարաններ: Չնայած տնտեսական ճգնաժամին՝ հենց այդ տարիներին լուրջ քայլեր ձեռնարկվեցին դատավորների սոցիալական անկախությունն ամրապնդելու ուղղությամբ: Սակայն արվածը բավարար չէ՝ որպես վերջնական արդյունք գնահատելու համար:
Գագիկ Հարությունյանը մատնացույց է անում համակարգի բացերը: Ասում է՝ այսօր իրավիճակն ավելի քան մտահոգիչ է:
08:30 02.08.2025
ՃՏՊ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհին․ կա տուժածՕգոստոսի 2-ին, ժամը 05։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-էջմիածին ավտոճանապարհին՝ Զվարթնոց թաղամասի խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «VAZ» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած «ZIL» մակնիշի բեռնատարին․ […] ...
23:59 01.08.2025
Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:56 01.08.2025
Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համարՌուսաստանի կառավարությունը Հայաստանի խնդրանքով հանձնարարել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստան հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսի անցակետով կազմակերպելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստանի Հանրապետություն հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսով կազմակերպելու համար, որոնց տեղաշարժը սահմանափակվել էր վատ եղանակի և սելավի պատճառով։ Մենք փորձում […] ...
23:49 01.08.2025
El Tiempo. Կոլումբիայի նախկին նախագահը կդատապարտվի 12 տարվա ազատազրկման՝ վկային կաշառելու համարԴատարանը Կոլումբիայի նախկին նախագահ Ալվարո Ուրիբեին, որը մեղավոր է ճանաչվել վկային կաշառելու մեջ, կդատապարտի 12 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնել է El Tiempo թերթը, որը ծանոթացել է դատավորի վճռին։ «Ալվարո Ուրիբե Վելեսը կդատապարտվի 144 ամսվա, այսինքն՝ 12 տարվա ազատազրկման, նվազագույն աշխատավարձի 2420 չափով տուգանքի և 100 ամիս 20 օր ժամկետով պետական պաշտոններ զբաղեցնելու արգելքի», – […] ...
23:40 01.08.2025
Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմինՕգոստոսի 1-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մարտունի խոշորացված համայնքի Արծվանիստ բնակավայրի Սևանա լճում դի կա։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ քաղաքացիները ափից մոտ 200 մետր հեռավորության […] ...
23:29 01.08.2025
Հութիները հայտարարել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռ արձակելու մասինԵմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հութիները գերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել են Թել Ավիվի Բեն-Գուրիոն օդանավակայանին։ Այս մասին հայտարարել է ապստամբների ներկայացուցիչ Յահյա Սարիան։ «Հրթիռային զորքերն իրականացրել են եզակի ռազմական գործողություն՝ հարձակվելով Լոդ օդանավակայանի (խմբ. Բեն-Գուրիոն) վրա՝ օգտագործելով «Պաղեստին-2» տիպի գերձայնային բալիստիկ հրթիռ», – ասել է Սարիան, որի ելույթը հեռարձակվել է ապստամբներին պատկանող Al Masirah հեռուստաալիքով։ […] ...